USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԼՂ հակամարտության վերսկսումը հնարավոր է. Վիգեն Սարգսյանի հարցազրույցը Lenta.ru-ին
2016-12-21 12:13:00
Տպել Տպել

Tert.am-ը գրում է.

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Лентa.ру» կայքին, որի շրջանակում անդրադարձել է ռազմավարական ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներին:

Լրագրող Նիկոլայ Բանինը հարցազրույցը սկսել է ԼՂ հակամարտության թեմայով՝ հետաքրքրվելով նախարարից, թե որքանով է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը:
Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է:
«1994թ. Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան եռակողմ ձևաչափով կրակի դադարեցման մասին համաձայնագիր է ստորագրվել: Ցավոք,  1994թ. սկսած Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը: Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիովին տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասել է նախարարը:
Շարունակելով իր խոսքը՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում, Երևանը, լինելով ԼՂՀ անվտանգության երաշխավորը, ստիպված է լինելու ներքաշվել կոնֆլիկտի մեջ:
«Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է նա:

Այս նյութը դիտել են - 2396 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook