- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ընդամենը 2 ամիս առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների ներկայությամբ, տեսախցիկների առջև հրապարակայնորեն հայտարարում ու հարցնում էր՝ «Ըտենց խնդիր չկա, ըտենց խնդիր չկա, մի հատ, ես ուզում եմ, որ ուշադիր նայեն, ես ընենց ձերբակալվողի նմա՞ն եմ…»:

Ճիշտ է, Դավիթ Սանասարյանին չեն ձերբակալել կամ դեռ չեն զրկել ազատությունից, (ինչը, ի դեպ, բացառված չէ), բայց հարուցված քրեական գործով մեղադրանք են առաջադրել։ Պարզապես որպես խափանման միջոց ընտրել են չհեռանալու մասին ստորագրությունը, ոչ թե կալանքը: Եվ այստեղ, մինչ Դավիթ Սանասարյանի տված հարցին անդրադառնալը, հիշեցինք հայտնի խոսքը՝ ծուխն առանց կրակ չի լինում, ԶԼՄ-ներից մեկը, չգիտենք՝ որտեղից և ինչպես, բայց դեռ մոտ 2 ամիս ինչ-որ բան իմացել է, որ գրել է նրան առնչվող քրեական գործի, մեղադրանքի մասին, պարզապես սխալվել է խափանման միջոցի ընտրության հարցում։
Հիմա վերադառնանք Դավիթ Սանասարյանի հարցին… Հետևելով հենց նրա խորհրդին, ուշադիր նայեցինք Սանասարյանին՝ նրա հոգեբանական վիճակին, անավարտ մտքերին, կցկտուր պատասխաններին, ու մեզ մոտ հարց առաջացավ՝ իսկ նա ինչո՞վ ձերբակալվողի նման չէ… Գուցե կոստյումով, սպիտակ վերնաշապիկով ու փողկապո՞վ… Չգիտենք, լավ կլինի, ինքը պարզաբանի… Ի դեպ, Դավիթ Սանասարյանը որոշ լրատվամիջոցների հրապարակումներ ներկայացրեց իբրև պատի տակի բամբասանքներ (ընդգծենք, որ LIVEnews.am-ը, մինչև ԱԱԾ-ի պաշտոնական տեղեկատվությունը, չունի որևէ հրապարակում Սանասարյանին առնչվող քրեական գործի, նրան առաջադրված մեղադրանքի կամ մոտալուտ ձերբակալման վերաբերյալ), ինչպես նաև պատվերի կատարում, տեսած ու հետո ֆեյսբուքում կամ իրենց քարոզչամիջոցում գրած երազ, ու հրաժարվեց դրանք մեկնաբանել: Հետաքրքիր է՝ Սանասարյանն իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրությո՞ւնն էլ է պատի տակի բամբասանք համարում… Իրեն առաջադրված մեղադրանքը ԱԱԾ կողմից պատվերի կատարո՞ւմ է համարում կամ ԱԱԾ քննիչի տեսած ու հետագայում մեղադրանքի որոշման ձևով արտահայտած երա՞զ․․․
Ընդամենը 2 ամիս առաջ, իսկ ավելի որոշակի՝ փետրվարի 28-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարում էր՝ «որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու», իսկ հիմա նրան, այն էլ՝ ԱԱԾ-ի կողմից, մեղադրանք է առաջադրված հենց կոռուպցիոն հանցատեսակների շարքին պատկանող հանցագործության («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված) հատկանիշներով:
«Այս երկու օրը որոշները հասցրեցին մահախոսականս կարդալ, բայց ես ասեմ հետևյալը, որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, ու որևիցե մեկը թող անգամ երազում չպատկերացնի»,- դեռ փետրվարի 28-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
Հետաքրքիր է՝ ի՞նչը երազում չպատկերացնի, Սանասարյանի պաշտոնանկությո՞ւնը… Բայց առավել հետաքրքիր է մեկ ուրիշ հարց՝ կոռուպցիայի դեմ կռիվը դեռ հասկացանք կամ ԱԱԾ հայտնի հաղորդագրությունից հետո չհասկացանք, բայց Սանասարյանը պետական բարձրաստիճան պաշտոնյա լինելով հանդերձ, չգիտի՞, որ Հայաստանի Հանրապետությունն անկախացել է դեռ 1991 թվականին, այդ ո՞ր պետությունից անկախանալու համար է, իր իսկ խոսքով, կռիվ տալու…
Ուշադրության արժանի ևս մեկ հանգամանք. Դավիթ Սանասարյանը դեռ փետրվարին մարտահրավեր նետեց ԱԱԾ-ին՝ վերջինիս կողմից ձերբակալված Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին ներկայացնելով իր կողմից ղեկավարվող Պետական վերահսկողական ծառայության օրինակելի ու լավագույն աշխատակիցներ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց բավական լուրջ մեղադրանք է առաջադրել (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով), իսկ դատարանի կողմից նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Դատաքննության ավարտին հասարակությունը կիմանա՝ Սամվել Ադյանին, Գևորգ Խաչատրյանին, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին կարելի՞ է համարել օրինակելի ու լավագույն պետական պաշտոնյաներ, թե ճիշտ հակառակը։ Դուք արդեն կռահեցի՞ք․․․
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk



