- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երկրորդ տարին է, ինչ հոգու ազնիվ մղումով Արցախի ուսուցչուհիս իր աշակերտների հետ շնորհավորում է օտար ափերում գործող ամերիկյան հայկական կայքի ծննդյան օրը:
Երբեմն ինձ թվում է՝ նրա ծննդով մի նոր շրջադարձ տեղի ունեցավ իմ մանկավարժական գործունեության մեջ: Մի նորի սկիզբ դրվեց, որը հազարավորների համար դարձավ դուրեկան, գուցե և անդուր՝ մատների վրա հաշված մարդկանց համար, բայց սա այն էր, ինչ երազում էի երբեմն ու համարում անհնարինություն Մարտակերտում ապրող ուսուցչուհուս համար: Երբեմն նայում էի այս տարածքի ընկերական միջավայրին, զարմանում, նաև հետաքրքրությամբ լցվում, թե ինչպես են նրանց գրառումները վերցնում և տեղադրում տարբեր կայքերում:

Շուտով իմ երազանքն իրականություն դարձավ, երբ տարբեր սոցկայքերից տեսանելի դարձան ամենօրյա գրառումներս: Բայց շուտով սրտանց «հավատարմագրվեցի» USArmenianews.com լրատվական կայքին՝ խմբագիր Գայանե Մանուկյանի և խմբագրակազմի ազնիվ ու պատրաստակամ աշխատանքի շնորհիվ:
Առանձնապես կայքում բացված «Մանկավարժի անկյունը» այնքան հարազատ դարձավ, որ կարծես ամեն օր գրկաբաց սպասում էր իմ օրագրային հղումներին, որ երկու տարվա ընթացքում գրքերի վերածվեցին ու հիմա էլ պատրաստվում եմ նոր հրատարակումների:
Շնորհակալական խոսքեր եմ փնտրում, որ ուղղեմ կայքին՝ ծննդյան այս երկու տարվա ակտիվ գործունեության համար: Լավագույն խոսքերը միշտ էլ կան, որ շռայլում ենք մեր մտերիմներին՝ խորին մաղթանքներով հանդերձ: Ցանկությունս մեծ է, երազանքս անչափելի, որ ուզում եմ փոխանցել Գայանե Մանուկյան հայուհուն՝ այն հեռուներում լրագրողական իր ակտիվ գործունեության համար: Մարդ, ով չճանաչելով ուսուցչուհուս, անծանոթ լինելով բնակավայրիս՝ կայքի հետ համագործակցելու երաշխիք տվեց ինձ ու իմ առջև բացեց Սփյուռքի դռները, որ հայրենիքում և հեռուներում հայության համար սփռվի մի դպրոցական կյանք՝ դասարանից դասարան մտնող ուսուցչուհուս կերպարով:
Սրտանց շնորհավորում եմ, բայց ի՞նչ եմ ցանկանում կայքին, ամբողջ խմբագրակազմին: Անխափան «եթե՞ր», երբ գիշեր-ցերեկ գործում է այն, կամ գուցե բազում «հո՞սք» ընթերցողների, երբ բազմահազար են այդ նյութերը «թերթողները»: Ասում են՝ համբերությունը կյանք է...Ուրեմն՝ համբերություն եմ ցանկանում Գայանե Մանուկյանին ու կայքի բոլոր աշխատողներին, ովքեր դիմակայում են սոցցանցի «ցնցումներին», որ կարողանան ապրեցնել կայքը: Հոգու անդորրություն եմ ցանկանում նրանց, ովքեր հպարտորեն տանում են նաև «հետցնցումները», որ ապրեցնեն ազատ խոսքը: Նաև անձնական ու անանձնական երջանիկ կյանք եմ ցանկանում բոլորին, որ հայրենաբաղձ սրտերը ազատ տրոփեն հայրենիքից դուրս և հայրենիքում:
Սրտաբաց խոսքերիս ցանկանում եմ միացնել նաև իմ աշակերտների լավագույն ցանկությունները: Տեսանելի եմ դարձնում տասնմեկերորդցիներին, ովքեր նոր են իրենց մտորումներով տեղ գտել կայքում, քանի որ մի քանի ամիսներ են, ինչ դասավանդում եմ նրանց:
«Բարև Լոս-Անջելեսի USArmenianews.com լրատվակա՛ն կայք։ Ես Ձեր մասին այս մի քանի ամիսների ընթացքում եմ իմացել։ Գիտեմ, որ ուսուցչուհիս՝ տիկին Պողոսյանը, համագործակցում է Ձեզ հետ։ Վերջերս ուսուցչուհուս շնորհիվ մի փոքրիկ նյութով տեղ եմ գտել կայքում և շնորհակալությանս հետ մեկտեղ՝ ուզում եմ շնորհավորել բոլորիդ՝ կայքի ստեղծման երկու տարվա կապակցությամբ։ Ցանկանում եմ տոկունություն, հաջողություն լրատվական նոր անդաստաններում։ Թող Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ Ձեր կայքը երկար տարիների կյանք ունենա»: /Ավթանդիլյան Մերի/
«Երկու տարի է, ինչ տոնում են ամերիկյան հայկական USArmenianews.com լրատվական կայքի ծննդյան օրը:
Միայն այսօր տեղեկացա և ցանկացա «շնորհավորանք-շնորհակալություն» շղթա ստեղծել, քանի որ այդ կայքի շնորհիվ գրվածքներիցս երկուսը տեսանելի են դարձել ոչ միայն Լոս-Անջելեսում, այլև՝ ամենուր...Ամիսն էլ դեռ չի բոլորել այն օրից, ինչ կարճատև «հերթափոխով» երկու անգամ հայտնվեցի կայքում: Առաջինը հենց էլեկտրոնային տարբերակով գիրք ընթերցելուն էր վերաբերում, և ստացվեց այնպես, որ այսօր իմ գրվածքներն էլ դեռ այդ տարբերակով են ընթերցվում կայքում, մինչև տիկին Պողոսյանի «Մանկավարժի օրագիր» գրքի երկրորդ մասի հրատարակվելը: Կայքն այսօր էլ ակտիվորեն գործում է. ցանկանում եմ շարունակական լինի նրա գործունեությունը»: /Մամունց Լուիզա/
«Վերջերս ես այդ կայքում երևալու պատիվ եմ ունեցել: Բառերով չեմ կարող բացատրել իմ ապրումներն այն պահին, երբ տեսա իմ հեղինակային խոսքը կայքում տեղադրված: Շնորհակալությանս հետ մեկտեղ՝ շնորհավորում եմ կայքին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում ստեղծագործական երկար կյանք»: /Սաղաթելյան Վահագն/
«Եթե մեկ տարի առաջ ինձանից հարցնեին այդ կայքի մասին, ես չէի իմանա՝ ինչ ասեմ: Սակայն սեպտեմբերից ես տեղեկացա, որ ուսուցչուհիս իր գրածներն ուղարկում է այնտեղ: Այսօր տիկին Պողոսյանից իմացա նաև, որ կայքը երկու տարեկան է: Ես շնորհավորում եմ բոլոր աշխատողներին, ցանկանում նորանոր վերելքներ»: /Դանիելյան Մարիամ/
«Բարև Ձեզ, սիրելի՛ կայք: Ես արդեն գիտեմ, որ ազգանվեր գործ է կատարվում՝ շնորհիվ այս կայքի, որտեղ տեղադրվում են նաև ուսուցչուհուս և աշակերտներիս գրածները: Մեզանից յուրաքանչյուրը շնորհակալ է, որ օտար ափերում չեք մոռանում մեզ ու մեր փոքրիկ երկիրը: Այդ հեռուներում ձեռք բերեցիք համբավ, որը ոչ բոլորին է հաջողվում: Միանում եմ ուսուցչուհուս շնորհավորանքներին, իմ համադասարանցիների ու շատ-շատերի կողմից ցանկանում կայքին երկար տարիների անխափան գործունեություն»: /Ստեփանյան Արեն/
Նատաշա Պողոսյան
Հրաչյա Հակոբյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Սամվել Խաչատրյանին.Քննչական կոմիտե
Ձևավորվում է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ
Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան
Մի նոր ուղղություն է հայտնվել սոցցանցերում՝ մերկացնել քաղաքական երբեմնի գործիչներին
Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
Դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն
Անահիտ Ավանեսյանը չի՞ հասկանում, թե ինչու են իր արտաքինը թիրախավորում, թե՞ ուղղակի չի խոստովանում
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին
Ցավակցական խոսք
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է
Եթե պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր խաղում են դերասանի, այլ ոչ թե պետական գործչի դեր, ապա իրական թատրոնը վերածվում է ողբերգության.ճշմարտության ձայն
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ Հարություն Մկրտչյանի սուտ մատնության հիման վրա
Իրական սրբապղծության մասին
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը կզբաղեցնի «ԴՕԿ» կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնը. Վարդան Ղուկասյան
«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում
Հազարավոր արցախցիներ ընտրությունների մասնակցելու իրավունք էլ չունենք... Նատաշա Պողոսյան
Հայաստանյան իշխանությունները չեն դադարում ստորացնել հայ ժողովրդին
Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, մեր աշխատանքով, մեր խոսքով».Արթուր Վանեցյան



