- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Հրապարակ».4 երեխա ունեցող Աննա Հակոբյանը մեկնելու է առաջնագիծ, 3 երեխա ունեցողներին՝ մերժում են
Այն կանայք, որոնք ունեն 3 եւ ավելի երեխա ու ցանկանում են մեկնել առաջնագիծ, նրանց մեկնումն արգելվում է։ Բանն այն է, որ հստակ նորմով ամրագրված է՝ մի քանի երեխաներ ունեցող կինը չի կարող մեկնել սահման։ Օրերս էլ նման դեպքեր են տեղի ունեցել, երբ կամավորական ջոկատներ են փորձել կազմել՝ նրանցում ընդգրկված մի քանի երեխա ունեցող մայրերին ետ են դարձրել։
Հիմա տեղին հարց է առաջանում՝ 13 հոգանոց կանանց ջոկատ կազմած Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը 4 երեխաների մայր է (երկուսը՝ անչափահաս) ինչպես կարող է մեկնել առաջնագիծ, եթե մյուսներին չեն թույլատրում։ Նշենք, որ Աննա Հակոբյանի առաջնագիծ մեկնելու մասին հենց տիկինն էր հայտնել։ «Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ոչ հայրենիք, ոչ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,- գրել էր Հակոբյանը ֆեյսբուքում։ Հոկտեմբերի 27-ից էլ նրա ջոկատը զինվորական պարապմունքներ է սկսել Գորիսի մոտակայքում։ Թե ինչքանով են ինտենսիվ պարապմունքներ անում Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք, դժվար է ասել, ամեն դեպքում ակնհայտ է երկակի մոտեցումը։
«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, որը տեղյակ էր օրենքից, մեզ հետ զրույցում այս թեմայի վերաբերյալ նշեց․ «Երկու երեխա ունեցող կանանց էլ չեն տանում։ Թույլ չեն տալիս մեկնեն, եթե իրենք զինապարտության օրենքով զինգրքույկ չունեն, եթե զինապարտության չեն անցել՝ իրենք զինակոչի ենթակա չեն։ Եթե հաշվարկված չեն պահեստազորում, գնալու են ճանապարհից հետ գան»։ Նա նաեւ նշեց, որ տարբեր ՀԿ-ներից կանայք գնացել են, բայց նրանց ետ են ուղակել․ «Տարիքային տարբերակ է եղել, երեխա ունենալու հարցը չի եղել, որովհետեւ իրենք կռված կանայք էին։ 5 օրով եկել էին, հիմա էլի փորձել էին գնային, ասել էին՝ չէ»։
Թեմայից դուրս նա նաեւ նշեց, որ իրենց ՀԿ-ին շատ մայրեր են դիմում․ «Շատ -շատ են դիմում, եթե թեժ գիծը չի պատասխանում, հարցնում են՝ պատերազմական վիճակում ի՞նչ խնդիրներ կլինեն։ Ամեն հարցում փորձում եմ օգնել, ոչ մեկին չեմ մերժում, հեռախոսս իրենց տրամադրության տակ է։ Զինվորները զանգում են, ինչ պահանջեր կան, ուղարկում ենք»։
Նշենք, որ ավելի վաղ, «Հրապարակ»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի սահման չմեկնելու վերաբերյալ եւս մեկ փաստարկ բերել էր ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։ Նա ասել էր․ «Ես կարծում եմ՝ թիկնապահների պարտականությունների մեջ մտնում է հետեւյալը․ եթե այն պաշտոնատար անձը կամ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները, ովքեր գտնվում են թիկնազորի հսկողության տակ, երբ նրանց կյանքին որեւէ առումով վտանգ է սպառնում, չեն ենթարկվում տվյալ անձին եւ կատարում են իրենց կանոնակարգով նախատեսած գործողությունները։ Այս պարագայում, ես կարծում եմ՝ սպասարկող թիկնազորի տղաները ուղղակի պետք է թույլ չտան, որ տիկին Աննան գնա վտանգավոր գոտի, ուղղակի պետք է արգելել։ Իսկ, եթե իրենք այլ բան կատարեն, կնշանակի, որ չեն կատարել իրենց ծառայողական պարտականություններն այնպես, ինչպս նախատեսված է, ենթարկվել են տիկին Աննայի ճնշմանը, այդ դեպքում իրենք կարող են ուղղակի չսպասարկել։ Որովհետեւ այդ ժամանակ հակառակն է, ոչ թե իրենք են ենթարկվում պաշտոնատար անձին, այլ պաշտոնատար անձն է ենթարկվում իրենց հրահանգներին, իսկ չկատարելու դեպքում իրենք կարող են ուժ գործադրել։ Դա ամրագրված է օրենքով»,-նշել էր նա։
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



