USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ցեղասպանության 107-րդ տարելիցը Լոս Անջելեսի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
2022-04-25 00:36:00
Տպել Տպել

Արդեն մեկ դարից ավել է ապրիլի 24-ը մեզ համար դարձել է ցեղասպանության անմեղ նահատակների խնկարկման, բայց նաև հարության ու հարատևման օր, որովհետև համայն մեր ժողովուրդը աշխարհի չորս ծագերում ոգեկոչում է անմեղ զոհերի սուրբ հիշատակը:

Այս տարի լրանում է լրանում է Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցը: Թուրքական կայսրության՝ հայերի զանգվածային սպանության և տարհանման ծրագիրը, հայերին զրկելու իրենց պատմական հայրենիքից մարմաջը, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման պլաններն ի չիք են դարձել, որովհետև այսօր հայն ապրում և արարում է բացում ու ընդլայնում է հայկական դպրոցներն ու զարգացնում հայ մշակույթը։ Հայը ստեղծում, շարունակում է ապրել ու իր բողոքի ձայնը բարձրացնել աշխարհի անտարբեր լռության ու շարունակվող անարդարության համար:

Այս ամենի վկան աշխարհասփյուռ հայ մանուկի՝ հայերենով բարբառելու փաստը, ոսկեղենիկ մայրենիով հայ մանչուկի ազնիվ պայքարը՝ հանուն պատմական արդարության վերականգման:
Այս գիտակցությանն ու իր կոչմանը հավատարիմ, ապրիլի 23-ին Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդանիստ սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը, տնօրինությունը՝
գլխավորությամբ բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի, ինչպես նաև ծնողներն ու հյուրերը հավաքվել էին եկեղեցու բակում տեղակայված Եղեռնի սուրբ նահատակներին նվիրված հուշաքարի մոտ՝ ոգեկոչելու սրբադասված զոհերին:

Արարողությունն սկսվեց 6-րդ դասարանի աշակերտ Ալեքս Նահապետյանի «Տեր ողորմյա» շարականի սրտահույզ հնչյուններով, որի ներքո սաները խոկմամբ ու
խոնարհումով մոտեցան Սրբոց Խաչքարին: «Հայ Մեր»-ի ավանդական երգոցողությանը հաջորդեց ՀՀ հիմնը՝ 1-3-րդ դասարանի աշակերտների կատարմամբ։ Ապա հնչեցրին
հայրենասիրական խմբակային երգեր՝ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն…», «Հայ ենք մենք» և այլն, որոնք ընդմիջվում էին 2-5 -րդ դասարանի աշակերտներ հայրենաշունչ բանաստեղծություններով։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը։ Տեր հայրն սկսեց Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսով և
շարունակելով հավելեց, որ Աստծու շունչը պիտի լցվի երեխաներով, ովքեր իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը պիտի ներդնեն Աստծու սիրո ու հավատքի մեջ:
Ապա խնդրեց սուրբ նահատակների բարեխոսությունը՝ հորդորելով ներկաներին ապրել ու ապրեցնել մեր նախնիների հիշատակը։
Նման ոգեկոչումները ապացույցն են այն բանի, որ հայի ոգին ամուր ու հաստատակամ է, և պատմական արդարությունը կիսատ չի մնա, և պատմական հայրենիքի հանդեպ մեր սերունդների երազանքներն իրողություն կդառնան:
Հավերժ փա՜ռք մեր բազմաչարչար ժողովրդի սրբադասված նահատակներին, հայի անկոտրում ոգուն ու վաղվա լուսառատ ապագայի:

Ռիմա Եսայան
Լոս Անջելես

Այս նյութը դիտել են - 3358 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Facebook