USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր տատիկներից մեզ հասած գեղեցկության գաղտնիքներ...
2016-02-26 20:15:00
Տպել Տպել
Մեր տատիկներից մեզ հասած գեղեցկության գաղտնիքներ

Գոյություն ունեն գեղեցկության այնպիսի գաղտնիքներ, որոնք մեզ են հասնում սերնդեսերունդ: Բազմաթիվ կանայք ունեն իրենց առանձին գաղտնիքները, որոնք փոխանցում են իրենց դուստրերին:

1000sekretov կայքը ներկայացնում է գաղտնիքներից մի քանիսը:

Դեմքի դիմակներ

Վարսակի դիմակ՝ դեմքի մաշկի համար: Այս դիմակն օգնում է խորապես մաքրել դեմքի մաշկը, փափկեցնել ու հարթեցնել այն:

1ճ/գ վարսակի փաթիլների վրա մի փոքր եռացրած ջուր կամ կաթ լցրեք, լավ խառնեք: Կափարիչը ծածկեք, թողեք մնա 7-10 րոպե: Թողեք խյուսը սառչի և քսեք դեմքին: Դիմակը մաքրեք 15-20րոպե անց: Դիմակը պետք է պինդ լինի: Եթե ջուրը չափից շատ լցնեք, դիմակը դժվար կքսվի դեմքին:

Վարունգի դիմակ: Այս դիմակը թարմացնում է մաշկը, նեղացնում է լայն ծակոտիները, օգնում է ազատվել սև կետերից:

Մեկ վարունգը քերիչով անցկացրեք և ստացված զանգվածին ավելացրեք մեկ ձվի հարած սպիտակուց: Քսեք դեմքին և թողեք մնա 15-20 րոպե, ապա սառը ջրով լվացեք:

Դիմակներ մազերի համար    

Սպիտակուցով- մեղրով դիմակ՝ մազերի համար: Այս դիմակը սնուցում է գլխամաշկը, կանխարգելում է թեփի գոյացումն ու լավացնում է մազերի վիճակը:

Հավասար չափաբաժնով խառնեք ձվի դեղնուցը, մեղրը, կոնյակն ու ալոէի հյութը: Ստացված զանգվածը քսեք մազերին և գլխամաշկին: Թողեք դիմակը մնա 1-2 ժամ, ապա լավ լվացեք մազերը: Կարևոր է հիշել, որ պետք չէ նման դիմակը լվանալ տաք ջրով, եթե չեք ցանկանում, որ ձեր մազերը վերածվեն ձվածեղի:

Կեֆիրով դիմակ՝ մազերի համար: Դիմակը սնուցում է մազերն ամինաթթուներով, ամրացնում ու կանխարգելում է ճյուղավորվածությունը:

Կեֆիրը մի փոքր տաքացնել գոլորշու վրա և քսել մազերին ու գլխամաշկին: Պոլիէթիլենային փաթեթ փաթաթել գլխին, իսկ վրայից՝ սրբիչ: 1-1.5 ժամ անց գլուխը տաք ջրով լավ լվանալ: Լավ բուրմունքի համար կարող եք կեֆիրին մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը` 168.am

Այս նյութը դիտել են - 1635 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook