USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 08 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին, այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ ինքն ընդհանրապես կապ չի ունեցել». Գագիկ Ջհանգիրյան 168
2018-11-19 21:22:00
Տպել Տպել

«Ես անձամբ կարծում եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կարող էր 10 անգամ ավելի շատ զենք ունենալ, նույնիսկ БМП, БТР, 120 միլիմետրանոց թնդանոթ ունենալ։ Այդպիսի մարտական ուղի անցած մարդու համար զենքը տրամաբանական, հասկանալի ատրիբուտ է, և ես ինքս, 10 տարի լինելով զինդատախազ, որևէ զինծառայողի ապօրինի փամփուշտի ու զենքի համար քրեական պատասխանատվության չեմ ենթարկել։ Այո, առգրավել ենք, ներկայացրել ենք սպառազինություն, հաշվառման ենք վերցրել, բայց չեմ դատել։ Իրականում Մանվել Գրիգորյանի «փուչիկը» հենց սկզբից էլ շատ փչեցին»,- 24news-ի եթերում հայտարարել է նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Վերջինս նաև նշել է, որ վստահ է՝ այդ խտացրած կաթի ու տուշոնկաների հետ նա ընդհանրապես կապ չի ունեցել։ Ըստ նրա՝ մատակարարները դրանք տվել են ՊՆ-ին, իսկ թե ով է տարել, լցրել նրա տունը, ինքը չգիտի։

«Հիմա քանի որ ժամանակ է անցել, սառել է, ուզում եմ ասել, որ մենք որևէ մեկի՝ մեր պետության առջև ունեցած ծառայությունները չպետք է մոռանանք։ Լավին լավ պետք է ասենք, վատին՝ վատ»,- շեշտել է նախկին զինդատախազը։

 168.am

Այս նյութը դիտել են - 2513 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook