USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արեւմտեան թեմի ուսուցիչների ամենամեայ աշխատաժողովը
2022-08-15 18:05:00
Տպել Տպել

Օգոստոսի 13-ին ԱՄՆ Արեւմտեան թեմի Առաջնորդարանում տեղի ունեցաւ Շաբաթնօրեայ դպրոցների տնօրէնների եւ ուսուցիչների ամենամեայ աւանդական աշխատաժողովը։ ԹեմակալԱռաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի նախագահութեամբ անցկացուած աշխատաժողովին ներկայ էին եւ հետեւում էին տասնեակ տնօրէններ եւ ուսուցիչներ թէ՛ Առաջնորդարանի Արմէն Համբար սրահից, թէ՛ առցանց դրոյթով։ Շաբաթօրեաները Արեւմտեան թեմի հովանու ներքոյ ստեղծուած եւ գործող
մէկօրեայ ուսումնական հաստատութիւններ են, ուր հայ լեզու, գրականութիւն, պատմութիւն, երգ եւ այլ առարկաներ են սովորում բազում հայորդի մանուկներ։

Ներածական խօսքում ողջունելով մանկավարժներին՝ Յովնան Արք. Տէրտէրեանը կարեւորեց նման հաւաքները յատկապէս զարգացող իրավիճակներում մեր մօտեցումները թարմացնելու առումով։

«Այսօրուան գիտահաւաքը նախաքայլ մըն է միայն վերամուտին ընդառաջ պատրաստուելու համար, որ հոգեւոր հովիւներու եւ տնօրէններու հետ համատեղ պարբերական հանդիպումներով առաւել կազմակերպուիք եւ հայ դպրոցը դարձնէք բոլոր առումներով դարբնոցը հայ մանուկին հոգեւոր ու ազգային դաստիարակութեան», -ասաց Առաջնորդ Սրբազանը։

Աշխատանքային քննարկումներից եւ ամփոփումներից զատ, հաւաքի ընթացքում ներկայացուեցին երկու բանախօսութիւններ։
«Ներգրաւելով եւ սովորեցնելով մեր բոլոր ուսանողներին. մարտահրաւէրներ և հնարաւորութիւններ» թեմայով բանախօսութիւն ներկայացրեց Լոս Անջելըսի հայկական Մեսրոպեան ամենօրեայ վարժարանի տնօրէն Տրար Դաւիթ Ղուկասեանը։ Ելոյթի մէջ խիստ կարեւոր համարուեց կրթական հոգեբանական միջավայրը, ուր աշակերտը պիտի իրեն ապահով զգայ, սիրով շրջապատուած լինի։ Դրան կարող են նպաստել ուսուցման զանազան մեթոդներ՝ սաների կենցաղից առնուած օրինակներով ուսուցանելը, խաղերը, աշակերտի ներգրաւուածութիւնը եւ ոչ թէ սոսկ ունկնդիր լինելը դասարանում եւ այլն։ Տիար Ղուկասեանի խօսքի ընթացքում գործնական հարցադրումներ էին կատարում ուսուցիչները իրենք՝ հենուելով սեփական փարձառութեան վրայ, եւ այդպիսով աշխատաժողովը գործնական ու օգտակար բնոյթ ստացաւ, որ, ինչպէս մատնանշեց Դոկտ. Էլի Անդրէասեանը, այս տարուայ հաւաքի շահեկանօրէն տարբերուող առանձնայատկութիւնն էր։
ԵՊՀ դոցենտ Նորայր Պօղոսեանը «Հայեացք հայերէնի ներկայ վիճակին. Արեւմտահայերէն եւ արեւելահայերէն» խորագրով իր բանախօսութեան մէջ խօսեց հայերենի լեզուական նորմայի ու նրանից հնարաւոր շեղումների, ճիշտ ու սխալ ձեւերի, դրանց յաղթահարման արդի խնդիրների մասին։
«Դպրոցներում սաներին չպէտք է ներքաշել լեզուական ճիշտ-սխալ բանավէճերի մէջ», ի մասնաւորի առաջարկեց բանախօսը եւ հայերէնի մասնագէտ ուսուցիչներին յորդորեց երբէք չհաշտուել հայերէնի նահանջի հարցում։
Շաբաթնօրեայ դպրոցների խորհրդի ատենապետ Դոկտ. Էլի Անդրէասեանը ներկայացրեց ժամանակին մշակուած եւ դպրոցներում ներդրուած ծրագրերը, որոնք ուղենիշ կարող են լինել ուսուցիչներին՝ դասերը ծրագրելիս եւ անցկացնելիս։
Դպրոցների հոգեւոր տեսուչ եւ «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցի տնօրէն Յովհաննէս Սրկ. Գումրուեանը աշխատաժողովին աւարտին յայտարարեց, որ ուսումնական նոր տարեշրջանը սկսւում է Շաբաթ՝ Օգոստոսի 20-ին, եւ արդիւնաւէտ գործունէութիւն մաղթեց տնօրէններին եւ ուսուցիչներին իրենց կարեւոր առաքելութեան մէջ։
Իր ամփոփիչ խօսքում Յովնան Արք. Տէրտէրեանը յայտնեց, որ այսօրուայ դրութեամբ թեմի հովանու ներքոյ գործում են 22 շաբաթնօրեայ դպրոցներ, որոնց թիւը մեծանում է, սակայն բնաւ բաւարար համարելի չի կարելի։ «Մեր կոչն է, որ նորոգեալ հաւատքով ու առաւելեալ եանդով հայոց լեզուն սորվեցնենք մեր մանուկներուն, անոնց հոգեւոր կեանքը զարդարելով հայրենական սիրով ու նուիրումով, եւ հաւատացէ՛ք, որ Աստուած վարձահատոյց պիտի ըլլայ Ձեզ՝ նուիրեալ ծառայուծեան դիմաց»,
ամփոփեց Յովնան Արք. Տէրտէրեանը։

Դիւան Առաջնորդարանի
15 Օգոստոսի, 2022

Այս նյութը դիտել են - 1658 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook