- 2023-12-02 23:08:00Չառնված դասեր. Տիգրան Ավինյանը որոշել է մինչև վերջ «քերել»
- 2023-11-25 05:57:00«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Սյունիքի մարզկենտրոն Կապանում բնակվող Անդրանիկ Գեւորգյանը պատրաստվում է հանձնվել Ադրբեջանի Հանրապետությանը այն բանի համար, որ Հայաստանում անարդարության զոհ է դարձել: Այս մասին այսօր Անդրանիկ Գեւորգյանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց armtimes.com-ի հետ զրույցում:
Մենք հոկտեմբերի 20-ին ներկայացրել էինք Գեւորգյանի պատմությունը: Վերջինս հայտնել էր, որ 2014 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում խաբեությամբ ՀՀ երկու քաղաքացի իրենից 3100 ԱՄՆ դոլար գումար են հափշտակել, իսկ Բաթումի քաղաքում իր դեմ մահափորձ է կատարվել: Անդրանիկ Գեւորգյանը Վրաստան էր մեկնել ավտոմեքենա գնելու նպատակով, որտեղ էլ հանցագործության մասին հաղորդում է տվել: Վերադառնալով Հայաստան, բազմաթիվ անգամ դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել: Այդ ընթացքում էլ իրեն սպանելու սպառնալիք են տվել ոստիկանության Մաշտոցի բաժնում:
Քրգործ չհարուցելու ոստիկանության որոշումը դատական բոլոր ատյաններում վիճարկելուց հետո, Անդրանիկ Գեւորգյանը եկել է Երեւան, դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Դրական արդյունք չստանալով՝ գնացել է Կիեւյան կամուրջ եւ պահանջել, որ նշված պաշտոնյաները գան եւ իրեն սպանեն, քանի որ իրեն սպանելու սպառնալիք տված անձի արարքում իրավապահները հանցանք չեն գտել:
Այսօր գլխավոր դատախազության դիմաց Անդրանիկ Գեւորգյանը եկել էր փաստաթղթերի տրցակով, որտեղ հատ-հատ ցույց տվեց իրավապահների կողմից ստացած պատասխանները:
«Վլադիմիր Գասպարյանը տեղյակ լինելով, որ իր քաղաքացին իրեն հայտնում է, որ ես նման երկրում սպառնալիքի տակ ապրել այլեւս չեմ կարող, ստիպված Բաքվից քաղաքացիություն եմ խնդրելու, նույնիսկ այդ դեպքում թքած ունի իմ իրավունքները պաշտպանելու վրա»,- ասաց Անդրանիկ Գեւորգյանը: Վերջինս իր մտադրության մասին, իր իսկ պնդմամբ, իրավապահներին տեղեկացրել է:
«Ես եկել եմ այն եզրակացության, որ ես ավելի լավ է գտնվեմ Բաքվում՝ գերության մեջ, քան իմ երկրում Վլադիմիր Գասպարյանի՝ Օսմանյան կասրության օրենսգրքի սպառնալիքների տակ»,- ընդգծեց Անդրանիկ Գեւորգյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur

Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am

Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ

Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը

Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է

Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»

«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»

Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..

Ովքեր են մասնակցել ՔՊ դրամահավաքին. «Ժողովուրդ»

Ադրբեջանը Արեն Մկրտչյանին վարձահատույց է եղել Գեներալ Մանվելին սպանելու համար

Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում

ՊԵԿ-ի քննչական վարչության 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել

Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է. «Հետք»

ԲԴԽ նախագահի ու դատավորների կռիվը նոր փուլ է թևակոխում. մանրամասներ դռնփակ ժողովից.armlur

Երեկ Թոխմախի ընտանեկան գերեզմանում ամփոփվեց Արսեն Ստեփանի Մկրտչյանը

Դիմակավորված անձինք Արմեն Աշոտյանին տարան Հակակոռուպցիոն դատարան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր հորեղբայրն ու դատախազ հայրը. որ դատավորն է քննում Գայանե Մարտիրոսյանի կալանքի հարցը

Գործարարի կինը դատարանին խնդրում է թույլ տալ վճարել Հովիկ Աբրահամյանի որդուց գնված առանձնատան համար

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման որոշում է կայացրել

Խոսքը 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված մի ձայնագրության մասին է. armlur

Հոկտեմբերի 27-ի» գործը քննած դատավոր Ուզունյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում

Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան



