USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կինը դիմել է դատարան՝ ԱՄՆ իշխանություններին մեղադրելով սատանայի հետ համագործակցելու մեջ...
2016-02-19 02:39:00
Տպել Տպել

ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման վրա, այլ ոչ թե պայքարի Սիրիայինախագահ Բաշար Ասադի իշխանության տապալման համար: «Вести.ru»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը:

Ըստ նրա` նման «աղետալի սխալ» է արվել Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի կողմից դեռ 2011թ.՝ Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիիիշխանության տապալման ժամանակ:

«Տապալելով Լիբիայի իշխանությունները՝ մենք այդ երկիրը փոխանցել ենք ծայրահեղական իսլամական ահաբեկիչներին: Այժմ այն քաոտիկ ռազմական գոտի է, որտեղ գտնվում են ԻՊ-ն և մեր երկրի համար սպառնալիք ներկայացնող մյուս ահաբեկչական խմբավորումները: Մերձավոր Արևելքում իշխանությունների տապալման փոխարեն, իմ կարծիքով, զինծառայողները պետք է կենտրոնանան ազգային անվտանգության ոլորտում մեր շահերի պաշտպանության վրա», - հայտարարել է Քրուզը` հավելելով, որ այժմ Օբաման ու Քլինթոնը պնդում են, որ պետք է տապալել նաև Ասադի իշխանությունը:

«Ասադը վատ մարդ է: Սակայն եթե մենք տապալենք Ասադի իշխանությունը, ԻՊ-ն կգրավի Սիրիան: Եվ դա ավելի վատ է ԱՄՆ-ի համար: Այնպես որ, քաղաքացիական պատերազմին խառնվելու փոխարեն մենք պետք է կենտրոնանանք ԻՊ-ն ոչնչացնելու վրա», - շեշտել է Քրուզը:

Նշվում է, որ նրա դիրքորոշումը մասնակիորեն կիսում են նաև նախագահի թեկնածուներ Բերնի Սանդերսըև միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

7or.am

Այս նյութը դիտել են - 1641 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook