USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
20 իր, որոնցից անհրաժեշտ է ազատվել մինչև Նոր տարի
2016-12-09 15:00:00
Տպել Տպել


 

2016թ. մոտենում է ավարտին։ ժամանակն է հայացք նետել անցնող տարուն և վերագնահատել կյանքն ու արժեքները։ Ի՞նչ կտանեք ձեզ հետ նոր տարի և ինչի՞ց կազատվեք։ Վախ, տխրություն, ատելություն, մեղք, զղջում… ժամանակն է ազատվել այս ամենից։ Esotericblog.ru կայքը գրում է, որ նոր տարին հրաշալի միջոց է ամեն ինչ նոր էջից սկսելու համար։ Ահա այն ամենը, ինչից պետք է ազատվել նոր տարուն ընդառաջ։

• Ազատվեք բոլոր մտքերից, որոնք խանգարգում են զգալ ձեր ուժերն ու հնարավորությունները։

• Ազատվեք մեղքի զգացումից, որը խանգարում է անել այն, ինչ իրականում ուզում եք։

• Ազատվեք անհայտ բանից վախից։ Փոքր քայլ արեք և կտեսնեք՝ ինչպես է նոր ճանապարհ բացվում ձեր առաջ։

• Ազատվեք զղջումներից։ Կյանքի որոշակի պահի ձեզ անհրաժեշտ է եղել «ինձ համար մեկ է» միտքը։

• Ազատվեք անհանգստությունից։ Անհանգստանալը նույնն է, ինչ խնդրել մի բան, որը ձեզ անհրաժեշտ չէ։

• Դադարեք մեղադրել մյուսներին։ Ինքներդ պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար։ Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, երկու տարբերակ ունեք՝ ընդունել դա կամ փոխել։

• Ազատվեք մտքերից, թե ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Դուք աշխարհին պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։

• Ազատվեք մտքերից, թե ձեր երազանքները կարևոր չեն։ Միշտ հետևեք ձեր սրտին։

• Ազատվեք պատասխանատվությունը միշտ ձեզ վրա վերցնելու բնավորությունից։ Ամբողջ ուժերը դրա վրա մի ծախսեք։ Առաջին հերթին հոգ տարեք ինքներդ ձեր մասին, որովհետև կարևոր եք։

• Ազատվեք մտքերից, թե բոլորն ավելի երջանիկ են, հաջողակ և լավը, քան դուք։ Դուք այնտեղ եք, ուր պիտի լինեք։

• Դադարեք մտածել, թե կյանքում ամեն ինչ կարելի է դասակարգել ճշտի և սխալի, սևի և սպիտակի։ Գնահատեք կյանքի բազմազանությունը։

• Ազատվեք անցյալից։ Ժամանակն է առաջ շարժվել և նոր պատմություն պատմել։

• Դադարեք մտածել, թե այնտեղ չեք, ուր պիտի լինեիք։ Դուք գտնվում ենք հենց այնտեղ, ուր պետք է լինեք, որպեսզի գնաք այնտեղ, ուր ցանկանում եք։ Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, թե ուր եք ցանկանում գնալ։

• Դադարեք չարություն զգալ նախկին սիրելիների և ընտանիքի անդամների հանդեպ։ Բոլորս էլ արժանի ենք երջանկության և սիրո։ Եթե սերն ավարտվել է, չի նշանակում, որ այն չի եղել։

• Դադարեք ցանկանալ ավելի շատ բան անել։ Այսօր արել եք ամենալավը, որ կարող էիք, և դա բավական է։

• Ազատվեք ամեն ինչ նախապես իմանալու ցանկությունից։ Ամեն ինչ կիմանաք, եթե քայլեք ձեր ճանապարհով։

• Ազատվեք գումարի հետ կապված խնդիրներից։ Պլան կազմեք՝ պարտքերից ազատվելու համար և կենտրոնացեք ֆինանսական բարեկեցության վրա։

• Ազատվեք մարդուն փրկելու կամ փոխելու ցանկությունից։ Յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։ Լավագույնը, որ կարող եք անել, ինքներդ ձեզ վրա աշխատելն է և դադարելը ամբողջ ուշադրությունը սևեռել շրջապատի վրա։

•Ազատվեք յուրաքանչյուրի հավանությունը ստանալու փորձերից։ Ձեր յուրօրինակությունը ձեզ առանձնահատուկ է դարձնում։


Աղբյուրը՝ 168.am

Այս նյութը դիտել են - 60808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (86-ձայն)
  • Վատ (80-ձայն)
  • Շատ Վատ (706-ձայն)
Ajax Loader
Facebook