USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի հրահրիչ 7or
2018-11-14 20:39:00
Տպել Տպել

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի սերժսարգսյանական թևը (մյուսները կա՛մ անաղմուկ հեռացել են, կա՛մ հանգրվանել են Նիկոլ Փաշինյանի շրջակայքում, կա՛մ չեն մասնակցում ընտրություններին ու շուտով դուրս կգան ՀՀԿ-ից՝ ստեղծելով նոր կուսակցություն) որոշում է կայացրել մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Որոշման կայացման նիստից հետո ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր որպես 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի հրահրիչ:

«Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»,-մասնավորապես նշված էր հայտարարությունում:

Այն, որ ՀՀԿ-ն «Մարտի 1»-ի հրահրիչ է ներկայացնում Փաշինյանին, հասկանալի է, քանի որ և՛ 2008-ին, և՛ 2018-ին ՀՀԿ-ն ու Փաշինյանը բարիկադի տարբեր կողմերում էին ու են: Բայց որ Դավիթ Շահնազարյանն է համարում Փաշինյանին «Մարտի 1»-ի հրահրիչ, առնվազն հարցեր են առաջանում:

Բանն այն է, որ Դավիթ Շահնազարյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն՝ Փաշինյանի հետ բարիկադի հակաիշխանական հատվածում էր: Գոնե ֆորմալ առումով դա այդպես էր:

2008-ից հետո Շահնազարյանը երբևէ չի խոսել այն մասին, որ Փաշինյանը «Մարտի 1»-ի հրահրիչ է: Բայց հիմա, փաստորեն, համակարծիք է ՀՀԿ-ի հետ «Մարտի 1»-ի ու Փաշինյանի դերակատարության մասով: Եթե համակարծիք չլիներ, ապա չէր հայտնվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:

7or.am

Այս նյութը դիտել են - 1909 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ Ոստիկանական համակարգի աշխատանքը

Նշեք 1 պատասխան:

  • Լավ (186-ձայն)
  • Վատ (136-ձայն)
  • Շատ Վատ (1088-ձայն)
Ajax Loader
Facebook