- 2022-06-27 23:34:00Մակունց-Բայդեն լուսանկարի բարձրացրած կեղծ ու ամոթալի աղմուկը․ Հարութ Սասունյան (video)
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































Ներհայեցեղության, ինքնաճանաչման, արմատներին մոտենալու յուրաքանչյուր փորձ բարդ, երկարատև ու դժվարին ընթացք է ենթադրում: «Ծանեա զքեզ» հորդորում է հինավորց ասույթը, բայց ինքնաչանաչման դժվարին ճանապարհին պարտավոր ես ճանաչել նաև քեզ նման շատուշատ ուրիշների, այլապես այդ ընթացքը կանգ կառնի կես ճանապարհին, կմնա թերի ու կիսատ, թեև առանց դրանց էլ աշխարհում ոչ ոք չի կարող պնդել հաստատապես, թե՝ արդեն վերջ, ինքն իրեն ճանաչում է ամբողջովին: Բայց էլի, ինչ էլ լինի, գոնե հոգեկան շրջադարձի, արմատներին թեկուզ փոքր-ինչ մերձենալու պահանջ-թելադրանքն է, որ մարդ պիտի քննի նաև իր նման ուրիշներին: Ամեն մարդ չի կարող ճանաչել ինքն իրեն, մանավանդ կորցրած ու երակներում քնած արյան բջիջները: Դրա համար կրթության ու զարգացածության որոշակի մակարդակ է հարկավոր, որոշակի փորձ ու գիտելիքներ են պետք և այդ պատվանդանին բազմած քննախույզ հայացք:
Այդ քննախույզ հայացքը ստեղծվում է աստիճանաբար՝ սկզբում ընտանիքում, ապա դպրոցում, երբ փոքր ես, բայց հասկանում ես, որ բացի ամերիկյան բարքերից, որ հանդիպում ես ամենուր, կա նաև մեկ ուրիշը՝ ազգայինը: Այս է պատճառը, որ ժամանակակից ամերիկյան կյանքում իր ուրույն տեղն ունի ազգային ինքնության և որոշակիացման որոնումը, ինչը դժվարին և ներքին հակասություններով լի ճանապարհ է, քանի որ ԱՄՆ-ն, հանդես գալով իբրև նոր մշակութային տարածք, պարունակում է բազմազգ հանրություն՝ յուրօրինակ մշակութային ավանդույթներով, անցած պատմական ուղիով և ազգային մտածելակերպով՝ միաժամանակ առաջ բերելով ազգային երկվության խնդիրը՝ նոր ամերիկյան և ազգային-ծագումնաբանական:ԱՄՆ –ի հայ համայնքի ինքնության պահպանման և զարգացման համար կարևոր դեր են կատարում ԱՄՆ-ի հայկական մշակութային կենտրոնները, ակումբները և դպրոցները, որոնք տարիներ շարունակ գործում ենլ Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո: Արևմտյան թեմի ղեկավարության տակ կան երկու տասնյակից ավելի եկեղեցիներ, որոնք հովանավորում են հայկական դպրոցները, շաբաթօրյա և կիրակնօրյա վարժարանները, որտեղ արդեն կրթություն են ստանում ամերիկահայերի 3-րդ, 4-րդ սերունդները: Եթե ամերիկաբնակ հայերի 1-ին և 2-րդ սերունդները պահպանում էին հայ լինելը՝ անմիջականորեն շփվելով անցյալի կրողների և իրենց հուշերը և հույզերը փոխանցողների հետ, ապա առավել դժվարանում է այդ գործընթացը հայերի 3-րդ և 4-րդ սերունդների համար, քանի որ նախկինում գոյություն ունեցող զգացմունքայնությունը իր տեղը զիջել է՝ դառնալով միայն զուտ պատմական իրադարձություն: Իսկ այդ սերունդների ներկայացուցիչներն ապրում են ամերիկյան իրականության մեջ, հաճախում են ամերիկյան հանրակրթական դպրոցներ, շփվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ: ԱՄՆ-ում այս երեխաները ճակատագրի բերումով ՝ դատապարտված են ունենալու երկու աշխարհ՝ իրական, որն արտացոլվում է առօրեականության մեջ, արտաքին ես-ի դրսևորմամբ, և երևակայական՝ ենթագիտակցական, այլ աշխարհի հետ ներքին հույզերով ու հակասական ազդանշաններով լեցուն: Եվ այստեղ ազգապահպանության միակ գրավականը դառնում է հայկական դպրոցը: Այս է պատճառը, որ աշխարհի բոլոր ծագերում, որտեղ հայեր կան, գոյություն ունեն նաև հայկական կրթօջախներ: Այդպիսի մի հաստատություն է նաև Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդաց Մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը: Ընտրյալ, գրավիչ ու հնչեղ անվանում, որ անընդմեջ հնչում է մոտ 20 տարի: Այն հիմնադրվել է 2000թ.-ին:
2010 թ.-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ վերակազմավորվել և շարունակում է գործել առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարի հովանի ներքո:
Այս տարի «Փոքրիկ Հրեշտակներ» դպրոցը կրկին իր դռներն է բացել հայ երեխաների համար, ուր սովորում են ոչ միայն գրել կարդալ, հայերեն հաղորդակցվել, այլև հայ գրականության և պատմության, երգ ու երաժշտության շնորհիվ ծանոթանում են հայոց մշակույթին: Ուշագրավն այն է, որ դպրոցն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով և ծրագրերով , միևնույն ժամանակ առարկաների դասավանդումը իրականացվում է՝ Կալիֆորնիայի կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափորոշիչները հիմք ունենալով: Այս գործընթացում իր մեծ ներդրումն ունի դոկտոր Էլլի Անդրեասյանը, որը ղեկավարում է թեմի գիտակրթական հանձնախմբի աշխատանքները:
Ուշագրավն այն է, որ դպրոցն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով և ծրագրերով , միևնույն ժամանակ առարկաների դասավանդումը իրականացվում է՝ Կալիֆորնիայի կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափորոշիչները հիմք ունենալով: Այս գործընթացում իր մեծ ներդրումն ունի դոկտոր Էլլի Անդրեասյանը, որը ղեկավարում է թեմի գիտակրթական հանձնախմբի աշխատանքները:
Դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի և եկեղեցու հովիվ , արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի անձնուրաց աշխատանքի շնորհիվ <<Փոքրիկ հրեշտակներ>> դպրոցն իր ուրույն տեղն է գրավում Լոս Անջելեսում գործող հայկական դպրոցների շարքում: Հարկ է նշել, որ 2015թ.-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից դպրոցը ճանաչվել է որպես սփյուռքի լավագույն շաբաթօրյա վարժարան և արժանացել Գլխավոր մրցանակի և 1-ին կարգի դիպլոմի:
Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան հրեշտակ է, հայ ծնողի համար՝ առավելապես: Իսկ մեր այս կապուտաչյա, սևաչյա , թխահեր ու շիկամազ հրեշտակներին հրեշտակ պահելու համար երկնքից որոշակի հանձնարարությամբ առաքված մեծահասակ հրեշտակներ էլ կան, դրանք մեր ուսուցիչներն են, որոնք երկար տարիներ իրենց անմնացորդ նվիրումն են ցուցաբերում՝ հավատարիմ իրենց առաքելությանը՝ օտար ափերում հայ երեխային հայ պահելու դժվարին գործին: Դպրոցում հմուտ ուսուցիչների միջոցով երեխաները կարողանում են ժամանակի և տարածության միջով անցնելով՝ ակտիվացնել մեր պատմական հերոսներին, ծանոթանալ ժամանակաշրջանին, մթնոլորտին, հայոց մշակույթին, ազգային ինքնության գիտակցությանը: Քանի որ շատ կարևոր է մարդու հոգևոր զարգացումը: Դեպի հայ ժողովուրդն ու Հայաստանը կողմնորոշման և աշխարհայացքի ձևավորման գործում, բացի լոսանջելեսաբնակ հայերի հետ շփվելուց, դասագրքերից, կարևոր խթան են նաև քննարկվող նյութին վերաբերող այլևայլ վավերագրեր՝ լուսանկարներ, քարտեզներ, հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործություններ և այլն: Այս դպրոցն այն ամուր հիմնաշերտն է, որի վրա ներդաշնակորեն խարսխվում են 3-րդ, 4-րդ, հետագայում էլ շարունակելու են գալիք սերունդներին պատկանող հայերը: Ուսուցիչներն իրենց գործն անում են ինքամոռաց նվիրումով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր հայ երեխա դպրոց է գալիս հաճույքով ու սիրով:
Կրթօջախում մշտապես տեղի են ունենում հանդեսներ, մշակութային, ազգային հանդիպումներ: Այդպիսի մի փոքրիկ միջոցառում էլ կազմակերպվեց 2021թ.-ի դեկտեմբերի 19-ին: Սկզբում աշակերտների գալիք Նոր տարին շնորհավորեց դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, այնուհետև գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանն իր օրհնությամբ և գեղեցիկ բարեմաղթանքներով շնորհավորեց <<Փոքրիկ հրեշտակների>> գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Կրթօջախ էին եկել նաև Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, որոնք իրենց երգ ու պարով, նվերներով ամբողջացրին ցերեկույթը և ուրախացրին դպրոցի աշակերտներին: Վերջիններս նրանց դիմավորեցին ամանորյա երգերով և շնորհակալական խոսքերով: Այնուհետև հաջորդեց ամանորյա ճաշկերույթը, որից երեխաներն ավելի շատ ոգևորվեցին: Միջոցառմանը ներկա էին նաև ծնողները, որոնք ուրախության ու հպարտության զգացումով էին լցվել: Նրանք գիտակցում էին, որ իրենց ներդրումը հենց այնպես չի կորչելու և սերնդեսերունդ պահպանվելու է՝ արյան կանչին և գենետիկ կոդին հավատարիմ: Թե՛ աշակերտները և թե՛ ուսուցչական կազմը որոշ ժամանակով կտրվեցին առօրյայից, գնացին դեպի հրաշք երազների և հեքիաթների աշխարհը, որպեսզի նորից կարողանան 2022թ. հունվարի 8-ից շարունակել իրենց ազգապահպան և հայրենանվեր գործունեությունը, որը ճախրելու թևեր կտա թե՛ ուուցչական կազմին հայկական ոգին վեհ պահելու, թե՛ աշակերտներին արժանապատիվ և հետագայում հայրենիքի համար պիտանի հայ լինելու գործընթացում:
Արփի Մարտիրոսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հանցագործները պետք է անհապաղ բացահայտվեն և ձերբակալվեն. Գոռ Վարդանյան

Լոս Անջելեսումում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին

Վովայի Փեսան Ամերիկայում կալվածքներ ունի. Կապշեք, երբ իմանք ինչ հարստություն է դիզել. Arm TV

Ես զարեհի տեղը լինեի գետինը կմտնեի տեսնելով «Առաջին լրատվական»-ի հարցազրույցի խորագիրը՝ «Հայ Դատ-Հիքմեթ Հաջիև տանդեմ».Ռոբերտ Մարգարյան

Ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում Զարեհ Սինանյանը

Հավերժ հայ մնալու գաղտնիքը

Սփյուռքից կոշտ են արձագանքում Սինանյանի խոսքերին

Հզոր խոսք: «Լավ կլինի ստորագրես քո կապիտուլյացիան ու հեռանաս». Լևոն Շարաֆյան

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միաձայն պահանջում են քո հեռացումը

Հիմա ամերիկացի կոնգրեսականներին է՞լ է Մակունցը ոստիկանութjան ձեռքը հանձնելու…

Մակունցը ոստիկաններ է կանչել ԱՄՆ Կոնգրես՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը մասնակցող ամերիկահայ երիտասարդների

Ցեղասպանության 107-րդ տարելիցը Լոս Անջելեսի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Մեկ օր ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

ԱՄՆ կառավարության դիտանկյունից ծռերի դրամահավաքը ԱՄՆ-ում հանցանք է համարվում.Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դիվանագետ է ոչ միայն ի պաշտոնե, այլև՝ կյանքում ու կենցաղում...

Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում

Հայաստանը ձեռքից գնում է. ու՞ր է Սփյուռքը

<<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցը և արդի սփյուռքահայ կրթության մարտահրավերները

Մեր երկրի անունից հղված շնորհավորանքն այլ երկրներում բանի տեղ չեն դնում. Ռոբերտ Մարգարյան

Ողջունել անառակ որդու վերադարձը

Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն, «Ազատագրական շարժում», «մանդատացավ»

Ամերիկահայերը միանում են «Դիմադրության շարժմանը». բողոքի ակցիա՝ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի մոտ

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր

Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով


