USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թրամփի հարցազրույցը. Շատերի համար Ռուսաստանի նավթն ու գազն Ուկրաինայից ավելի կարեւոր են
2016-03-27 02:57:00
Տպել Տպել

Եվրոպական բազմաթիվ երկրների համար Ռուսաստանի նավթն ու գազն Ուկրաինայից ավելի կարեւոր են: Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

«Ինձ թվում է՝ այն, ինչ այնտեղ տեղի էր ունենում, ոչ ոքի մեզանից ավելի շատ չէր անհանգստացնում: Չնայած աշխարհագրորեն մենք ավելի հեռու ենք: Բայց նույնիսկ Ուկրաինայի հարեւան երկրներն այդ մասին ոչինչ չեն ասում:

Նայեք Գերմանիային եւ մյուս երկրներին: Նրանք այնպես են պահում իրենց, կարծես դա նրանց այնքան էլ չի վերաբերվում: Ինչո՞ւ է միշտ միայն ԱՄՆ-ն այդքան խորը միջամտում: Դա նաեւ մեզ է վերաբերվում, բայց շատ ավելի պակաս չափով: Իսկ մյո՞ւս երկրները:

Հիշեք, թե որքան հաճախ են նրանք ասում՝ մենք պետք է կանգնեցնենք, պետք է կանգնեցնենք: Բայց չեն կանգնեցնում: Նրանց անհրաժեշտ են ռուսական նավթը, գազը եւ այլն: Այդ պատճառով էլ լռում են:

Եվ միայն ԱՄՆ-ն է սկսում վիճել: Հետաքրքիր է ստացվում: Մե՛նք ենք պայքարում Ուկրաինայի համար. մե՛նք, եւ ուրիշ ոչ ոք՝ բացի հենց Ուկրաինայից: Սրանում արդարություն եւ տրամաբանություն չեմ տեսնում»,- հայտարարել է Թրամփը:

news.am

Այս նյութը դիտել են - 1682 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook