USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փաշինյանը հայտնի պառավոզն է, որը պետք է քաշի 180 հոգանոց վագոնը դեպի ԱԺ.yerevan.today
2018-11-20 15:59:00
Տպել Տպել

Բոլոր քաղաքական ուժերը գնում են ընտրության, բացի մեկից։ Որքան էլ զարմանալի է, ընտրություններում ամենաթեթև վարքը ցուցաբերելու հայտ է ներկայացնում հենց իշխող կուսակցությունը, թեև հնարավորություն ունի մատը մատին չխփելով՝ ունենալ մեծամասնություն։

Պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկել է «Նիկոլ վարչապետ» կարգախոսով մտնել պայքարի մեջ, ու կուսակցությունում շատերը համաձայնել են։ Հեշտ է, հեշտ կողմնորոշող, ելքը որոշող և ջանք չի պահանջում կարգախոսն իրականություն դարձնելու համար։ Ալեն Սիմոնյանի առաջարկը մարքեթինգային հնարքի առումով անթերի է։

Եթե կարգախոս դնեին այն բառակապակցությունները, որոնք կենթադրեին, ասենք, վերջ կոռուպցիային, արտագաղթին, աղքատությանը, գործազրկությանը, բոլորին արժանապատիվ աշխատանք ու վարձատրություն, բարեկեցիկ ծերություն և այլն, հետո պետք է իրենց կրգախոսի ձեռքն ընկնեին կրակը․ մարդիկ կհարցնեին՝ ո՞ւր են խոստացածները։ Հիմա մարդիկ խոստանում են մի բան՝ Նիկոլ վարչապետ։ Նրանք անգամ ծրագիր կարող են չներկայացնել, ինչպես որ չներկայացրին այս 7 ամիսների ընթացքում։

Կարգախոսի տակ իրական հող չկա։ ՔՊ-ն գնում է ընտրապայքարի, որտեղ բացակայելու է ծրագրային, գաղափարական պայքարը, լինելու է խիստ անձնավորված՝ Ժողովուրդ ուզո՞ւմ եք հեղափոխությունը հաղթի, ուզո՞ւմ եք ազատվել հակահեղափոխականներից։ Քվեարկելու են «այո», չնայած որ հակահեղափոխականները հենց հեղափոխականների մեջ էին, որոնք հաղթեցին, բայց չցանկացան հեղափոխական փոփոխություն բերել քաղաքացու կյանքում։

Ասում են՝ ընտրեք Նիկոլ վարչապետի, Գագիկ վարչապետի, Արմեն վարչապետի, Լևոն վարչապետի և մյուսների մեջ։ Սևի ու սպիտակի հերթական բաժանումը նոր ծաղր է ժողովրդի նկատմամբ, որն արդեն իրականացրել էր փոփոխություն և գնում էր ընտրությունների՝ արդեն որոշելու համար, թե որ ծրագիրն է ընտրելու և ինչպիսի Հայաստանում է ապրելու։ Հիմա միակ ծրագիրը Նիկոլին դարձյալ վարչապետ կարգելն է։ Հանրությունն ինքը գիտի, որ Նիկոլը վարչապետ է լինելու։ Իսկ հետո՞, ուրիշ ի՞նչ կառաջարկեք մարդկականց բացի դրանից։ Ի՞նչ է նա ստանալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով։

Ի դեպ, ՔՊ ղեկավարը միշտ հայտարարել է, որ ժողովուրդն է այսուհետ որոշելու, և ուրեմն թողեք թող ժողովուրդը որոշի՝ Նիկոլը վարչապե՞տ է, թե՞ մեկ ուրիշ բան։

Ու զավեշտալին այն է, որ թիմը, որի մեջ բազում երիտասարդներ են, ապրում է գաղափարական սնանկություն, և մտնելով քաղաքականություն՝ ոչինչ չունի տալու, միակ «արժանիքը» ցուցակի առաջին համարն է, դա էլ՝ մեծ վերապահումով։ Կռապաշտության շրջանը շարունակվում է, մեկ անձը մեկ թիմի կուռքն է, որի գոյությունը մյուսների գոյությունն է, որի բացակայությունն ու անհետացումը լինելու է 180 հոգանոց մեծ փուչիկի պայթյունը։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնի պառավոզն է, որը պետք է 180 հոգանոց վագոնը քաշի և բերի խորհրդարան։ Միանձնյա․ իր ․․․ շնորհիվ։

yerevan.today.am

Այս նյութը դիտել են - 2616 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook