































ԱՄՆ-ում կայացած քվեարկության միջանկյալ արդյունքներով ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենն արդեն ստացել է ընտրողների 227 ձայնը, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 204։ Երկու թեկնածուն էլ արդեն ունեն հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնի կեսից ավելին։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Fox News հեռուստաալիքը։
Թրամփը հաղթել է Ֆլորիդայում, որտեղ հաղթանակը թեկնածուին տվել է 29 ձայն՝ ավելի շատ, քան ցանկացած այլ տատանվող նահանգում։ Նա առավելություն ունի նաեւ Օհայոյում (18)։ Վերջինը հատուկ նշանակություն ունի, քանի որ երկրի պատմության մեջ հանրապետականներից նախագահի ոչ մի թեկնածուի չի հաջողվել ընտրություններում հաղթել, եթե այս նահանգում առաջ չի անցել։
Բայդենն առաջ է անցել տատանվող Արիզոնա նահանգում (11 ձայն)։ Ելքն առայժմ հայտնի չէ հետեւյալ տատանվող նահանգներում՝ Փենսիլվանիա (20), Միչիգան (16), Ջորջիա (16), Հյուսիսային Կարոլինա (15), Մինեսոտա (10), Վիսկոնսին (10), Այովա (6) եւ Նեւադա (6)։ Ըստ Fox News-ի հաշվարկների՝ Բայդենը դրանց թվում հիմա առավելություն ունի միայն Մինեսոտայում։
Թրամփն արդեն կանխատեսելի հաղթանակ է տարել, մասնավորապես, Տեխաս, Կանզաս, Հյուսիսային եւ Հարավային Դակոտա, Արեւմտյան Վիրջինիա, Կենտուկի, Ինդիանա, Հարավային Կարոլինա, Ալաբամա, Միսիսիպի եւ Թենեսի նահանգներում։
Բայդենը նույնպես կանխատեսելիորեն հաղթել է մի շարք նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Օրեգոնում, Վերմոնթում, Իլինոյսում, Վիրջինիայում, Մերիլենդում, Դելավերում, Նյու Ջերսիում, Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, ինչպես նաեւ Կոլումբիա դաշնային շրջանում։

Հանրահավաք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց

Թիրախում լրագրողներն են. ի՞նչ է կոծկում Հայկակ Արշամյանը

«Փեթակ» առևտրի կենտրոնը՝ ջեբիկիրների որջ. ովքե՞ր են հովանավորում հանցագործությունը

Լավ չեմ...

Ալիևը ռազմագերիներին պիտակավորեց որպես կալանավորված հանցագործներ

Քանի իրենց գործակալն է Երևանում իշխում` վերցնելու են ամեն ինչ ու ամենուր

Եթե դու Նիկոլի հետ ես, ուրեմն՝ դու դավաճա՛ն ես, ուրեմն դու նիկոլի հետ պետքա վնգստալով շան նման սատկես. Արա Ղազարյան

Բացահայտում. Ո՞վ է այն կիսագրագետ, կիսագողական անձը, ով պատերազմի օրերին պառակտեց Վաշինգտոնի ցույցը

Դավաճանությունը խթանված և մոտիվացված է եղել հենց Ալիևի առաջարկած գումարով.Հայկ Մարտիրոսյան

Ո՞վ եք դուք, Հայկակ Արշամյան, որ սփյուռքին հանդարտացնեք. Արա Ղազարյան

Ինձ ցույց տվեք գեթ մեկ զինվորի նկար, ով հիմա դիրքերում կամ սահմանին քնում ա ԱՄՆ-ից ուղարկված քնապարկերի մեջ...

Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Նիկոլ Փաշինյանը մնում է. «թասիբի» հարցը մնաց բա՞ց

Լոսանջելեսահայությունն «Արցախ, Արցախ» էր գոչում, իսկ այսօր լռությամբ ու անտարբերությամբ դիտում է թե ինչպե՞ս են հանձնում Արցախը

Նիկոլի ստորագրած պայմանագիրը համառոտ

Թրամփն արդեն կանխատեսելի հաղթանակ է տարել

Ձերբակալվել է Կալիֆորնիայում Հայաստանին եւ Արցախին աջակցող ցույցի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվողը

Թուրքը նույնն է մնացել՝ չփոխելով իր մարդակեր ձեռագիրը, ցեղասպան վարքը. Արթնանա՛լ է պետք…

Խուճապ տարածելու կամ անհիմն ենթադրություններ կատարելու նպատակ չունեմ

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ, ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԼՈՐԱ ՖՐԻԴՄԱՆԻՆ

Դենիսի ու Թիֆանիի հիշատակին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում կադրային նման մասշտաբով փոփոխություններ իրականացվել են, երբ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերթական այցով գտնվում է ԱՄՆ-ում


