- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































‹‹Մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է հաջորդին սովորեցնել հայոց լեզուն»։
Այս պատգամն ստացել ենք մեծանուն գրող Վիլիամ Սարոյանից, ով շատ լավ գիտակցել է մայրենի լեզվի և հայոց մշակույթի կարևորությունը հայրենի սահմաններից դուրս։
Այսօր, երբ օտար ափերում մշտապես ավելանում է հայերի թիվը, ՀԱՅ մնալու և մայրենին սերտելու անհրաժեշտությունը դառնում է էլ ավելի պարտավորեցնող և կարևոր հիմնահարց: Խնդիր, որի լուծման շուրջ տարվող շարունակական աշխատանքներն իր ուշադրության և մշտական հոգածության կենտրոնում է պահում ԱՄՆ Արևմտյան թեմը՝ գլխավորությամբ թեմակալ առաջնորդ, գերաշնորհ տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
Թեմապատկան «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցն արդեն 25 տարի շարունակ իր շուրջն է համախմբում այսօր արդեն 300-ից ավելի հայ մանուկների:
Օգոստոսի 17-ը տոնական էր Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում, որովհետև Սփյուռքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն իր դռներն էր բացել հայ մանուկների ու պատանիների առջև՝ ավետելով 2024-25 ուսումնական տարվա սկիզբը: Հուզված, բայց միևնույն ժամանակ առավել ոգևորված էին հատկապես առաջին դասարանցիները, ովքեր նոր էին ոտք դնում շաբաթօրյա դպրոց՝ սովորելու և դաստիարակվելու հայրենասիրական ու ազգային մշտամնա արժեքներով ու հոգևոր գիտակցությամբ։
Ներկաներին բարի գալուստ մաղթեց եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը, որից հետո խոսքը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ տեր Երեմիա վարդապետ Աբգարյանին:
Հայր Սուրբը շնորհավորեց բոլորին 2024-25 ուսումնական տարվա առթիվ։ Նա կարևորեց նոր տարեշրջանի սկիզբը, որը խորհրդանշական կերպով համընկել էր Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի հետ: Ներկաներին հորդորեց սրբորեն պահել ու պահպանել այն նվիրական ժառանգությունը, որն անշեղորեն փոխանցվել է դարերով և հիշեցրեց նաև, որ հետայսու մենք ենք պարտական այն հաջորդաբար փոխանցելու մեր հաջորդներին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ գիտակրթական հանձնաժողովի ատենապետ, դոկտոր Էլլի Անդրեասյանը, ով բեղուն ուսումնական տարի մաղթեց և շնորհավորեց բոլորիս` ԱՄՆ «Դպրոցների և քոլեջների հավատարմագրման արևմտյան ասոցիացիայի» կողմից (WASC) արտոնագիր ստանալու առիթով, որը նախադեպը չունեցող իրադարձություն էր սփյուռքի միօրյա դպրոցների պատմության մեջ։
Ապա հաստատության տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը՝ շնորհավորելով բոլորին տեղեկացրեց վարժարանում տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին՝ հավելելով, որ հետայսու դպրոցը յոթամյա է: Նպատակը շարունակական ուսումնառությամբ երեխաների գիտելիքների ավելի խորը ամրապնդումն է, որի միջոցով կկարողանան ճանաչել հայրենիքը, ընտանեկան, ազգային ու քաղաքացիական պատկանելությունը, ինչպես նաև էլ ավելի սերտել Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին, որն էլ կնպաստի հայեցի դաստիարակության զարգացմանը։
Ինչպես միշտ բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը հորդորեց խոսել մաքրամաքուր հայերենով, սիրել ուսումը և սրբությամբ պահել հայի անունը:
Դպրոցական օրը տոնական էր նաև նրանով, որ աշակերտներին շնորհավորելու էին եկել հաստատության երկարամյա բարեկամները՝ հանձին Բրբենքում և Հոլիվուդում գործող «Ալեգրետո» երաժշտական դպրոցի տնօրեն տիկին Հասմիկ Քոթելյանի, որն իր բազմաթիվ նվերներով մշտապես խանդավառում է սաներին։
Նոր ուսումնական տարվա մեկնարկն արդեն տրված է: Աշակերտներն
ուսուցիչների ուղեկցությամբ անցան դասարաններ՝ զինվելու նոր գիտելիքներով և մաշտոցյան գիրը հավերժ պահելու խոստումով:
Թո΄ղ 2024-25 ուսումնական տարին լինի հույսերի ու նպատակների իրագործման և գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի:
Գայանե Գևորգյան

Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը

Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին

Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը


