- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ArmLur.am- «2023թ. Հանրապետությունում արձանագրվել են կեղծ լիազորագրերով թանկարժեք բնակարանների իրացման շուրջ երկու տասնյակ դեպքեր, որի արդյունքում Հայաստանից տևական ժամանակով բացակայած անձանց բնակարանները հայտնվել են անդրազգային հանցավոր խմբավորման թիրախում՝ խարդախ հնարքների կիրառմամբ օտարվել և դարձել են հափշտակության օբյեկտներ։ Հիշյալ հանցավոր խմբավորման զոհերից է հանդիսանում նաև փաստաբան Արթուր Գոյունյանին իրավաբանական օգնության դիմած, ՈՒկրաինայում բնակվող մեր հայրենակիցը, ում սեփականության իրավունքով պատկանող՝ շուրջ 200.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 106 մ2 մակերեսով բնակարանը նույնպես դարձել է հափշտակության առարկա։ Վերջինիս ընտանիքն անշարժ գույքի նկատմամբ ոտնձգության մասին տեղեկացել է միայն 2024թ. մարտի սկզբներին, երբ նրանք պատահաբար պարզել են, որ իրենց բնակարանը բաժանվել է երկու մասի, այն նախկին մեկի փոխարեն ունի երկու մուտք, և դրանցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ։
Փաստաբանական հարցումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ բնակարանը՝ Դաղստանի բնակիչուհի հանդիսացող ՌԴ քաղաքացու անվամբ ձևակերպված կեղծ լիազորագրով օտարվել է դեռևս 2023թ. ապրիլին նոտարական կարգով վավերացված առուծախի պայմանագրով՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով՝ 58.200.000 ՀՀ դրամով։ Միաժամանակ պարզվել է նաև, որ բնակարանի այսպես կոչված գնորդը, գործարքի ձևակերպումից հետո, բնակարանը բաժանել է երկու միավորի, որոնց նկատմամբ գրանցելով իր սեփականաության իրավունքը, հետագայում ցանկացել է այն օտարել՝ հավանաբար իրական բարձր գնով, սակայն դա նրան չի հաջողվել։
Վերոհիշյալ հարցումների արդյունքներով ստացված տեղեկատվության ամփոփմամբ է միայն պարզ դարձել, որ ՈՒկրաինայում բնակվող մեր հայրենակիցը միակ զոհը չէ, որ ՌԴ նույն քաղաքացու անվամբ ձևակերպված կեղծ լիազորագրերով նմանատիպ եղանակով հանցավոր խմբավորման անդամների կողմից օտարվել է ևս 4 բնակարան։ Ինչպես նշված 5, այնպես էլ մեկ տասնյակից ավել դեպքերով բնակարանների օտարման փաստերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննչական վարչությունում 2023թ. սեպտեմբերին նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հայաստանից դուրս բնակվող և տևական ժամանակ երկրից բացակայող մեր հայրենակիցներին փաստաբանը հորդորում է միջոցներ ձեռնարկել սեփականության իրավունքով իրենց պատկանող, հատկապես Երևանի փոքր կենտրոնում գտնվող գույքի անձեռնմխելիությունը պարզելու համար՝ հաշվի առնելով արձանագրված նմանօրինակ բազմաթիվ դեպքերը, ինչպես նաև՝ այդպիսիք հետագայում ի հայտ բերելու հավանականությունը։
Առաջնահերթության կարգով անհրաժեշտ է այցելել բնակարաններ և ցանկացած կասկածելի հանգամանքների ի հայտ գալու դեպքում հարցումներ կատարել ՀՀ կադաստրի կոմիտե և սեփականության փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ստանալիս՝ իրավաբանական մասնագիտական օգնության համար անմիջապես դիմել փաստաբանի՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, մեղավոր անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու և անշարժ գույքի նկատմամբ կորսված իրավունքները վերականգնելու նպատակով։
Հատկանշական է, որ արձանագրված դեպքերի վերաբերյալ հասանելի տեղակատվության համաձայն, այսպես կոչված գնորդները կասկածելիորեն ջանքեր չեն գործադրել գույքի սեփականատերերի հետ անձամբ գործարքը քննարկելու համար, վստահել են նրանց անունից հանդես եկած այլազգիներին, առուծախը ձևակերպել են ակնհայտ էժան գնով, իսկ գործարքների բարեհաջող ավարտից հետո՝ կարճ ժամանակահատվածում այն բարձր գնով իրացրել այլ անձանց։ Ակնհայտ կասկածելի գործարքները ենթարկվել են նոտարական վավերացման, ապա ՀՀ կադաստրի կոմիտեում ստացել պետական գրանցում։
Նկատի ունենալով, որ կեղծ լիազորագրերով անշարժ գույքի առուծախի վերաբերյալ նմանատիպ եղանակով գործարքների ձևակերպմամբ բնակարանների օտարման հարցում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան աշխատակիցների, նոտարների, ինչպես նաև այսպես կոչված գնորդների արարքներին դեռևս վերջնական իրավաբանական գնահատական չի տրվել և վերջիններիս հավանական առնչակցության հարցը պարզաբանման ենթակա է վարույթ իրականացնող մարմնի կողմից, սակայն ամեն դեպքում՝ հետագայում նման դեպքերը բացառելու նկատառումներով պայմանավորված՝ ավելնորդ չէր լինի, որպեսզի հիշյալ մարմիններում այսուհետ կիրառվեին հատկապես օտարազգի անձանց անվամբ ներկայացվող լիազորագրերի հավաստիության ստուգման երաշխավորված գործիքակազմեր։
Ինչ վերաբերում է հիշատակված դեպքով գնորդի բարեխղճության հարցին, ապա չխախտելով անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ հարկ է արձանագրել, որ բարեբախտաբար վերջինիս չի հաջողվել բնակարանը վերավաճառել, նրա կողմից ակնհայտ էժան գնով հայազգի անձնավորության սեփականությունը հանդիսացող գույքի ձեռքբերումն իբր դրա համար լիազորված դաղստանցի կնոջից, ապա հաջորդող կարճ ժամանակահատվածում բնակարանը երկու միավորի հապշտապ բաժանելը, ինչպես նաև գերշահույթ ստանալու ակնկալիքով դրանց օտարման խափանումը կարող է վկայել առնվազն նրա ոչ բարեխիղճ գնորդ հանդիսանալու փաստի մասին, ինչին, հուսով ենք, նույնպես կտրվի համարժեք իրավական գնահատական»։
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur
«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին.Azatutyun
«Հրապարակ». Արշավել պատարագի ժամանակ
Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել․ «Հրապարակ»
Ո՞վ է Փաշինյանի «սրտի» Կաթողիկոսի «թեկնածուն». «Ժողովուրդ»
ԲԱՑԱՌԻԿ․ Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել.armlur
Փաստաբանն ահազանգում է՝ութ ամսական երեխան ՔՀ-ում հիվանդացել է, բժիշկ չկա.azatutyun
Սամվել Կարապետյանի եղբորորդու տունն են խուզարկում. սպասվում է ձերբակություններ.armlur
Վահագն Չախալյանը ձերբակալվել է․ նրան տանում են կալանքի
Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին.



