USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 20 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ «Հրապարակ օրաթերթ»
2022-06-25 13:34:00
Տպել Տպել


HRAPARAK. Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց 2008թ․ նախագահական  ընտրություններին մասնակցելու մասին, նրա շուրջ ձեւավորվեց լուրջ համախմբում, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ կուսակցություններ եւ մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ։
Ընթացքում ձեւավորվեց համաժողովրդական շարժման, ավելի ուշ՝ ՀԱԿ կառավարման համակարգը, կուսակցությունների ներկայացուցիչներից  ձեւավորվեց քաղաքական խորհուրդ, որտեղ ավելի շատ կարեւոր հարցերի  քննարկումների շղարշ էր ապահովվում՝ հրամցնելով նախապես ընդունված որոշումները։ Այդ նույն ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենահավատարիմ մարդկանցից ձեւավորեց շտաբ, որտեղ ընդունվում էին որոշումներ ու ներկայացվում քաղխորհրդին՝ որպես ի գիտություն։  Այդ շտաբի  անդամ էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Նախընտրական եւ հետընտրական գործընթացներում Նիկոլը դարձավ հիմնական դերակատարը, որը շատ հավատարիմ, առանց շեղվելու տերպետրոսյանական գծից,  տանում էր քաղաքական գործընթացները։
Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ․ փետրվարի 26-ին կարող էր վերցնել իշխանությունը։
Հարց է առաջանում․ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը համագործակցում էին, ինչո՞ւ տեղի ունեցավ Մարտի 1-ը, եւ ո՞վ էր գաղափարի հեղինակը, հիմնական պատասխանատուն։ Հարցին պատասխանելու համար պետք է գտնել, թե ովքեր են շահառուները։ Ըստ իս,  հիմնական շահառուն Ս․ Սարգսյանն էր, որովհետեւ նա կարողացավ զավթել  իշխանությունը, իհարկե, բավականին թուլացած, բայց այսպիսի՞ վիճակներից էր Սերժը դուրս եկել։
Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ դարձավ քաղաքական օրակարգ թելադրողը։ Բացի դրանից, իրենց հանցավոր համագործակցությունը  ժողովրդի թիկունքում քողարկվեց, հիշենք առաջին նախագահի հետընտրական ելույթը, որտեղ, մեջբերելով Չարենցի խոսքերը, ասաց․ «․․․թող վերջին զոհը լինեմ ես», ինչը եւս իր «կանխատեսումների» շարքից էր։
Ռոբերտ Քոչարյանի՝ որպես գնացող նախագահի համար Մարտի 1-ը ծանր բեռ պետք է լիներ, բայց իր հայտարարություններից, ընտրություններից հետո Քոչարյանը չէր ցանկանում երիտասարդ թոշակառու լինել, եւ, ըստ տարածված լուրերի, Սերժ Սարգսյանն օգտագործեց Մարտի 1-ը, որպեսզի թույլ չտար Քոչարյանին իշխանության մաս կազմել։
Այնուամենայնիվ, որպես գործող նախագահ, Քոչարյանը դառնում է  պատասխանատու, բայց ոչ շահառու, եթե չհաշվենք իր «բիզնեսի»  անվտանգ  շարունակումը։ Այն փաստը, որ Մարտի 1-ի հիմնական շահառուն, մերժված Ս․ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի գործով, իսկ Քոչարյանը դառնում է Մարտի 1-ի հիմնական մեղավորը եւ սահմանադրական կարգը տապալողը, լուրջ եզրահանգումներ անելու տեղիք է տալիս։
Այս ամենից կարելի է հետեւություն անել, որ հնարավոր է համագործակցություն ու փոխադարձ աջակցություն Ս․ Սարգսյանի եւ Ն․ Փաշինյանի միջեւ։
2010թ․ ստվերային գործարքներ էին ընթանում իշխանության եւ ընդդիմության  միջեւ, մասնավորապես՝ թուլացած ընդդիմությունն ուժեղացնելու համար։ Այդ շարքին կարելի է դասել Ազատության հրապարակի «ազատագրումը», իսկ արդեն 2011թ․՝ նաեւ ընդդիմություն-իշխանություն հրապարակային բանակցությունները, որի նպատակը ժամանակ ձգելն էր՝ մոտեցնելով հերթական ընտրությունները, այսինքն՝ խուսափել արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջից, ինչը, բնականաբար, Ս․ Սարգսյանի շահերից էր բխում, որով կանաչ լույս էր վառվում վերջինիս համար՝ երկրորդ անգամ «վերընտրվելու», ինչի ականատեսը եղանք։
2011թ․ հոկտեմբերին ընդդիմության «հուժկու» շուրջօրյա հանրահավաքների նպատակը, որ շարունակվեցին 7 օր, շարժման համակիրներին հանգստացնելը եւ հիմնավորելն էր, որ եթե ժողովուրդը չի ուզում, մենք ի՞նչ կարող ենք անել, պետք է համակերպվենք ու նախապատրաստվենք հերթական ԱԺ ընտրություններին, ինչն ապահովելու էր Հանրապետական կուսակցության «հաղթանակը»։
ՀԳ․ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը հաճախ հանրության ուշադրությունը շեղելու համար ներկայանում են որպես Նիկոլի ոխերիմ հակառակորդներ, բայց իրենց քայլերով սատարում են, մասնավորապես՝   պատերազմից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլին անվանեց ազգակործան պատուհաս, սակայն վերջերս, երբ Քոչարյանի թիմն ակտիվ հրապարակային գործընթացներ սկսեց, նա հայտարարեց, որ հիմա ով էլ լինի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, բան չի փոխելու։ Նման աջակցություն Սերժ Սարգսյանը ցուցաբերեց անցած տարվա ԱԺ արտահերթ ընտրություններում, երբ հրապարակեց Նիկոլի գաղտնալսված խոսակցությունը, ըստ որի՝ իբր բացահայտում էր Նիկոլի պարզունակությունը, իսկ իրականում այն մեծ աջակցություն էր Նիկոլին։
Պետրոս Մակեյան

Այս նյութը դիտել են - 1100 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook