USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Փաստ». Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով
2022-09-26 22:59:00
Տպել Տպել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը:

Նշենք, որ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում է տեղակայված նաև երկրորդ նախագահի գրասենյակը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ասուլիսը հավատարմագրումով է անցկացվելու, բայց, ինչպես նախկին ասուլիսների դեպքում, այս անգամ էլ քաղաքական իմաստով խտրականություններ չեն լինի, և կներառվի լրատվական դաշտի ամբողջ սպեկտրը՝ սկսյալ անկախ լրատվամիջոցներից մինչև ընդդիմադիր կամ պետական և իշխանական վերահսկողությամբ լրատվամիջոցներ, որոնք կհավատարմագրվեն։
Մեր ունեցած տեղեկություններով, երկրորդ նախագահի ասուլիսը նախորդ ասուլիսների պես ամբողջությամբ կհեռարձակվի ուղիղ եթերով։
Ի դեպ, նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերջին շրջանում փաստացի միակն են, որ անցկացվում են ոչ թե Ֆեյսբուքի միջոցով կամ միայն «սվոյ» լրատվամիջոցների մասնակցությամբ, այլ, այսպես կոչված, «բոլորի համար» բաց ֆորմատով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 2018 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook