USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թոմն ու Ջերին...
2016-02-24 15:13:00
Տպել Տպել

Կատվի և մկնիկի մուլտիպլիկացիոն հակամարտությունը հորինել են երկու տաղանդավոր սցենարիստ` Ուիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա: Թեև շատ հավանական է, որ զվարճալի սերիալի ստեղծման գաղափարը նրանցից առաջ է ստեղծվել: 30-ականներին Բարբերան աշխատում էր ամերիկյան Van Beuren Studiosանիմացիոն ստուդիայում, որի գլխավոր արտադրանքը Թոմի և Ջերիի մասին կարճամետրաժ սերիալն էր: Մուլտֆիլմի էությունը պարզ էր. երկու ծաղրացու` մեկը շատ նիհար, մյուսը` գիրուկ, հայտնվում էին տարբեր զվարճալի իրավիճակներում, ինչով ուրախացնում էին հեռուստադիտողներին:

Մուլտֆիլմը բավականին հայտնի էր, սակայն ոչնչով չէր տարբերվում այդ ժամանակի մյուս մուլտֆիլմերից: Երբ 10 տարի անց էկրանին հայտնվեցին մեզ ծանոթ Թոմն ու Ջերին, խառնաշփոթությունից խուսափելու համար ծաղրածուների մասին սերիալը վերանվանեցին «Դիկ և Լարի»: 1937 թվականին Ջոզեֆ Բարբերան տեղափոխվեց աշխատելու Metro GoldwynMayerմեդիաընկերություն, որտեղ հանդիպեց իր ապագա ընկերոջը` Ուիլյամին: Միասին նրանք ձեռնարկեցին նոր նախագիծ` կատվի և մկնիկի «սիրո և ատելության» պատմության մասին:

Արդյոք հիշում էր Ուիլյամը տաս տարի առաջ ծաղրածուների մասին մուլտֆիլմը, թե չէ, հայտնի չէ, սակայն երկու սերիալների միջև իսկապես նմանություն կար. կոպիտ հումոր, երկու հակառակ կերպարներ, էլ չենք ասում անունների մասին: Տարբերությունն այն էր, որ առաջինը հազիվ ձգելով երեք տարի գոյատևեց, իսկ նոր Թոմի և Ջերիի մասին արկածները դարձան աշխարհի ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը: Երիտասարդ մուլտիպլիկատորների առջև դժվար խնդիր էր դրված. հավերժական թշնամիներ կատվի և մկան մասին գրել մի այնպիսի սցենար, որ կհետաքրքրել և կսիրվեր անգամ ամենաքմահաճ հանդիսատեղի կողմից: Իրենց ուտոպիական գաղափարը նրանք իրականացրին 100%-ով:

1940 թվականի փետրվարին էկրաններ բարձրացավ մուլտֆիլմի առաջին սերիան, որում, ի դեպ, կատվի անունը ոչ թե Թոմ էր, այլ Ջասպեր:  Ողջ մուլտֆիլմի ընթացքում կատուն համառորեն հետևում էր ճարպիկ և խորամանկ մկնիկին: Թոմն ագրեսիվ է տրամադրված, նրա վճռականությունը նախանձելի է: Բոլոր սերիաների ընթացքում նա թակարդներ է լարում, իսկ մկնիկը դրանք հեշտորեն հաղթահարում է և իր հերթին պատժում է կատվին:  Ժամանակ առ ժամանակ կատվի և մնիկի թշնամանքը վերածվում է իսկական ընկերության, և նրանք միավորում են իրենց  ուժերը հանուն ընդհանուր վտանգի, սակայն հետո կրկին վերադառնում են իրենց սիրած խաղերին:

Մուլտֆիլմի հեղինակները չեն մանրամասնում, թե որն է Թոմի և Ջերիի թշնամանքի պատճառը: Նրանք նույն տանն են ապրում ու չեն պատրաստվում լքել այն, չնայած իրենց երկուսին էլ անհարմարություն է պատճառում միմյանց ներկայությունը: Դատելով իրենց վարքից` նրանց պարզապես հիացած են իրենց հարաբերություններով: Ջերին իր բույնն ունի, որտեղ պահում է սառնարանից թռցրած ուտելիքները, իսկ Թոմի սուրբ խնդիրը ամեն գնով նրան խանգարելն է: Թոմը տանտիրուհու սիրելին է, ում դեմքը երկար տարիներ չէինք տեսնում:  Հասարան հումորն ու հետաքրքիր սյուժեն արեցին իրենց «սև» գործը: Սերիալը միանգամից սիրվեց ինչպես պատանի հանդիսատեսի, այնպես էլ նրանց ծնողների կողմից:

Մուլտֆիլմը բազմաթիվ երկրպագուներ գտավ ողջ աշխարհում:  Մուլտֆիլմի հաջողության գրավականներից մեկը նաև երաժշտական ուղեկցությունն է: Կոմպոզիտոր Սկոտ Բրենդլին, ով ստուդիայում աշխատելու 20 տարիների ընթացքում երաժշտություն է գրել ավելի քան 300 անիմացիոն ֆիլմերի համար, իսկ ողջ տաղանդը բացահայտեց հենց այս մուլտֆիլմում:  Սցենարիստներ Բարբերան և Հանան մինչև կյանքի վերջ զբաղվում էին սիրելի մուլտհերոսներով: Երբ 2001-ին մահացավ Ուիլյամ Հանան, Բարբերան շարունակում էր ակտիվ մասնակցություն ցուցաբերել սերիալի գործում, որն արդեն պատկանում էր Warner Bros. Entertainmentընկերությանը:

2006-ին` 95 տարեկան հասակում, մահանում է նաև Ջոզեֆ Բարբերան:  Չնայած ամեն ինչի` երկու հանճարների ստեղծած մուլտֆիլմը շարունակում է ուրախացնեմ փոքրիկ հեռուստադիտողներին: Թվում է, թե մուլտսերիալի հաջողությունը կայանում է նրանում, որ սցենարիստները կարողացել են ստեղծել կատվի և մկնիկի թշնամանքի մասին զվարճալի պատմություն, այլ այն, որ նրանք ստեղծել են երկու արարածների ընկերության մասին պատմություն, որի շնորհիվ մուլտսերիալը դարձել է իր ժանրում դասական:  

blog.liberal.am

Այս նյութը դիտել են - 1646 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook