USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՆՏԵՍԵԼ ՀԱՊԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ Hraparak
2018-11-08 14:48:00
Տպել Տպել

«Հրապարակ» -ը գրում է. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ պաշտոնական կայքում  Հայաստանին վերաբերող հատվածում մի ուշագրավ դրվագ նկատեցինք։

Կայքի հենց առաջին էջում ներկայացված է Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների անունները, որոնց դիմաց նշված է տվյալ երկրի ղեկավարի անունը։ Բայց Հայաստանի դեպքում այդ տողը դատարկ է՝ ՀՀ ղեկավարի անունը չկա նշված, միայն գրված է Հայաստան և վերջ։ Մյուսների դեպքում՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, ապա երկրի անվանման դիմաց նշված է տվյալ երկրի ղեկավարի անունը։ Բելառուսի դիմաց նշված է՝ Ալեկսանդր Լուկաշենկո, Ղազախստանի դիմաց՝ Նուրսուլթան Նազարբաև, Ղրղզստանի դիմաց՝ Սոորոնբայ Ժեենբեկով, Ռուսաստանի դիմաց՝ Վլադիմիր Պուտին, Տաջիկստանի դիմաց՝ Էմոմալի Ռահմոն, իսկ Հայաստանի դիմաց՝ ոչ մի անուն։

Հուսանք՝ սա տեխնիկական խնդիր կամ բացթողում է և իր մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, հակառակ պարագայում կստացվի՝ սա արհամարհական վերաբերմունք է մեր երկրի ու նրա ղեկավարի նկատմամբ։

Թե ո՞րն է պատճառը, որ բոլոր անդամ երկրների ղեկավարների անունները նշված են, մեր վարչապետի անունը՝ ոչ, պարզ չէ։ Հազիվ թե այն պատճառով, որ մեր վարչապետը հիմա ժամանակավոր պաշտոնակատար է կամ հեղափոխության ճանապարհով է եկել իշխանության։

Այս նյութը դիտել են - 4117 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook