USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 31 2023թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հերոսի մայր էի, դարձա կալանավորի և ահաբեկչի մայր. Ռիմա Խանդոյան
2016-07-25 00:43:00
Տպել Տպել

Հերոսի մայրը կալանավորի կամ ահաբեկչի մայր չի կարող լինել միաժամանակ, դրանք միասին համադրելի չեն. կամ պետք է լինի մեկը, կամ` մյուսը:
USArmenianews.com կայքի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արդեն 4 օր ապօրինի անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը:
Նա նշել է, որ երեքշաբթի առավոտյան Արարատի կնոջ` Սոնայի հետ Երևան է գալու և հենց Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ շպրտելու է որդու պարգևներն ու վերադառնալու է տուն:
«Մեզ հարկավոր չեն դրանք, եթե իշխանություններն այսօր հերոսին դարձնում են տեռորիստ ու առանց հիմքերի փակի տակ են պահում, ուստի մենք հրաժարվում ենք նույն պետության շնորհներից:
Վերադարձնում եմ նաև ինձ` անձամբ Սեյրան Օհանյանի ձեռքով տրված պարգևը: Ինձ իմ որդին է պետք, ուրիշ ոչինչ»,- ասել է Ռիմա մայրիկը:
76-ամյա կնոջ խոսքով` իր որդին առաջիններից էր, ով Արագածի Ծաղկահովիտ համայնքից մեկնեց մասնակցելու քառօրյա պատերազմին` հաշվի չառնելով բազմաթիվ հիվանդությունները, որոնք ձեռք էր բերել դեռևս Ղարաբաղյան ազատամարտի տարիներից:
«Եթե այսպես են վարվում իրենց հերոսների հետ, ապա այս պետության հետ ուրիշ անելիք չկա», -ասել է մեր զրուցակիցը:
Արարատի կինը` Սոնա Թամարյանն էլ ավելացրել է, որ այսօր փաստաբանն այցելելու է ամուսնուն, ինչից հետո արդեն կորոշեն հետագա անելիքները:

Այս նյութը դիտել են - 2211 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook