USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գաթայի, տոլմայի, գինու. 2016-ին Երևանում և մարզերում անցկացվելիք փառատոները (լուսանկարներ)
2016-02-26 22:40:00
Տպել Տպել



Ինչպես յուրաքանչյուր երկիր, որը ձգտում է ցուցադրել իր զբոսաշրջային գրավչությունն ու շահել թե տեղաբնակների, թե օտազգիների ուշադրությունը, Հայաստանը ևս իրագործում է դա յուրատեսակ փառատոների միջոցով: Փառատոների միջոցով փորձ է արվում վեր հանել յուրաքանչյուր բնակավայրին հատուկ սովորույթները, ուտեստներն ու հիշարժան վայրերը:

«Արմենպրես»-ը մեկ տեղում է հավաքել հայերի ու արտասահմանցի զբոսաշրջիկների ամենասիրելի հայկական փառատոները:

Չորս տարի շարունակ Ջերմուկ առողջարանային քաղաքը փետրվարի երկրորդ կեսին հյուրընկալում է «Ձնեմարդուկ» փառատոնը, որը ձմեռային ակտիվ հանգստի լավագույն տարբերակներից է: 


Երևանաբնակները մի քանի օր շարունակ վայելում են «Ձմեռային փառատոն Հայաստան»-ը, որի շրջանակներում թերևս ամենահիշարժանը ձմեռ պապիկների վազքն է: Այն մեկտեղում է ամենատարբեր տարիքի ու սեռի մարդկանց։

Գարունն իր հետ բերում է նոր փառատոններ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տարբեր քաղաքների խոհարարներն ու ռեստորանային համալիրները ձկնային ուտեստներ են պատրաստում ու հանձնում այցելուների դատին: 2016-ին այն նախատեսվում է անցկացնել ապրիլի 11-ին:

Հայկական տոլմայի ավանդական ու նորարարական բաղադրատոմսերի սիրահարները մայիսի 16-ին կարող են Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրում ներկա գտնվել Տոլմայի փառատոնին:



Ամռանը սկսվում է հանգստի եռուն շրջանը, հետևաբար նաև՝ փառատոնները: Հունիսի 4-5-ին առաջին անգամ կանցկացվի Էկոտուրիզմի փառատոնը, որի շրջանակներում էկոտուր կկազմակերպվի Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայքներ: Կազմակերպիչները արկածներով լի ծրագիր են պատրաստել երկօրյա փառատոնի մասնակիցների համար: 
 


Սյունիքի Հալիձոր գյուղը հունիսի 6-ին կսպասի «Ոչխարի խուզում» փառատոնի մասնակիցներին, ովքեր ականատես կլինեն ոչխարների խուզման մրցույթին: Կազմակերպիչն է IDEA հիմնադրամը: Փառատոնը խոստանում է ապահովել ոչ միայն բարձր տրամադրություն, այլև հնարավորություն այցելելու դարերի պատմություն ունեցող Տաթև վանական համալիր աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղու միջոցով: 
 


Հացի թխման մշակույթի պատմությունը հունիսի 13-ին վեր կհանի «Հացը լեռներում» փառատոնը: Այն ավանդաբար անցկացվում է Երևանում և ցուցադրում հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին:

Հունիսի 3-րդ շաբաթ օրը Արցախում` Ամարասի վանքի շրջակայքում, կազմակերպվում է «Թթի փառատոնը»: Նմանատիպ փառատոն է անցկացվում նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որի նպատակն է թթի օղու ստացման եղանակներին ծանոթացումն ու խմ իչքի համտեսումը (հուլիսի 4-ին):

«Սյունիքի բարիքներ» փառատոնն էլ տեղի կունենա հուլիսի 2-ին, որտեղ կներկայացվեն տարբեր համայնքներին բնորոշ արտադրանքը, ավանդական ուտեստները, կանանց ձեռքի աշխատանքները, իսկ տեղի երգի ու պարի խմբակները կապահովեն տոնական տրամադրությունը:

Առանձին փառատոնով ներկայացվում է նաև հայկական տարազը, իսկ հեթանոսական ամանորը նշվում է Նավասարդ փառատոնով:

Կինոյի ոլորտի ճանաչված փառատոններից է հայկական «Ոսկե ծիրան»-ը, որն ամեն տարի Հայաստան է բերում համաշխարհային կինոյի կայացած ու ծագող աստղերին: 
 


Օգոստոսի երկրորդ շաբաթ օրը կանցկացվի Գորգերի փառատոն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, որի նպատակն է ձեռագործ գորգերի և այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:

Մեղրի և հատապտուղների փառատոնն էլ Տավուշի Բերդ քաղաքի Սորան այգին է դարձնում մարդաշատ: Այցելուները կարող են ձեռք բերել անարատ մեղր ու միայն այս տարածաշրջանին բնորոշ բուժիչ հատապտուղներ:

Արդեն սեպտեմբերին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացվում է հայերի տոնական սեղանների անբաժան ուտեստի՝ խորովածի փառատոնը: Վայոց ձորի Խաչիկ գյուղում էլ՝«Գաթայի» փառատոն, որի ժամանակ կպատրաստվի 2մ տրամագծով գաթա:



Գինու սիրահարները սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կարող են մասնակցել գինու փառատոնների. մի դեպքում Վայոց ձորի Ռինդ, մյուս դեպքում՝ Արենի համայնքներում: Գինու համտեսումն ու գինեգործության հայկական ավանդույթների հետ ծանոթացումը միջոցառումների անբաժան մասն է:

Գինու սիրահարները սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կարող են մասնակցել գինու փառատոնների. մի դեպքում Վայոց ձորի Ռինդ, մյուս դեպքում՝ Արենի համայնքներում: Գինու համտեսումն ու գինեգործության հայկական ավանդույթների հետ ծանոթացումը միջոցառումների անբաժան մասն է:



Հայկական դուդուկ երաժշտական գործիքին նվիրված միջոցառումն էլ կանցկացվի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում `աշնանը:

tert.am

Այս նյութը դիտել են - 3158 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook