- 2019-12-03 01:53:00Կարճ ասած՝ Խուրշուդյան Մամիկոնն օճառն առել ու մտել է բաղնիք…
- 2019-11-28 13:41:00Մենք միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի Նարեկ Մալյանը (դատական կարգով) պատասխանատվության կանչվի.Դանիել Իոաննիսյան
- 2019-11-25 19:43:00Հայցադիմումս վարույթ է ընդունվել
- 2019-11-21 19:37:00Ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չի տվել Հայկակ Արշամյանն. ի՞նչ է կոծկում նա
































Լոս Անջելեսում՝ Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում, ՀՀ հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որին իրենց մասնակցությունն էին բերել հարյուրավոր մարդիկ, որպես պատվավոր հյուր ներկա էր նաև այս օրերին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Ի դեպ՝ նշենք, որ միջոցառման՝ ամբողջությամբ վաճառված տոմսերի հասույթն ուղղվել է բարեգործական նպատակով՝ հյուպատոսարանի շենքի պահպանման ծախսերը հոգալուն: Հրավիրատոմսեր տրվել են միայն մեդիա դաշտի ներկայացուցիչներին:
ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, արդարև, դարձել են իսկական հենարան տեղի հայ համայնքի համար: Ասվածը բնութագրական է հատկապես Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությանը՝ հյուպատոս Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ, ում պաշտոնավարման՝ համեմատաբար կարճ ժամանահատվածում հյուպատոսությունը ոչ միայն կարողացավ է՛լ ավելի արմատավորել նախորդ շրջանների ձեռք բերած բարի ավանդույթներն, այլև յուրատեսակ հեղափոխություն ապրեց՝ կոտրելով մինչ այդ ընդունված կարծրատիպերը: Առաջին հերթին շնորիվ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի մարդկային ու մասնագիտական բարձր կարողությունների ու դրանց արդյունավետ ռեալիզացման՝ այսօր Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը դարձել է տեղի հայերի սիրելի տունը՝ հանդիսանալով ոչ միայն կարիքի պահին իսկական նեցուկ, այլև նոր, շատ ավելի լայն հարթության վրա դնելով հայ համայնք-հյուպատոսարան կապերն ու երկկողմ հարաբերությունները:
Ինչպես հայտնի է, հենց Բայբուրդյանն է եղել Լոս Անջելեսում առաջին գլխավոր հյուպատոսը (Արմեն Բայբուրդյան՝ 1994-1997, Արմեն Մելքոնյան՝ 1998-2000, Վալերի Մկրտումյան՝ 2000-2003, Գագիկ Կիրակոսյան՝ 2003-2006, Արմեն Լիլոյան՝ 2006-2009, Գրիգոր Հովհաննիսյան՝ 2009-2013, Սերգեյ Սարկիսով՝ 2013-2018, Արմեն Բայբուրդյան՝ 2018-ից ի վեր), ով, փաստորեն հսկայական դեր է խաղացել այս կարևորագույն կառույցի ձևավորման ու բարի ավանդույնթների հիմնավորման գործում, որոնք այսօր դրսևորվում են շատ յուրահատուկ, նախկինից տարբեր կերպով:
Նշենք, որ Գալա-ճաշկերույթին, որի հանդիսավարն էր Կալիֆորնիայի Վերադաս դատարանի դատավոր Արմենուհի Աշմանյանը, իրենց մասնակցությունն էին բերել բազմաթիվ պատվավոր հյուրեր՝ հոգևոր դիվանի ներկայաուցիչներ, Գլենդելի քաղաքային իշխանությունների ազդեցիկ անդամներ, բազմաթիվ մտավորականներ, արվեստագետներ և այլոք:
Ներկաների առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ողջույնի խոսքը փոխանցեց ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
Գլխավոր հյուպատոսն, իր հերթին, ներկաներին փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ հյուպատոսարանի 25-ամյակի կապակցությամբ:
Կասկած չկա, որ Արմեն Բայբուրդյանի օրոք արմատավորված բարի ավանդույթներն ու հյուպատոսարանի աշխատելաոճում տեղ գտած գովելի շեշտադրումները հետայսու նույնպես շարունակելու են ամուր կերպով կամրջել հայ համայնք-հայրենիք կապերը:
Հյուպատոսարանն ինքնին այսօր մի փոքր Հայաստան է դարձել տեղի հայության համար, որին դիմող ցանկացած հայորդի կարողանում է ստանալ պատշաճ արձագանք յուր խնդիրներին ու արժանանալ պատշաճ ուշադրության, որը նախկինում այլ էր, հիմա՝ այլ, որն իսկապես հեղափոխական երևույթ է հյուպատոսարան-համայնք հարաբերություններում:

Լոս Անջելեսում Լիլիթ Մակունցը փորձեց «պոդստավկա» անել Էդմոն Մարուքյանին, բայց՝ չստացվեց...

Ցնցեցին աշխարհահռչակ համերգասրահը. Վարդան և Սիրանույշ Գևորգյաններին հաջողվեց անել անհնարինը

ԴԵՍՊԱՆ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ՍԱՆ ԴԻԵԳՈՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ԵՎ ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԿԱԶԱՆՉՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկը թույլ չի տվել լրագրողին մասնակցել ասուլիսին

Փակագծեր են բացվում. Միշիկի գրպանային շահերին զոհ է գնալու ամերիկյան հայալեզու մեդիադաշտը...

ԱՄՆ-ում գործող հայկական «ARTN» հեռուստաընկերության նախագահի սկանդալային բացահայտումը. Տեսանյութ

Լոսանջելեսահայե՛ր, «հանգիստ նստեք տեղներդ», վարչապետի հետ հանդիպմանը հարց ու պատասխան չի՛ լինելու, «դուխով »մենախոսելու է միայն վարչապետը...

Նարեկ ու Նաիրա Մանուկյանների ընտանիքին ցանկանում ենք հավերժական Սեր, Ամրություն և Երջանկություն

Աննա Հակոբյան, տետատետ շփումներում թիկնապահներն ավելորդություն են, անիմաստ շքեղություն և չեն նպաստում վստահության մթնոլոտի ձևավորմանը

Աննա Հակոբյանը՝ ՀՀ հյուպատոսարանի 25-ամյակին նվիրված արարողությանը. հարաբերությունների նոր հորիզոններ (Տեսանյութ)

Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը մասնակցեց Լոս Անջելեսի Աթանյան արվեստի կենտրոնի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Գլենդեյլի քաղաքապետն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ գլխավոր հյուպատոսի

Մխիթար Հայրապետյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որը տեղի ունեցավ Իրանահայ միության շենքում

Լոս Անջելեսում հայկական վարժարանները վանդալիզմի են ենթարկվել թուրքական դրոշներով

Հայկազ Մակարյանն և իր թիմը սպառնում են սատկացնել լրագրողին և նրա հարազատներին (ապացուցողական սքրինշոթեր)

Հավատա՞նք «Հայաստան» հիմնադրամին, թե՝ ոչ. սա է խնդիրը

ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՍՈՒՏԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՆԵՐԸ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի Ամանորյա ուղերձը

Բարեմաղթանքներ՝ 2016 թվականի

Բացե՛ք Ձեր աչքերը, մաքրե՛ք ականջները, հասկացե՛ք վերջապես

Ծնունդդ շնորհավո՛ր, USArmenianews.com. Մենք դարձանք 3 տարեկան

ՀՀ իշխանություններ, նախ Սփյուռքին ընտրելու իրավունք շնորհեք, հետո՝ միայն օգնություն պահանջե՛ք

Նավապետից է կախված նավի ընթացքն՝ անկախ այն հանգամանքից՝ ծովում փոթորիկ է, թե ոչ…

Լոս Անջելեսում ովքե՞ր էին կազմակերպել Ալեն Սիմոնյանի «մեծարման» ճաշկերույթը



