USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 12 Հոկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բաց նամակ-կոչ SEEMO և IPI միջազգային լրատվական կազմակերպություններին՝ արտահերթ քննարկման դնելու Newspress.am կայքի հիմնադիր՝ Արիանա Հովսեփյանի հարցը
2018-05-09 03:37:00
Տպել Տպել

Մեծարգո նախագահներ, պատվելի տիկնայք և պարոնայք, սիրելի կոլեգաներ, ընկերներ և բոլոր նրանք, ովքեր փորձելու են լսել ու նեցուկ լինել Արդարության և Մարդկային սքոլաստիկ արժեքներին:
Բաց նամակ-կոչով խոսքս ուղղում եմ համաշխարհային մամուլին, և, իհարկե , SEEMO և IPI միջազգային լրատավական հեղինակավոր կազմակերպություններին, որոնց համար ճշմարտությունը և խոսքի ազատության բուն գաղափարը համարվում են գերառաջնային:
Լոս Անջելեսում լինելով USArmenianews.com կայքի գլխավոր խմբագիրը, ես՝ Գայանե Մանուկյանս, պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ իմ անձի հեղինակության ու արժանապատվության դեմ ուղղված բոլոր ապօրինի, անմարդկային ու չարագույժ գործողությունները հակասում են Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Եվրոպական կոնվեցիայի մի շարք կետերին, և, իհարկե, զանգվածային լրատվության միջոցի բուն գաղափարական ու իրավական գործունեությանը:
Newspress.am կայքի և «Անդրադարձ» մամուլի ակումբի հիմնադիր Արմենուհի Հովսեփյանը հանդիսանալով SEEMO և IPI միջազգային լրատվական կազմակերպությունների խորհրդի միակ անդամը Հայաստանում՝ արատավորում է ոչ միայն իմ բարի անունն, այլ նաև տիղմ ու կեղտ շպրտում ձեր կառույցի, համընդհանուր, մարդկային արժեքների, լրատվական անքակտելի էթիկետի, ինչպես նաև մարդասիրական նորմերի վրա:
Ես՝ Գայանե Մանուկյանս, լրագրողական գործունեության ընթացքում, ԱՄՆ-ից երկրիս վերաբերող ու հուզող խնդիրները ներկայացրել եմ անաչառության ու խաղաղության հումանիստական սկզբունքներով, ինչը փայլուն արտացոլված է իմ աշխատանքի մեջ:
Հարգելի կոլեգաներ, ինձ վարկաբեկող և լրագրող ներկայանող անձը, որը իրականում հեռու է լրագրողական էթիկետից ու նրա հիմնարար սկզբունքներից, արդեն երկար ամիսներ է իր ու ընկերների հակաօրինական գործողություններով վարկաբեկելով իմ անձը, պարբերաբար մամուլով ու այլ միջոցներով սպառնում է ինձ, տարածում ստահոդ լուրեր ու անգամ իմ անունը կապում haqqin.az ադրբեջանական կայքի հետ, որը հայտնի է իր ապատեղեկատվական գործողություններով, և, իհարկե իմ երկրին ու պետականությանը վնասող հոդվածներով:
Արմենուհի Արիանա Հովսեփյանը պնդում է, թե իբր ես հարցազրույց եմ տվել սույն կայքին, զբաղվել եմ խառնակչությամբ, մատուցել եմ ինֆորմացիա ի վնաս Հայաստանի Հանրապետության ու ընդհուպ մինչև հասել եմ դավաճանի աստիճանի:
Ինձ այդպիսի շինծու մեղադրանքներ ներկայացնող Արմենուհի Հովսեփյանը մոռացել է ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ մասին օրենքի 6 հոդվածը, որը սահմանում է խոսքի ազատության չարաշահման մասին օրենքի գաղափարական էությունը և նաև սույն օրենքի 27, 28 հոդվածները, որտեղ հստակ նշված են լրագրողի իրավունքներն ու պարտականությունները:
Իմ հասցեին հնչեցված ու մինչ օրս էլ հնչեցվող զեղծարար ու մարդատյաց ու անձս վարկաբեկող լուրերը, խախտում են իմ բոլոր այն իրավունքները, որը ամրագրված է եղել դեռ 1950թ-ի նոյեմբերի 4-ի Մարդու Իրավունքների ու Հիմնարար Ազատությունների Եվրոպական կոնվեցիայում:
Այն հոգեբանական խոշտանգումները, այն ցինիկ ու խայտառակ հրապարակումները, որոնք արվել է տվյալ կնոջ թողտվությամբ և կամքով՝ անընդունելի է ու անմարդկային:
Հավելեմ նաև, որ այս ամենը իմ կարծիքով ու իմ համոզմամբ քաղաքական ու անձնային հետապնդում է, քանզի իմ գործունեությամբ միշտ լուսաբանել եմ Հայաստանում տիրող այն բոլոր վայրագություններն ու բռնությունները, որոնք իրականացվել են իրավապահ մարմինների, ինչպես նաև իշխանական դիրքը գրեթե միշտ չարաշահող անհատների կողմից:
Արմենուհի Հովսեփյանին պատկանող կայքի հոդվածներն ու անմիջական իր կեղտոտ, լրատվամիջոցի ղեկավարին ոչ հարիր գրառումները հակասում են Մարդու Իրավունքների համընդհանուր հռչակագրի համընդհանուր կոնվեցիայի մի շարք կետերին, որոնցից հոդված 5-ը, որը հենց վերաբերում է անմարդկային կամ անձը նսեմացնող վերաբերմունքին, իր կողմից բազմիցս է խախտվել ու խախտվում:
Այսպիսով, ելնելով վերոգրյալից ես դիմում եմ SEEMO և IPI միջազգային լրատավական հեղինակավոր կազմակերպություններին, Արմենուհի Հովսեփյանի հարցը արտահերթ քննարկման դնելու, ձեր իսկ կանոնադրության և մարդասիրական մի շարք նորմերը հաշվի առնելով, նրան՝ այդ կառույցի անդամակցությունից զրկելու համար, ինչպես նաև խոսքս հղում բոլոր այն եվրոպական իրավապաշտպան կառույցներին, որոնք վեր դասելով իմ նշած համամարդկային արժեքները ու լրագրողի իսկական պատվախնդիր գինը, կընդառաջեն ինձ ու խստորեն օրենքի ողջ ուժով կդատապարտեն այս ամենը, որը հակասում է միջազգային լրագրողական ու հումանիստական նորմերին:

Նամակին կցում եմ թարգմանված բոլոր գրառումներն ու կայքում հրապարարկված զրպարտիչ նյութերը:
Խորապես շնորհակալ եմ .

 

Այս նյութը դիտել են - 127670 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook