USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սփյուռքը՝ տեռորի ճարակ, թավշյա ամենաթողություն. /Տեսանյութ/
2020-01-20 17:25:00
Տպել Տպել

«Հեղափոխության պահապաններ» չարագույժ անվամբ սոցցանցային տիրույթում մի խումբ է բացվել, որը, դատելով ամենայնից, ստեղծվել է «թավիշը» բավարար չափով չսիրողների դեմ բարոյահոգեբանական տեռոր կիրառելու, «փչացնելու», նրանց դեմ բացահայտ հարձակումներ իրականացնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ խումբը ստեղծվել է տխրահռչակ Հայկազ Մակարյանի, Վահիկ Խանդիլյանի, Հայկ Ստեփանյանի, Էջմիածնում Դոն Պիպոյի միջոցներով սնվող ու փողոցային արդարադատությունը Հայաստանում առաջ մղող այլ մարդկանց կողմից, որոնց շարքերում կան նաև սեռապես կին հանդիսացող անձինք (բայց միայն սեռապես, քանի որ որևիցե ինքն իրեն հարգող կին արմատ չէր կարող քիթը խոթել նման կեղտոտ դաշտ):
Ի դեպ՝ նշենք,որ Հայկ Ստեփանյանին հայ հանրությունն արդեն իսկ հասցրել է ճանաչել. Hayeli.am-ի խմբագրության դեմ իրականացված «հավկիթային» ակցիայի կազմակերպիչ, հենց նա է հանդիսացել, և հիմա երևում է որոշել է Հայկազ Մակարյանի հետ հավկիթային ակցիաների ճարակ դարձնել նաև սփյուռքահայերին:
Նախկինում ծածուկ, իսկ հիմա արդեն բացեիբաց գործող բանդան, փաստորեն, իր հետևում զգալով Փաշինյանի իշխանության հովանավորչությունը, այլևս անցել է բաց գործելաոճի՝ շատ լավ իմանալով, որ որևիցե պատասխանատվության չի կարող ենթարկվել նույնիսկ այն դեպքում, եթե հեղափոխության պաշտպանության ճանապարհին իր կողմից խախտվեն անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ. օրենքն էլ է իրենցը, պետությունն էլ, և այս իմաստով բնավ պատահական չեն նրանց կողմից ֆեյսբուքյան լայվերի ու ստատուսների միջոցով արվող սպառնալից հայտարարություններն՝ ուղղված իշխանությանն ընդդիմացողների կամ գաղափարական անհամաձայնություն ունեցողների դեմ:
Առանձնակի ուշադրության է արժանի, սակայն, ևս մեկ հանգամանք:
«Նոյյան Տապան»-ի եթերաժամն, որը, ցավոք, սփռվում է նաև Միացյալ Նահանգների «AABC» հայկական հեռուստաընկերության, ինչպես նաև Ֆրեզնոյի հեռուստաընկերություններից մեկի եթերներով, վերածվել է հեղափոխական կեղտոտ պրոպագանդայի ամբիոնի:
Հետաքրքիր է, որ ԶԼՄ-ի հիմնադիրը նախկին իշխանությունների օրոք բավական իշխանամետ դիրքերից հանդես եկող մեկն էր և նույնիսկ աշխատում էր Հրանուշ Հակոբյանի ենթակայության ներքո՝ Սփյուռքի նախարարությունում՝ հաճույքով թելելով այն ժամանակվա իշխանությունների թելը: Այնինչ հիմա, փաստորեն, առաջնորդվելով «որտեղ՝ հաց՝ այնտե՛ղ կաց» սկզբունքով՝ իր հեռուստաալիքը բանեցնում է թավշյա ղեկավարության քաղաքական շահերին՝ մոռանալով սեփական անցյալը:
Օրերս «Նոյյան Տապանին» հյուրընկալվել էին Հայկազ Մակարյանն ու Հայկ Ստեփանյանն, ովքեր, ի դեպ, իրենք իրենց նույն սփյուռքահայերին ներկայացնում են՝ ակտիվիստներ այն դեպքում, երբ գաղտնիք չէ, թե իրականում ինչ գործունեություն են ծավալում երկուսով: Խուլիգան լինելը մեկ բան է, իսկ ահա ակտիվիստը՝ բոլորովին այլ բան,և այս դեպքում նրանք հանդես են գալիս՝ ավելի շատ խուլիգաններ, քան ակտիվիստներ:
Եթերի շրջանակներում վայ հյուրերը բավական ագրեսիվորեն նշել էին այն գործառույթները, որոնք «Հեղափոխության պահապաններ» կոչված մաֆիան փորձելու է կյանքի կոչել: Նախ՝ կվարկաբեկեն մինչև վերջ, ապա՝ հաշվեհարդար կիրականացնեն ֆիզիկապես՝ առանց դույզն ինչ վախենալու հետևանքներից՝ պայմանավորված Փաշինյանի ու նրա աշխատակազմի կողմից հովանավորվելու հանգամանքով:
Ամենացավալին այն է, որ փաստացի տեռորիստական կոչեր հնչեցնելով՝ վայ ակտիվիստները քայքայիչ քաղաքականության հորձանուտ են ներքաշում նաև Սփյուռքին:
Հենց եթերից Հայկ Ստեփանյանը հայտարարել էր, որ եթե այն մարդիկ, ովքեր դեմ կարտահայտվեն հեղափոխությանը, ապա իրենք կստեղծեն տեռորիստական խմբավորում՝ հաշվեհարդար տեսնելու նրանց հետ. «Ֆեյսբուքով» ու սոցիալական այլ ցանցերով կտարածվեն նրանց լուսանկարներն ու նրանց դեմ կսանձազերծվի վարկաբեկիչ արշավ՝ բարոյապես ոչնչացնելու, ինչն արդեն սկսել  են մի քանի անձանց նկատմամբ՝ սկզբում փչացնել, հետո, ով գիտի՝ ֆիզիկապես ոչնչացնել:

Կանխարգելելու համար վերոհիշյալ խմբի քայքայիչ գործունեությունը պատրաստվում եմ նամակ հղել Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությանը, Federal Communications Commission (FCC)-ին, AABC հեռուստաընկերության տնօրեն պարոն Աղաջանյանին, որպեսզի հեռուստաալիքով դադարեցվի «Նոյյան Տապանի» հեռարձակումը, քանի որ նախ՝ տեղի է ունենում բացահայտ տեռոր, ապա նրանք չեն կարող հանդես գալ խայտառակ կոչերով՝ սփյուռքահայությանն ուղղված, քանի որ դրա բարոյական իրավունքն ուղղակի չունեն: Դա քրեորեն պատժելի է: Հետաքննություների Դաշնային Բյուրոն ունի ահաբեկչական խմբավորումների դեմ դեպարամենտ և ես անձամբ պատրաստվում եմ նրանց ուշադրությունը հրավիրել այս խնդրին:
Հանդիսանալով լրատվամիջոցի հիմնադիր ու սեփականատեր՝ ինձ բնավ հաճելի չէ խոսել այլ ԶԼՄ-ի դեմ գործողություններ իրականացնելու մասին, սակայն սա իրապես հարկադրված քայլ է, քանի որ հեղափոխությունից հետո «Նոյյան Տապանը» դարձել է զանազան կասկածելի դեմքերի հավաքատեղի, երբ եթեր է տրվում նույնիսկ նախկին բանտարկյալին կամ ամենավերջին վիժվածքներին:
Ընդ որում՝ համապատասխան ԶԼՄ-ի թիրախը մեծամասամբ Սփյուռքահայերի ավագ սերնդի ներկայացուցիչներն են, քանի որ, ինչպես հայտնի է, երիտասարդ սերունդն առավել նախընտրելի է համարում օգտվել ինֆորմացիոն միջոցների առավել ժամանակակից տարբերակներից, իսկ ավագներին մանիպուլացնելը բավական հեշտ է հատկապես երբ այդ նպատակով գործի է դրվում հեռուստատեսությունը, քանի որ շատերը մտածում են, որ եթե ինչ-որ բան խոսվում է հեռուստատեսությամբ,ապա անպայման այն համապատասխանում է իրականությանը:
Ինչ վերաբերում է ակտիվիստի մորթով պատսպարված Հայկազ Մակարյանի և Հայկ Ստեփանյանի տեռորիստական գործողություններ պլանավորելուն, ( ի դեպ, սրանց դեմ ՀՀ իրավապահ մարմիններից կողմից կա հարուցված քր. գործ՝ լրատվամիջոցների դեմ հարձակվելու համար), ապա նշենք, որ սրբություն չճանաչելով՝ սրանք անցել են մարդկանց ընտանիքների վարկաբեկմանը: Անկախ այն բանից, թե նրանց կողմից «հակահեղափոխական» որակվողներն ինչ սեռի են կամ ինչ գաղափարներ ունեն, ինչ կուսակցության էլ պատկանում կամ հանդիսանում որևիցե խմբի անդամ, անմիջապես դառնում են տեռորի ճարակ՝ կանգնելով ֆիզիկական հաշվեհարդարի ենթարկվելու վտանգի առաջ:
Մարդկանց զրկում են կարծիք ունենալու տարրական իրավունքից: Ավելին՝ սրանց գործունեության թիրախում են գտնվում նաև իրենց քիմքին ոչ հաճո լրատվամիջոցները:
Ահա այստեղ է, որ հատուկ նշանակություն է ստանում Արթուր Վանեցյանի հայտնի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին՝ կանգ առնելու ու սթափվելու մասին: Մենք նույնպես ցանկանում ենք միանալ այդ կոչին ու ասել՝ կա՛նգ առեք, բավակա՛ն է:
Ավելին՝ իսկական խայտառակություն է, երբ Փաշինյանի կամ հեղափոխության պաշտպանության գործն իրենց վրա են վերցնում ինչ-որ կասկածելի դեմքեր:
Վերջիվերջո ումի՞ց են այս թափթփուկները պաշտպանում Փաշինյանին: Որևիցե վտանգ չի կարող լինել «ժողովրդի վարչապետին» նրանցից, ովքեր ընդամենն ուզում են նորմալ կյանք վարել երկրում, և միայն սրտացավությունից ելնելով է,որ քննադատում են:
Հայաստանյան իրավապահ մարմինները չպետք է անտարբեր գտնվեն տեղի ուենցածի նկատմամբ, և նույն ՄԻՊ-ը նույնպես պետք է արձագանքի՝ այն դիտարկելով նախևառաջ մարդու իրավուքների տեսանկյունից:
Հատկապես անթույլատրելի է, երբ տեռորիստական կոչեր են հնչում մի ժամանակահատվածում, երբ երկիրը փաստացի գտնվում է պատերազմական դրության մեջ:
Նշենք, որ «հեղափոխության պահապաններ» ֆեյսբուքյան խմբի ադմիններն են Վահիկ Խանդիլյանը, Հայկազ Մակարյանը, Անահիտ Ղազարյանը, Հայկ Ստեփանյանը և այլոք:
Չի կարելի կեղտը տեղափոխել Սփյուռք ու մարդկանց դարձնել տեռորի ճարակ:
Եթե խնդիրը լուծում չստանա, ապա դրանով կզբաղվեն արդեն ԱՄՆ-ում հայերի բարեկամ հանդիսացող կոնգրեսականները՝ համապատասխան խնդրով դիմելու կոնգրեսին ու Սենատին՝ վերջ տալու թավշյա ամենաթողությանը՝ հագեցած տեռորիստական երանգներով:
Եվ, ընդհանրապես, այլևս հասունացել է ժամանակը, որպեսզի նմանաբովանդակ հաղորդումներ ԱՄՆ-ում չցուցադրվեն, որոնք, փաստորեն, ատելություն են սերմանում և կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Զարմանալի է, ինչպե՞ս է, որ AABC-ի հիմնադիր, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, ասել է թե՝ քաղաքային իշխանության մասնիկ հանդիսացող Վրեժ Աղաջանյանը չի հակազդում այս ամենին: Նա չի կարող չիմանալ, որ արգելված է եթերներից փաստացի տեռորիստական հայտարարություններ հնչեցնելն՝ ում կողմից էլ դա լինի հատկապես որ՝ ՀԴԲ-ի հակաահաբեկչական գործառույթներով օժտված համապատասխան վարչությունն, ականջներն ու աչքերը չորս արած, հետևում է անցուդարձին ու նախանձախնդիր է՝ կանխարգելելու ցանկացած ռիսկ:
Նշենք, որ համապատասխան նամակներ կուղարկվեն «Նոյան Տապան» հաղորդման բոլոր գովազդատուներին, տեղեկացնելու այս ամենի մասին:

Համապատասխան նամակներ նաև կուղարկվեն համապատասխան գերատեսչություններ, քանի որ ոչ ոք իրավունք չունի եթեր տրամադրելու ահաբեկչություն պլանավորող ու մարդկանց հասցեին հստակ սպառնալիքներ հնչեցնող խուլիգաններին, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ հենց ԱՄՆ ներքին կայունության վրա:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 22781 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook