- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Անչափ ուրախ եմ, որ անհանգիստ ապրումներով դպրոցի ուսուցչուհիս համարձակվեց իր գրչով ներկայացնել արձակագիր Լևոն Ադյանի «Իրիկնային աղջամուղջ» վիպակի պատկերավորման արվեստը, և այն արժանացավ անվանի գրողի բարձր գնահատականին:
«ԻՐԻԿՆԱՅԻՆ ԱՂՋԱՄՈՒՂՋԻ» ՄԻ ՔԱՆԴԱԿՎԱԾ ԱՐՎԵՍՏ
Սա բառարվե՞ստ է, թե՞ սիրո արտահայտություն` հայրենի հող ու ջրի, բառ ու բանի հանդեպ, որ դրսից եկող պարզունակ ձայներին, թռչունների դայլայլին, առավոտվա անապակ լույսին, տերևների երգեցիկ սվսվոցին, ամեն-ամեն ինչին անհաղորդ, հեռավոր մտքերին, վերհուշներին տրված՝ Շահում տատի անուշ և հյութեղ լեզվով արցախյան բարբառի շունչն է քաղցրերգվում. «Վո՜ւյ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում։ Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորածա, այան քեզ մատաղ» կամ «Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի», ու մտովի հիշում եմ հայտնի տողերը. «Ինչ չքնաղ լեզու է կյորեսերենը...Չուտեիր և չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր և նուրբ հնչյուններով խոսում է լվացարարուհի Մինան...»:
Եվ այս մտքին զուգահեռ` հնչում է Մեծ մոր քաղցրածոր լեզուն, հիշեցնելով մեզ, որ այս մեկը նույնպես իր բնության, ծառի ու քարի, անցյալի ու ներկայի, նաև լեզվի նկատմամբ ծնրադիր խոնարհում է. «Գլուխս, է, ղռռում, դնգդնգում է, հարսանիք է, ինչ է, հասկանում չեմ...- ու շարունակում է՝ գլուխն օրորելով, մի տեսակ ասես երգելով,- մարդուս բաժին կյանքն էս աշխարհում շատ է կարճ, այան քեզ մատաղ, ամեն ինչ հոսում է, կյանքն էլ է հոսում ոնց որ ջուրը, բայց իմ ջուրն արդեն վերևից, է~, ակունքից կտրած է, մնացել է մի ծլլոկ, էն էլ որտեղ որ է՝ էսա կկտրվի»:
Ու այսպես սիրելի մարդիկ երևում են մեզ անցյալի հիշողություններում, որտեղ ափսոսանք կա կորցրած-գնացած օրերի հանդեպ. «Իմ ծաղիկը քաղած է..., բարձր սարին պահած է», և այն գալիս է լրացնելու ժողովրդական բանահյուսության ակունքներից եկած «ջան գյուլումների»շարքը, որ նույնքան հյութեղ է, մեղմ ու ջերմագին:
Ինչու՞ այս քանդակված արվեստի բարբառային մտածողության ձուլվածքից սկսեցի... Հարազա՞տ է մեզ, թե՞ գրողի սերն ու գուրգուրանքը կա այնտեղ, մի անսահման սեր Մեծ մոր հանդեպ, ով «գիշեր ու ցերեկ է արել, ճախարակով պահել երեխաներին և չի թողել ուրիշի դռանը նրանք վիզ ծռեն»»: Անգամ, երբ ալյուրի պարկը շալակած նա տուն է մտել, նրանից «սպիտակ հացի հոտ էր» եկել, այն էլ` սպիտակ, ու մրմունջն էլ դարձել է բողոք լսելի. «Մեծացնեմ, տեղ հասցնեմ ձեզ ու էլ դարդ չունեմ»: Մարդուն վիճակված է տառապանք, ու այդ տառապանքը տանջում է նրան, որ խտացնում է հայ կնոջ ընդհանրական կերպարը: Ուզում ես հայացքդ ուղղել նրա հոգու խորքը, որի մեջ մի ամբողջ տիեզերք կա, մի կյանք, և այդ կյանքն էլ հոսել է նրա կողքով «ոնց որ ջուրը»: «Ինչպես թռչնակ` նա պատեպատ է զարկվել», բայց նրան պարտադրված էր մաքառումներով նվաճելու իր կարողության սահմաններրը:
Ընդամենը մի քանի տող, հրաշալի համեմատություններ, որ գալիս են լրացնելու նրա հմայքը. «Աչքերը ոնց գիշեր` սև են եղել, բերանը` պողի նման կարմիր, մեջքը` ճապկի պես նուրբ ու բարակ»,«ձայնը ոնց որ քամու հետ եկող ջրի խոխոջ», որ խոսելիս մերթ դողացել է, մերթ թրթռուն դարձել կոտրվող լարի պես: Ծնվում է ինքնահիացումը, մարդը ցավի հաղթահարումից ավելի ուժեղ է դառնում ու շքեղանում է իր արտահայտած խոսքով. «Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք,-ինչպես օրհնանք մրմնջում է նա։- Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանուշակ բսնի»:
Մարդն այստեղ անցնում է հոգևոր զարգացման երկար ճանապարհ, մակդրավոր կապակցություններն ավելի տեսանելի են դարձնում այն: Երազանքներով տարված` «շուրթերի ծայրերին» ունեցած «հուսակորույս ժպիտով» նա «տագնապալից սպասումներ» պիտի ունենար, «հրաշունչ օրեր» պիտի տեսներ, որ կարողանար վիշտն անխռով տանել: Փոխաբերությունների շարքը բնության, թե մարդու տարբեր հոգեվիճակների իրական արտահայտություն է, այնտեղ «օրերը անբաժան են», որտեղ սկսում է «հալվել, ցրտել տաք գիշերը», «արտերը տաքություն են բուրում», «սահուն ծորում է դեղձանիկների երգը», «ծուխը գալարվում է տանիքների վրա»:
Մի թախծագին տխրություն է համակում հոգիդ, երբ գյուղից հեռացած գրողի գրիչը հիշեցնում է ընթերցողին, որ «հուշերի մեջ խորասույզ, կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով» քայլելիս մտածում է այն մասին, որ այդ վայրերի հետ իրեն կապող շատ քիչ բան է մնացել: Ու հիշողության մեջ նորից երևում է, թե ինչպես Մեծ մայրը ձեռքը բռնած` նրան տանում է գյուղի գերեզմանատուն: Շուրջբոլորը խոտ ու ծաղիկ է, թռչունների երգ, Մեծ մայրը գունատվում է, շուրթերը դողում են. «Գնա էն կողմը, ծաղիկ քաղի՛ր, բե՛ր դի՛ր քարերին»: Ստեղծագործելու այս անթերի արվեստում գրողը մնում է բոլորիս հարազատ` մարդն աշխարհ է եկել, ապրում է իր հուշերով ու անցողիկ կյանքի գաղափարը հիշեցնում է մեզ, որ ժամանակն անցնում է իր շարժման օրենքներով, դա ցավերի ու հոգսերի աշխարհ է, այդ ժամանակի սկիզբը գալիս է անհիշելի ժամանակներից, որ պայմանավորված է բնության հավերժականությամբ, որտեղ մարդը չէ իր կյանքը տնօրինողը. «Ոչ ոք չի զգում, թե ինչպես է անցնում ջահելությունը, սակայն ամեն ոք զգում է, երբ արդեն այն անցել է»:
Ու այդ կյանքում նորից երևում է Մեծ մայրը, որն այս կյանքում իր բաժին դժողքը տեսել է արդեն..., «մարդկանց մեջ մինչև էդ լուռ, շուրթերը սեղմած, գունատված կանգնած էր, հանկարծ չոքեչոք, ինչպես առաջները գնում էին սրբի դուռը, այդպես էլ չոքեչոք մոտեցավ հուշարձանին, գլուխը դրեց պատվանդանին ու դառը լաց եղավ»: Իսկ հուշարձանին նրա չորս որդիների անուններն էին։ Ու գրողի ստեղծած այս հուշարձանի կողքին երևում են մեր օրերի սևսիրտ մայրերը` որդիներ կորցրած, ցավի կնիքը դրոշմված դեմքներին: Մի տեսակ արձագանք է տալիս Մեծ մոր խոսքը. «Իմ տունն էստեղ է, իմ երեխեքն էստեղ են»:
Ու այս բառերի շարքը` էստեղ, էսօր, էգուց, էնտեղի, էս, էդ, գալիս են լրացնելու մոր հյութեղ խոսքը, որ հայրենի գյուղում ապրող մարդը միշտ էլ հավատարիմ է մնալու իր քաղցրահունչ լեզվին, որ երբեմն դառնում է հարազատ, իր օջախին կառչած: Ու նորից արդիական է դառնում թեման, օտարության մեջ ապրող մարդը ցավագնորեն շատ ժամանակ հեռանում է երբեմն արմատներից, հավատից անգամ: Եվ ցավագին է հնչում, սառցասառն տոնով իր արմատներից հեռացած մարդու խոսքը. «Մի՛ որոնեք ինձ, իմ հավատն ուրիշ է…Մի՛ որոնեք…»:
Համոզվում եմ, որ այս տողերը կարդացող յուրաքանչյուր ոք սարսուռ կզգա, ուծացման ցավը հոգում կունենա, բայց նաև Ադյան գրողի կենսափիլիսոփայությունը դառնում է մեծ ճշմարտություն, որ ժամանակներն անցնում են, անցավոր է մարդը իր ապրած կյանքով, քանզի «Մարդ մի օր ծնվում, մի օր էլ պիտի մեռնի, վախենում ես մեռնելուց, թե չէ` մեկ է, նա գալու է»:
Ազգի զգոնության կո՞չ է սա, որ մեր օրերում էլ օտարությունը կարոտի բույն է դարձել, ազգի հիշողության թարմացու՞մ է սա, թե՞ սթափեցնելու կոչ, որ պատմության ու ժամանակների քառուղիներով անցած ժողովրդին չպետք է հոգեպես կորցնել, ու հայրենաբաղձության կարոտի զգացողության կողքին, թեպետ օտարության մեջ, կսկիծը նույնն է դառնում. «Ամեն ինչ մաշվում է, նույնիսկ վիշտը, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բացի հարազատ զավակի կորստի վիշտը»: Ու այդ վիշտը դառնում է քեզ ընկեր. ամենուր, ամեն տեղ դու նրա հետ ես...
Զարմանալի՞ չէ, որ իմաստությունն իր մեջ կրող Մեծ մայրը երբ մահանում է, այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, կռունկների երամը հանկարծակի փոխում է ուղղությունը, երկու անգամ պտտվում է տան գլխավերևում և թևածելով հեռանում իրիկնային աղջամուղջի ոսկե շողերի մեջ` իր հետևում թողնելով թախծագորով մի կանչ: Ու նորից պատկերավոր արվեստն է խոսում գրողի` « և հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում...Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում…»:
Մի պահ մտորում ես` ուրեմն վե՞րջ, այսպես ամեն ինչ՝ խավարի մեջ թաղված… Տխրում է հոգիդ, բայց նորից ծնվում է լույսը` «սարերի վրա, բարձր երկնքի անծիր կապույտում աստղերի բույլը իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին։ Աստղացող լույսը՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն…»։ Կենսասիրությամբ լեցուն Ադյան գրողի բեղմնավոր գրիչը նորից բոլորի հոգին լցնում է բերկրանքով. «Դու մի՛ վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ», ասել է թե՝ նոր օր կբացվի՝ արևով, լույսով, հույսով երիզված…Բայց նորից գրիչը մի պահ կանգ է առնում. « մի տեսակ ընկալելի ու անընկալելի գյուղի վրա բացվում էր լույսը», բայց արդյո՞ք այդ լույսը հույս և ուրախություն կբերի բոլոր մարդկանց... Մտորում ես լուռ, քանզի ինչ էլ որ բերի, հաստատ ոչ նրանց համար, որ մեզ հետ չեն այլևս:
Եվ վերջում բառահյուսվածի ստեղծման մեջ վարպետացած գրողին կարող եմ ասել, որ ստեղծած անսպասելի դիպուկ պատկերները գեղագիտական հաճույք են պատճառում ընթերցողին: Նրա խոհերին միանում է կրակոտ զգացմունքների և փիլիսոփայական խոհերի միասնությունը, որի առանցքում հայտնվում են հոգեբանական ներքին բովանդակությամբ հագեցած կերպարներ, իսկ դրանց կողքին ամբողջանում է Լևոն Ադյան գրող արվեստագետի ու հրաշալի մարդու դիմանկարը` «Իրիկնային աղջամուղջի» մի քանդակված արվեստով:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը

Ուտել-թռնելը Դինուլիկի մոտ չի ստացվելու

Ռոբերտ Քոչարյան, Հայաստան դաշինք


