Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-11-06 10:59:00Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-02 15:20:00Նիկոլ Փաշինյանի սկանդալային կոչը. դրա համա՞ր են Վարդան Ղուկասյանին ազատազրկել...
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2025-11-12 21:41:00
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով ›››
2025-11-12 20:42:00
Դիմակավորված անձինք մտել են ›››
2025-11-10 21:35:00
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի ›››
2025-11-08 01:21:00
Անահիտ Ավանեսյանը չի՞ ›››
2025-11-06 10:18:00
Թուրք լրագրողը հաճոյախոսել է ›››
2025-11-05 21:06:00
Փաշինյանի իշխանությունը ›››
2025-11-05 21:35:00
Նիկոլ Փաշինյանն արդարացրել է Ալիևին ›››
2025-11-05 16:12:00
Ցավակցական խոսք ›››
2025-11-05 15:50:00
Հայաստանում «տուն կտրելը» հեշտանում է ›››
2025-11-04 02:30:00
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի ›››
2025-11-03 21:38:00
Արամ Սարգսյանի և Արգիշտի ›››
2025-11-03 11:55:00
Եթե պետությունը ղեկավարում են ›››
2025-11-03 10:47:00
Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում ›››
2025-11-02 20:21:00
ՔԿ-ն Վեհափառի եղբորը և նրա ›››
2025-11-02 20:09:00
Իրական սրբապղծության մասին ›››
2025-11-02 17:20:00
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը ›››
2025-11-02 01:28:00
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը ›››
2025-11-01 10:59:00
Եթե Հնդկաստանից հնդիկներե գալիս ›››
2025-10-31 23:05:00
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» ›››
2025-10-30 21:24:00
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ» ›››
Արխիվ
Օրվա Հարցը
Օրվա Հարցը
Օրվա Հարցը
Օրվա Հարցը
Օրվա Լուսանկար
2020-11-14 00:14:00
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր՝ բերաններդ փակեք և մի վայրահաչեք. Ռազմիկ Մարտիրոսյան
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր, իսկը ժամանակն ա,
2023-03-05 20:48:00
«Մամ ջան»… Հռիփսիմե Հակոբյանը սիրով կանանց տոնին ընդառաջ մեր գեղեցկուհի մայրերին նվիրել է իր նոր երգը
Music - @GuroGasparyan Lyrics
- Avet Barseghyan Arrangement
- Karen Sevak Mix & Mastering
2018-02-09 17:58:00
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Published on Feb 17,
2018-02-08 14:35:00
Նորայր Ժամհարյան և Թամարա Ժամհարյան «Իմ հասակը»
«Իմ հասակը»
ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԳ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ
2017-10-04 14:37:00
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - «ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
2017-09-19 13:23:00
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
Liana-Shnorhavor Lini
Director: Aren
ՍՓԻՒՌՔԻ ՅԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ «ՅԱՏԱԿԱԺՈՂՈՎԸ»
2022-08-17 11:30:00
Տպել
Հայաստանի պարտուած եւ ձախողած կառավարութեան «Սփիւռքեան հարցերու գլխաւոր յանձնակատարի» գրասենեակը որոշած է Հոկտեմբեր ամսուան վերջերը կազմակերպել «Համաշխարհային հայկական գագաթաժողով» մը։ Գրասենեակը այս ուղղութեամբ արդէն հրաւէրներ ղրկած է Սփիւռքի կարգ մը կազմակերպութիւններու եւ անհատներու։
Սփիւռքահայութեան համար նորութիւն չէ հայրենի ներկայ իշխանութիւններու մեր ազգային կեանքի ղեկավարումը նախ զաւեշտի ու ապա ողբերգութեան վերածելու անհատնում ձիրքը։Հետեւաբար, Սփիւռքի հայ մարդուն պատկերացումով այս ապիկար իշխանութեան նշեալ «գագաթաժողովը» զաւեշտախառն ողբերգութենէն տարբեր վախճան պիտի չունենայ։Պէտք չէ սխալ հասկնալ։ Սփիւռքի հայ մարդուն համար, լուրջ ու բնական պայմաններու տակ, գիտակից ու յանձնառու հայրենի իշխանութեան մը կողմէ որեւէ Սփիւռքեան նախաձեռնութիւն տեւաբար եղած է ողջունելի։ Բայց ինչպէս կարելի է ողջունել, ուր մնաց մասնակից դառնալ բութ ու անպատասխանատու իշխանութեան մը Սփիւռքեան այս նախաձեռնութեան, երբ անցնող չորս տարիներու փորձառութիւնը լաւագոյն ապացոյցն է այս մարդոց ձախաւերութեան՝ մեր հայրենական կեանքի բոլոր մակարդակներու վրայ ու բոլոր բնագաւառներէն ներս։
Այս նոր նախաձեռնութեան անուանումը ինքնին լաց պատճառելու աստիճան ծիծաղաշարժ է։ Նախ կ՚ըսուի «համաշխարհային», ապա՝ «հայկական», եւ վերջապէս՝ «գագաթաժողով»։
«Համաշխարհային» հայութիւն գոյութիւն չունի։ Ունինք մէ՛կ հայութիւն՝ ներառուած ներկայի փոքրացած հայաստանի, աւելի փոքրացած Արցախի եւ Սփիւռքեան գաղթօջախներու մէջ։ Հայ մարդը, ուր ալ գտնուի, կը պատկանի Հայաստանին, եւ փոխադարձաբար։ Բոլորս միասնաբար աշխարհին կը ներկայանանք ու կը գործենք իբրեւ համահայկական, եթէ կ՚ուզէք՝ իբրեւ համազգային միաւոր։ «Համաշխարհային»ով զբաղողները մեծապետական ուժերն են, որոնք միշտ դէմ եղած են որեւէ փոքր ժողովուրդի ազգայինին։ Կայսերապաշտական ու գաղութատիրական ուժերն են որ կը փորձեն, ուղղակի թէ իրենց կամակատարներու միջոցով, պարտադրել փոքրերուն «համաշխարհային»ը։ Ժամանական է անդրադառնանք, թէ ներկայ Հայաստանն ու հայրենի ժողովուրդը զոհն են այս «համաշխարհային»ին։ Սփիւռքի հայութեան կարելի չեղաւ եւ կարելի պիտի չըլլայ «համաշխարհային»ի նոյն ճակատագրին ենթարկել։
«Հայկական» կը կոչուի այս նախաձեռնութիւնը։ «Հայկական» կը նշանակէ համայն հայութեան վերաբերող, համայն հայ ազգը յուզող, ազգային արժէքներով, գիտակցութեամբ ու գաղափարախօսութեամբ հիմնաւորուող ու գործադրուող աշխատանք։ Այս ձախողած իշխանութիւնը, ի բացառեալ իրենց անուն-մականունէն, «հայկական»ին ո՛չ առնչութիւն եւ ո՛չ ալ ծանօթութիւն ունին։ Ընդհակառակը, անոնք «հայկականէն», իմա՛ մեր ազգային պատմութենէն, աւանդութիւններէն, արժէքներէն ու հայրենի հողէն խորթացած մարդիկ են։ Ինչպէս ամէն փայլող բան ոսկի չէ, նոյնպէս այս մարդոց պարագային ամէն հայանուն հայկական չէ։
Եւ, ամենայն մեծամտութեամբ, նախաձեռնութիւնը կը կոչեն «գագաթաժողով»։ Ո՞վ է «գագաթը», պէտք է հարց տալ։ Գիտենք, Հայաստանի մէջ հայրենի ժողովուրդը վախի, ահի, սարսափի եւ աղքատութեան մէջ պահող «գագաթներ» կան՝ յանձինս իշխող համակարգին ու իրեն մէջքին կանգնած մենաշնորհի մաֆիոզներն ու պետական կառոյցի պաշտօնատարները։ Հայրենի ղեկավարութեան մակարդակի վրայ կը յամենայ պոլշեւիկեան ղեկավարման դրութեան «գագաթներու» մենիշխանութիւնը։ Սակայն Հայկական Սփիւռքը «գագաթներ» չունի։ Ունի իր հայեցի ինքնութեան ամրօրէն կառչած հայ մարդը, ունի իր քաղաքական, մշակութային, մարզական, բարեսիրական ու կրօնական կառոյցները եւ այդ կառոյցներու գործը կատարող կամաւորները։ «Գագաթ» հասկացողութիւնը յոռի ու մերժելի է Սփիւռքահայուն համար, որ ունի ծառայողներ ու պատասխանատուներ, որոնք «գագաթներ» չեն եւ չեն ուզեր ըլլալ։
Տակաւին երէկ Հայութեան, Հայաստանին ու Հայ Դատին ծառայող Սփիւռքահայերուն «անբաղձալի մարդիկ» համարելով սեփական հայրենիք մուտք արգիլող այս ողորմելի իշխանութիւնը, այսօր աներեսութիւնը ունի Սփիւռքի մէջ «համաշխարհային» մակարդակով ու «հայկական» պիտակով «գագաթներ» որոնելու։
Ոմանք պիտի ըսեն այս նախաձեռնութիւնը Սփիւռքը պառակտելու նոր փորձ մըն է։ Կրնայ ըլլալ։ Բայց ատիկա Սփիւռքահայութեան մտահոգութիւն չի պատճառեր։ Սփիւռքը կրնայ քիչ մը թուլցած երեւիլ, բայց ատիկա արդիւնքն է վերանկախացած հայրենիքին հանդէպ իր տածած անհուն հաւատքին ու սէրին։ Այդ հաւատքն ու սէրը անպառակտելի են։ Աւելի՛ն, Սփիւռքը ունի իր յատուկ օրակարգը, որ երբեք ընդունելի չէ եղած այս պարտուած իշխանութեան։ Վարչապետ Նիկոլ Փաշինեան իր սեփական մաշկին վրայ զգած Սփիւռքեան օրակարգն ու անպառակտելիութիւնը, երբ մի քանի անգամ այցելութիւն տուաւ Սփիւռքի կարգ մը գաղթօճախներուն։ Յատկապէս, տակաւին լաւ կը յիշէ իր Լոս Անճելըսեան այցելութիւնը, որ կատակերգութեան վերածուեցաւ Լոս Անճելըսահայութեան անտարբերութեան պատճառով։

Անշուշտ կայ նաեւ «գլխաւոր յանձնակատար»՝ Զարեհ Սինանեանի պարագան։ Իր բթամտութեամբ՝ ողորմելի, իր ծուլութեամբ՝ ողբալի եւ իր ցուցամոլութեամբ՝ ծիծաղելի, Պրն. Սինանեան պիտի շարունակէ իր կամակատարութիւնը՝ հոգ չէ, թէ ինչպիսի ցաւալի ընդունելութեան արժանանայ Սփիւռքահայ գաղութներու մէջ։ Սինանեանի պարագային զաւեշտայինը այն է, որ այցելութենէն առաջ իսկ կ՚ենթարկուի մերժումի։
Այս նոր նախաձեռնութիւնը ո՛չ «համաշխարհային» է, ո՛չ «հայկական» է, եւ ո՛չ ալ «գագաթի ժողով» է։ Ասիկա լաւագոյն պարագային կարելի է որակել իբրեւ «յատակաժողով»։
Ուստի, այս «յատակաժողովը» պարզապէս ապիկար իշխանաւորներու բթացած յանձնակատարին կառավարման ձախողութեան մէկ նոր ձախողութիւնն է։
Սպասեցէ՛ք, Հոկտեմբերին ականատես կ՚ըլլաք։
Հայաստանի մենատէրերը պիտի շարունակեն սորվիլ, թէ իրենց համազգային ձախողութիւնը չեն կրնար Սփիւռք փոխադրել՝ նոյնիսկ իրենց թրքական, ազերիական եւ օտար ուժերու նիւթաբարոյական աջակցութեամբ։
Օգոստոս 17, 2022
Թողնել մեկնաբանություն
2025-11-13 00:27:00

Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
2025-11-10 14:55:00

Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
2025-10-19 17:11:00

Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
2025-10-07 00:02:00

ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
2025-09-30 23:29:00

Երկակի Օրհնութիւն Սան Տիեկոյի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Մէջ
Երկակի Օրհնութիւն Սան Տիեկոյի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Մէջ
2025-09-29 10:50:00

44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

44-օրյա աղետի հիշատակությունը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
2025-09-24 18:40:00

Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը
Մասնակցե՛ք Սփյուռքի նորաստեղծ Կոնգրեսի բացման պատմական միջոցառմանը
2025-09-23 10:05:00

Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար
Դոկտոր Մարկ Մարատ Հայը (Մարատ Հայրապետյանը) նշանակվել է Լոս Անջելեսի շրջանի Հիվանդանոցների և Առողջապահական Ծառայությունների կոմիսար
2025-08-17 11:22:00

Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը
Մեկնարկեց սփյուռքի ամենահեղինակավոր միօրյա վարժարանի՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի նոր տարեշրջանը
2025-08-15 23:22:00

Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
2025-08-15 11:54:00

ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.
ԵՐԿԻՐ ԱՌԱՆՑ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ.
2025-08-10 21:19:00

Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք
Հայերենի ուսուցիչների ամենամյա հավաք
2025-07-06 16:19:00

«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին
«Global Icon Award (Music)-2025»-ը շնորհվել է վիրտուոզ քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանին
2025-06-13 11:13:00

Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը
Լրացավ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի քահանայական օծման և ձեռնադրության 45-ամյակը
2025-06-08 10:12:00

Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան
Ազգայնականության պատրանքը Հայաստանում (Կամ Ինչու «ազգային արժեքների» մասին խոսող հասարակությունը չունի ազգային ուղեգիծ).Արիս Քարամյան
2025-05-31 01:14:00

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում «Գևորգյան» պարային ակադեմիան նշեց իր հիմնադրման 30-ամյակը
2025-05-22 03:05:00

ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ
ԱՄՆ-ում բացահայտվել է հայկական մաֆիա․ միլիոնավոր գողություններ, սպանության փորձեր և առևանգումներ
2025-05-18 21:32:00

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը նշեց իր 25-ամյա հոբելյանը
2025-05-14 17:17:00

Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը
Նոր հորիզոններ՝ հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում. ինչի՞ մասին էր հայ-ամերիկյան բիզնես կամուրջ համաժողովը
2025-05-12 14:34:00

Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
Գագիկ Բադալյան և Հովհաննես Շահբազյան «Որտեղ գտնեմ քեզ»
2025-04-08 15:24:00

«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
«Անդրեն ունի սրտի խնդիրներ, եթե հասցնեք ինֆարկտի, հաստատ դրանից չեք երջանկանալու». Արա Ղազարյան
2025-03-24 11:09:00

Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը
Բացառիկ համերգ ու խաղարկություն «Academy LA»-ում. մի՛ կորցրեք այս հնարավորությունը
2025-03-19 21:57:00

Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան
Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան
2025-03-17 23:15:00

Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
Բոլորը ›››
Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
Ամենաընթերցվածները
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
Facebook
2025-10-19 17:11:00
Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)
Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։
2025-10-07 00:02:00
ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ ՏՆՕՐԷՆՆԵՐՈՒՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
Հայ Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ԱՄՆ Արեւմտեան Թեմի 17
2025-11-04 02:30:00
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին՝
2025-11-02 01:28:00
ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՔՊ-ականն ագրեսիվը սպառնաց «թքել» լրագրողի վրա, եկեղեցու բակում սադրեց. ոստիկանները «չնկատեցին»
2025-10-30 21:24:00
Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի



