USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերժոն` իր եւ Իվետա Մուկուչյանի սիրավեպի մասին....
2016-03-22 13:44:00
Տպել Տպել

Գերմանաբնակ հայազգի երգչուհի Իվետա Մուկուչյանի եւ դիջեյ Սերժոյի՝ միասին լինելու ասեկոսեները տարածված էին դեռ տարիներ առաջ, այս զույգի հնարավոր սիրավեպի մասին խոսակցությունները վերջին օրերին նորից են զարգացել, ըստ այդ լուրերի՝ զույգին մոտ կանգնած աղբյուրները պատմում են, որ Իվետային և Սերժոյին ամռանը տեսել են Դուբայում հանգստանալիս:

Այս ասեկոսեների իսկությունը ճշտելու նպատակով՝Life panorama.am-ը կապ հաստատեց դիջեյ Սերժոյի հետ, ով մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ իր վերջնական խոսքից հետո այս թեման այլեւս չի քննարկվի.

«Բազմիցս կրկնել եմ եւ այս անգամ վերջին անգամ եմ այս հարցին անդրադառնում՝ ես ու Իվետան լավ ընկերներ ենք ու մենք հանդիպել ենք շատ տարբեր տեղերում՝ սկսած Եվրոպայից, վերջացրած այստեղ՝ Երեւանում: Այո, մենք Դուբայում հանդիպել ենք, բայց այդ ժամանակ ես այնտեղ էի գործերով, իսկ նա իր քույրիկի հետ հանգստանում էր, եւ լավ ընկերներ լինելով, բնականաբար, մենք պետք է հանդիպեինք ու լավ ժամանակ անցկացնեինք: Ես ու Իվետան հանդիպել ենք նաեւ Գերմանիայում, երբ ես կրկին աշխատանքով մեկնել էի այնտեղ»,- նշեց Սերժոն ու շեշտեց.

«Երբ ես որեւէ մեկի հետ սիրավեպ ունենամ, բացահայտ կխոսեմ այդ մասին: Իվետայի հետ կապված այդ թեմայով անգամ անհարմար եմ զգում խոսել, քանի որ նա իմ շատ լավ ընկերն է ու մենք շատ ընդհանուր ընկերներ ունենք, որոնց մի մասն ապրում են այստեղ, մի մասը՝ դրսում, մենք մեր ընկերներով միշտ իրար հետ շատ լավ ժամանակ ենք անցկացնում ու շատ նորմալ է, որ մեզ կարող են տարբեր միջավայրներում միասին տեսնել. դա դեռ չի նշանակում, որ մեր մեջ սիրավեպ կա: Բացի այդ նրա հետ կապված այս պահին այլ կարեւոր թեմա կա՝ Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մեր երկիրը ներկայացնել «Եվրատեսիլ 2016»-ում ու մենք էլ պետք է դրա վրա կենտրոնանանք, քաջալերենք նրան ու հաջողություն մաղթենք, հավատացեք՝ այս ավելորդ ասեկոսեները, որոնք արդեն քանի անգամ պտտվում են, տեղին չեն»:

«Իվետան ինձ համար ոչ միայն լավ ընկեր է, այլեւ ֆավորիտ երգչուհի: Կարծում եմ՝ թե ձայնով, թե տեսքով եւ թե երաժշտությամբ Եվրատեսիլում Հայաստանի մասնակցության ողջ պատմության մեջ Իվետա Մուկուչյանն ու Արամ MP3-ը ամենաֆավորիտները կարող են համարվել: Բոլորս Իվետայի հետ ենք ու նրան եւ մեզ մաղթում ենք հաջողություն այդ կարեւոր մրցույթում»,- մեզ հետ զրույցը ավարտեց Սերժոն:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Այս նյութը դիտել են - 5412 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook