USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Կոմկուսը քանդվեց, ՀՀԿ-ն ի՞նչ է, որ չքանդվի»
2016-11-18 00:43:00
Տպել Տպել
ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ 

(ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

 

-Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո կուսակիցները հանդիպե՞լ են նրա հետ, այդ առնչությամբ հարցեր քննարկե՞լ են։
-Ոչ, չենք հանդիպել։
-Ասում են՝ ԲՀԿ-ականները նեղացած են, որ Ծառուկյանն իր ծրագրերի մասին տեղյակ չի պահել իրենց։
-Այդպիսի բան չկա։
-«Փակ էջը բացելու» ցանկություն հայտնելուց հետո կարծես դադար է։ Ի՞նչ խմորումներ են ընթանում։
-Չգիտեմ։ Ո՛չ մեզ ընդունել է, ո՛չ մեզ հետ խորհրդակցել է, ի՞նչ իմանամ։
-Կցանկանայիք, որ նա դարձյալ ԲՀԿ-ո՞վ սկսեր քաղաքական գործունեությունը, թե՞ ստանձներ որևէ դաշինքի «ղեկավարությունը»։
-«Հարսանիքին» թող գա, դրանից հետո «երգ» էլ կլինի, «պար» էլ։
-Իշխանությունն արդեն «հարսանիք» է անում, իսկ ընդդիմությունը դեռ «փեսացու» էլ չի գտել։ Չե՞ն կողմնորոշվում։
-Տեսեք՝ Վանաձորում ինչ կատարվեց. իշխանությունն ընդամենն առերևույթ է հայտարարում, թե իրեն ուժեղ ընդդիմություն է պետք, իրականում ամեն գնով փորձում է ընդդիմության մեջ սեպ խրել։ Մի Վանաձոր էր, թող ընդդիմության ներկայացուցիչը հաղթեր, ի՞նչ էր լինելու, էդ Վանաձորը հեղափոխությո՞ւն էր անելու։ Կոմունիստական կուսակցությունն անգամ քանդվեց, ի՞նչ է, մտածում են, որ ՀՀԿ-ն պետք է հավե՞րժ լինի։ Ամեն մի բան իր սկիզբն ու վերջն ունի։
-ՀՀԿ-ի «վերջը» եկե՞լ է։
-Չեմ ասում՝ եկել է, բայց կգա։ Վերջը երևում է, մոտիկ է։ Խնդիրն այլևս ՀՀԿ-ի լինել-չլինելը չէ, եթե այս տեմպերով շարունակվի, ժողովուրդն էլ չի լինելու։ Ինչքան ուզում է գովեն, մեծ-մեծ խոսեն, բայց հո գիտե՞նք, թե շրջաններում մարդիկ ինչ վատ վիճակում են։
-ՀՀԿ-ն վարդագույն ակնո՞ց է դրել։
-Մի ժամանակ կանաչ ակնոց էին դնում, հիմա էլ անցել են վարդագույնի։ Էսպես չի կարող շարունակվել։ Ցանկացած իշխանության աշխատանքի ինդիկատորը ժողովուրդն է, ժողովրդին հարցրեք, թե ՀՀԿ-ն ինչ է արել։ Սոված, աղքատ ժողովրդին հեշտ է կառավարել, չէ՞։
-Դիտավորյա՞լ չեն շտկում իրավիճակը։
-Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից էր այդպես, երբ սկսեցին թալանել երկիրը։ Ամենամեծ պատիժը հասնում էր այն մարդուն, որն այդ պահին «լավ չէր» իշխանությունների հետ, իսկ նրան էլ ասում էին ընդամենը, որ իր թալանածի համար պիտի վճարի։ Բա պատի՞ժը։ 783 մլն դրամ ատոմակայանի մի խումբ մարդիկ թալանել էին, գումարը վերականգնեցին, դատարանը վճռեց ինը տարվա կալանք, բայց ազատեցին, ու ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Մարդն էդ գումարներով գործ դրեց, տեղը հանեց, հետո բերեց թալանածի չափով հետ տվեց։ Եթե նրա ձեռքը չբռնեին, այդ գումարներն էլ չէին կարող բյուջե բերել։
-Հիմա ի՞նչ են անում, որ թալանչիների ձեռքը բռնեն։
-Թալանչիների ձեռքը չեն բռնում, որովհետև իրենց մատն էլ է խառը դրա մեջ։ Վեց ամիս առաջ Իրանում գնդակահարեցին 12 մլրդ դոլարի կարողություն ունեցող մարդու, որովհետև պետության հարկերը չէր վճարել։ Նա չկարողացավ այդ կարողությամբ իր կաշին փրկել։
-Մենք է՞լ գնդակահարենք։
-Այ մարդ, չգնդակահարենք, բայց գոնե պատժենք։ Մեզ մոտ կա ցմահ բանտարկություն։
-Իսկ «կուլակաթափությունը» տարբերակ չէ՞։
-Կուլակների ունեցվածքն իրենց քրտինքով ձեռք բերածն էր, համակարգը փոխվեց, ասացին՝ քո եղած-չեղածը պիտի հանրայնացվի։ Բայց այսօրվա «կուլակները» ապօրինի են դիզել իրենց ունեցվածքը, թալանածը պետք է հետ բերել ու նրանց դատել։
-Ի՞նչ մեխանիզմներով պետք է դատել։
-Իրավաբանները թող մտածեն։
-Իշխանությունների գործուն աջակցությա՞մբ։
-Այդ ամենի թիկունքում իշխանություններն են, ո՞նց կաջակցեն։ Մինչև իշխանափոխություն չլինի, ոչինչ էլ չի փոխվի։ Ոչ ոք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Ճյուղը կտրեցին թե չէ՝ կընկնեն, կսատկեն։
-Առկա զարգացումները հուշում են, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է նորից «այդ ճյուղին նստելու համար»։ Ի՞նչ է անում ընդդիմությունը, որ այդ «ճյուղը կտրի»։
-Այսօր մարզերում «նստած» են ՀՀԿ-ականները՝ էլեկտրացանցի, սոցապ վարչությունների տնօրեններից մինչև գազի վարչության պետեր։ Բոլորին պարտադրելու են, որ հայտնվեն ռեյտինգային ցուցակում, նրանք էլ իրենց ձևով կաշառում են քաղաքացիներին, մեկի լույսի վարձն են մուծում, մյուսի գազի վարձը, այս ձևով հավաքում են մարդկանց ձայները։ Իսկ ժողովուրդն անտարբեր է։ Մարդը, որ մահանալու շեմին է լինում, էլ չի զգում, թե իրեն ինչ ցավոտ դեղեր են ներարկում։ Ժողովուրդը հիմա բթացած վիճակում է, ով փող տվեց, նրան էլ կընտրի։
-Էլի՞ ժողովրդին ենք մեղադրում։
-Ժողովուրդն էլ ունի մեղքի իր բաժինը։ Մենք նաև սովորեցրինք մարդկանց չաշխատել։ Ի՞նչ է նշանակում ընտանեկան նպաստ։ Թող դրանք քիչ տոկոսով տային, փոխարենը աշխատատեղեր ստեղծեին, մարդիկ աշխատեին։ Խորհրդային տարիներին մարդը երեսունկոպեկանոց ճուտը մեկ ամսական էր դարձնում, վաճառում էր մեկ ռուբլով, ասում էին՝ սպեկուլյանտությամբ ես զբաղվում։ Բա հիմա ի՞նչ ասենք էդ մեծ «սպեկուլյանտներին»։ Այն տարիներին գյուղը շատ լավ էր ապրում, հիմա պետությունը պետք է մարզերին շունչ հաղորդելու համար նախագծեր մշակի։ Օրինակ, եթե ինչ-որ ներդրող ուզում է գյուղերում արտադրություն «դնել», նրան պետք է երկարաժամկետ հարկային արտոնություն տալ։ Մեր շրջանում (նկատի ունի Մարտունու գյուղերը- Ռ. Խ.) խնձորը տալիս են անասուններին, թափում են, եթե իմանամ, որ երկարաժամկետ հարկային պայմաններ են ստեղծում, քանի՞ ձեռնարկություն կդնեմ, քանի՞ մարդ աշխատանքով կապահովվի։ Երևանում կյանքն ուրիշ է, մարզերում՝ լրիվ այլ։ Երևանցու փորը «կուշտ» է, դրա համար էլ ՀՀԿ-ն մայրաքաղաքում պարտվում է, իսկ շրջաններում, գյուղերում ընտրակաշառքն իր գործն անում է։ Գյուղացու վիճակն իրոք անտանելի է, ժողովուրդը հալից ընկել է։ Ժամանակին խոտհարքների համար կռիվ էին տալիս, հիմա դարձել են խոպան արոտավայրեր։
-Ցանկություն ունե՞ք նորից խորհրդարանում լինելու, որպեսզի Ձեր նշած հարցերը բարձրաձայնեք։ 
-Հավանաբար՝ ոչ, ցանկություն չունեմ։ Եթե դու խնդիրը ներկայացնում ես, բայց քո ասածը տեղ չի հասնում, դառնում ես անհամ մարդ՝ անընդհատ նույն բանը կրկնելով։ Անկախ քո բարձրացրած հարցի ճշմարտացիությունից, յոթանասուն մարդ սխալ որոշման օգտին է կոճակ սեղմում, էլ քո սեղմելն ի՞նչ նշանակություն ունի։ Այսքանից հետո արժե՞ գալ խորհրդարան։

 Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

irates.am

Այս նյութը դիտել են - 7841 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook