USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«ՈՎ ՃԱՇԸ ԵՓԵԼ Է, ՆԱ ԷԼ ՊԵՏՔ Է ՈՒՏԻ».ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ. »Հրապարակ»
2020-10-27 21:24:00
Տպել Տպել

»Հրապարակ». ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ուշ երեկոյան վարչապետի խոսնակն արձագանքեց նրանց կոչին՝ ասելով, որ «մեկ անգամ նման ձեւաչափով ԱԱԽ նիստ կառավարությունում անցկացրել են, եթե կրկին դրա անհրաժեշտությունն առաջանա, էլի կանեն»։

Ընդդիմադիրները մեզ փոխանցեցին, որ նիստի նպատակն է՝ փոխանակել ինֆորմացիա եւ հասկանալ իշխանությունների անելիքը։ Թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն չեն ողջունում վարչապետին ուղղված հրաժարականի կոչերը եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակում դա այլեւս ոչինչ չի փոխի։

Հիշեցնենք, որ նման կոչով առաջինը հանդես եկավ Վազգեն Մանուկյանը, ապա նրան միացան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը, կուսակցական, մշակութային-հասարակական այլ գործիչներ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներին, ապա, մեր տեղեկություններով, նրանք միասնական են մի հարցում՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»։

Այս նյութը դիտել են - 1551 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook