- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ հասարակական ընդվզումը շարունակվում է։ Մանվել Գրիգորյանը օրերս 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել: Էջմիածնում բողոքի գործողություն սկսվեց Մանվելի դեմ հենց այն ժամանակ, երբ նա դեռ չէր էլ հասցրել մտնել հարազատ Էջմիածին ու կարծես թե չի էլ պատրաստվում մտնել։ Նա Արշալույս գյուղի իր առանձնատանն է։

Փաշինյանը հայտարարեց, որ Գրիգորյանի ազատ արձակումն իր համար անակնկալ է եղել: Թե քանի՞ մարդ կհավատա Փաշինյանի այս խոսքերին, թողնենք մոլի «հեղափոխականների» հաշվարկին։ Հայտնի գաղտնալսումների հրապարակումից, Փաշինյանի մտածողությունից ու նրա վարքագծից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Փաշինյանի համար ոչ միայն անակնկալ չի եղել Մանվելի ազատ արձակումը, այլ նրան ազատ են արձակել Փաշինյանի ցուցմամբ կամ առնվազն նրան տեղյակ պահելուց հետո: Իսկ թե ինչու է Փաշինյանը Գրիգորյանին ազատ արձակելու հանձնարարություն տվել, կարող ենք կռահել։
Վերջերս լուր տարածվեց, որ նա ցանկություն է հայտնել իր սեփականության մեծ մասը նվիրել պետությանը, գուցե այս գործարքի դիմաց է նա վաստակել իր ազատությունը, քանի որ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի իշխանությունը ըստ ճաշակի է արդարադատություն իրականացնում։ Կամ էլ նա ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչի մասին մամուլը գրում էր, որ ցանկանում են ամեն գնով նրանից ցուցմունք կորզել թե Մարտի 1-ի, թե հոկտեմբերի 27-ի գործերով։ Մինչեւ պարզ դառնալը, թե ինչու են իրականում նրան բաց թողել, նկատենք, որ նրա դեմ բողոքի ակցիաներն էլ ուղղորդված։ Իշխանությունը ընդ որում ասպարեզ է նետել Մանվել Գրիգորյանին չզիջող վարքագծի տեր անձանց՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին եւ քրեական հայտնի հեղինակություն Դոն Պիպոյին։
Եթե որեւէ մեկը տեղյակ չէ, թե ով է Ճոյտը, կամ Դոն Պիպոն, ապա համացանցում փոքրիկ որոնողական աշխատանքի արդյունքում կարող է ծանոթանալ այս մարդկանց կյանքի «հերոսական» էջերի հետ՝ պարզելով, որ նրանցից որեւէ մեկը ավելի լավը չէ, քան Մանվել Գրիգորյանը, ով գոնե արցախյան ազատամարտում իր ավանդն է ներդրել։
Հիմա Ճոյտը հայտարարում է, որ Մանվել Գրիգորյանը ոչ միայն չպետք է ազատ արձակվեր, այլ եթե արձակվել է, ուրեմն պետք է ինքնահրկիզվի։ «Ժողովուրդը դուրս ա ուզում շպրտի էդ մարդուն քաղաքից, չի ցանկանում իրան տեսնել, այդ մարդու հետ ապրել, որովհետև ոչ միայն նրա կողմից գողացված տուշոնկաներն են, որոնք գողացվել են սալդատից, այլ նա այնպիսի գործողություններ է իրականացրել, որ մարդիկ չեն կարող մոռանալ: Այստեղ հավաքված մարդիկ ամեն մեկն էլ տուժել են Մանվելի գործողություններից: Օրինակ՝ քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից խլել ա, հողները սեփականաշնորհել ա, քաղաքում ցանկացած մարդ, ով ավտոն վարել ա աջ կամ ձախ, նա ծեծ ա կերել իրա ընտանիքի անդամների ներկայությամբ: Ես միշտ ասել եմ ՝ նա սատկած դև է, լեշ է, ժողովրդի պահանջն է, որ այդ սատկած դևը քաղաքից դուրս շպրտվի»,- ասում է Ճոյտը։
Ի դեպ, ժամանակի ընթացքում էջմիածնից նմանատիպ մեղադրանքներ ենք լսել նաեւ Ճոյտի , առավել եւս Դոն Պիպոյի մասին, այնպես որ, ճիշտ ժամանակն է հարցնելու՝ իսկ դուք երբ եք պատրաստվում ինքնահրկիզվել։
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան
«Հրապարակ». Եզդիական համայնքի հասցեին՝ «Դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» գրառում կատարողը աշխատանքի է անցել կառավարությունում
Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ
Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատողից Հյուսիսային պողոտայում բնակարան է կաշառք ստացել․ factor.am
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ»
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk



