USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱԺ ընտրություններից հետո Արդարադատության նախա­րարի պաշտոնը հավանական է կզբաղեցնի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականը Zhamanak
2018-11-21 00:25:00
Տպել Տպել

«Ժամանակ».«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում:

Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակ­ցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտո­նին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախա­րարի պաշտոնում ներկայումս լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 53-րդ հորիզոնականում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վարդանյանը Սահմանադ­րական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ է: Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»,-գրում է թերթը:

Այս նյութը դիտել են - 2483 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook