- 2024-04-24 11:10:00Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել
- 2024-04-24 10:53:00Աննա Հակոբյանի աննախադեպ խայտառակությունը՝ Ծիծեռնակաբերդում. ո՞վ կմտածեր
- 2024-04-24 10:39:00 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին
- 2024-04-23 07:44:00Էրդողանը գովաբանել է Փաշինյանին՝ կրկին թիրախավորելով Սփյուռքին
- 2024-04-22 07:41:00Սասունը կրկին ապացուցեց, որ իրական երկրապահների թշնամին է
- 2024-04-20 01:22:00Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
- 2024-03-27 10:22:00Տեռո՞ր, թե՞ բեմադրություն
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Այսօր ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը և Արայիկ Աղաբաբյանը եկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր, մասնակցելու քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի գործով դատական նիստին։
Նրա փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը միջնորդեց գործը վարող դատավոր Աննա Մաթևոսյանին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել հանրության շրջանում առանձնակի հարգանք վայելող անձանց՝ ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանի պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Սերգեյ Բագրատյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արծրուն Ծառուկյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորություններով։
Նա խնդրեց դատարանին նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Թաթուլ Շուշանյանը ունի իր խնամքի տակ անչափահաս երեխաներ, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, իր կատարած նախորդ աշխատանքի ընթացքում բազմիցս պարգևատրվել է անբասիր ծառայության համար։
Հիշեցնենք, որ թաթուլ Շուշանյանը արդարադատության գնդապետ է, մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող գործարար Վահագն Աբգարյանից 5000 դոլար կաշառք ստանալու և նրա օգտին գործողություններ կատարելու մեջ /քր. օր. 308, 311 հոդվածներով/: Նույն գործով մեղադրվում է նաև ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը: Շուշանյանի գործը դատարանը ստացել է անցյալ տարի սեպտեմբերի 6-ին, անցել է մոտ կես տարի, բայց բուն դատաքննությունը դեռ չի սկսվել:
Հովսեփ Սարգսյանը թվարկեց այն դեպքերը, երբ նույն հոդվածով մեղադրվող անձինք՝ նախկին իրավապահներ դատավարության տարբեր փուլերում ազատվել են կալանքից ՝ դատավորներ Աղվան Պետրոսյան, Իշխան Բարսեղյան և Վանիկ Վարդանյան, դատախազության աշխատողներ Սևակ Շհոյան, Խաչիկ Բաղդասարյանի, մյուսների։
«Ես հուսով եմ, որ նշված տեղեկատվությունը հրապարակելով նախագահող դատավորի վրա ազդեցություն թողնելու միտում չունեք» — ռեպլիկ նետեց դատավոր Աննա Մաթևոսյանը, որը զարմացրեց Շուշանյանի մյուս պաշտպանին՝ Հայկ Ալումյանին։
«Դատարանն ասաց, որ մենք չպետք է ներգործենք դատարանի վրա, ես հակառակ կարծիքի եմ։ Մեզանից յուրաքանչյուրն այստեղ եկել է, որ մեր չափով ներգործենք դատարանի վրա, և մեր միջնորդությունները անելիս, հիմնավորում ենք այնպես, որ ներգործենք դատարանի վրա, հակառակ դեպքում մեր կարիքն այստեղ չէր լինի, իհարկե, օրենքի սահմաններում», — ասաց Ալումյանը։
6 պատգամավորներից դատավորը ճանաչում էր միայն Գևորգ Պետրոսյանին, որը նրա դասախոսն է եղել։ Մյուսներին խնդրեց ներկայանալ։ Մեղադրող դատախազը և սպանվածի իրավահաջորդի շահերը պաշտպանող Լուսինե Սահակյանը խնդրեցին դատարանից, որ իրենց ժամանակ տրամադրվի միջնորդությանը ծանոթանալու համար։ Դատավորի բառերում Հայկ Ալումյանը հուշում լսեց Լուսինե Սահակյանին ուղղված։ Նա կարծիք հայտնեց
«Ես նկատեցի, որ դատարանը հուշեց կողմին, ասելով, արդյոք ձեզ ժամանակ պետք չի։ Այլապես, կարծում եմ, ոչ մ ի այլ պայմաններում այս կարգի պարզունակ միջնորդության պարագայում կողմը չպետք է մեծ ժամկետ ուզեր, առավելագույնը 20-25 րոպե»։
Դատավորը ժխտեց, որ հուշում է կատարել։ Ապա պատճառաբանեց, որ այսօր ժամանակ չունի 20-25 րոպեյից հետո շարունակել նիստը, քանի որ միջնորդությունը բավարարելու դեպքում կայացված որոշումն արդեն իսկ պատրաստ պետք է հանձնվի երաշխավորներին, իսկ նա նման ժամանակ չունի, քանի որ դատարանն անհետաձգելի գործեր ունի։ Տպավորություն ստեղծվեց, որ Աննա Մաթևոսյանը կողմնակալ մոտեցում ունի կողմերի նկատմամբ և պատրաստվում է մերժել միջնորդությունը։ Զգալով, որ կարող է նման տպավորություն ստեղծվել, նա ասաց. «Խնդրում եմ, դա կանխակալություն չդիտել դատարանի կողմից»։
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց իր ելույթում, որ դատարանն այսօր այնպես թե այնպես չէր կարող որոշում ընդունել, քանի որ պատգամավորներից երեքն են ներկա, դատարանն էլ պետք է ժամանակ ունենա նրանց պարզաբանումենր տրամադրել, այդ թվում պարզաբանել, թե ինչ գործով է անցնում այն անձավորությունը, որին նրանք պատրաստվում են երաշխավորել։ Նա նաև կասկածի տակ դրեց պատգամավորների հանրային վարկանիշը։
«Անձը, ով երաշխավորի դեր է ստանձնում, պետք է ի սկզբանե վստահություն վայելող անձնավորություն լինի, իսկ ես որպես կողմ պատգամավորներից մեկին գիտեմ, մյուսներին ընդհանրապես չգիտեմ», — ասաց նա։ Երբ պատգամավորների կողմից վրդովված հակադարձումներ լսվեցին, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Լուսինե Սահակյանը, դատավորը սպառնաց, որ կարող է սանկցիա կիրառել։
Աննա Մաթևոսյանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 14-ին։ Պատգամավորները վրդովված էին։ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Forights.am»-ի հետ զրույցում ասաց, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքից, ճանաչելով Թաթուլ Շուշանյանին, իմանալով նրա գործունեությունը։
«Սա այն եզակի դեպքերից է, երբ ես դասավանդել եմ և դատավորին, և դատախազին, և մեղադրյալին։ Այս եկրրում որևէ փաստաբան, անկախ իր ազգանունից ու իր աշխատանքային հաջողություններից կամ անհաջողություններից եթե վիճարկում է պատգամավորի հանրային վստահությւոնը, ապա նա պետք է վերանայի իր անցած ճանապարհը, իսկ եթե նա մեզ չի ճանաչում, չի նշանակում, որ մեզ չեն ճանաչում մարդիկ։ Եկեք հեռանանք դատարանի դահլիճից 100 մետր ու տեսնենք, թե ում քանի քաղաքացի է մոտենում։ Չի կարելի մոռանալ շատ բան ու հիշել միայն, որ դու փաստաբան ես ու եկել ես կոնկրետ շահագրգռվածությամբ», — ասաց Գևորգ Պետրոսյանը։
Արայիկ Աղաբեկյանը զարմացած էր։ «Գործը ուսումնասիրել եմ, անձին ճանաչում եմ ու այդ ամենը հաշվի առնելով եմ ստորագրել»։ Իսկ Սերգեյ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ փաստաբանը լավ չի ուսումնասիրել ԱԺ կանոնադրությունը։ «Կարծում եմ, նա լավ չի հասկանում հանրային վստահության ինստիտուտը։ Պետք է ուսումնասիրել, որից հետո համապատասխան քննարկում կատարել»։ 6 պատգամավորեները 500 հազարական դրամ են վճարել որպես երաշխավորագին։ Դրամարկղային կտրոնները կցված էին միջնորդությանը։
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..
Ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»
Ադրբեջանը Արեն Մկրտչյանին վարձահատույց է եղել Գեներալ Մանվելին սպանելու համար
Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում
ՊԵԿ-ի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել
Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»
ԲԴԽ նախագահի ու դատավորների կռիվը նոր փուլ է թևակոխում. մանրամասներ դռնփակ ժողովից.armlur