USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 06 2022թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նիկոլ, այս ամենը վատ է, շատ վատ. սրանից վատ մեկ էլ քո վերջն է լինելու...Hraparak
2022-03-15 08:12:00
Տպել Տպել

hraparak.am. Հայաստանի Հանրապետության, այսպես կոչված, 5-րդ նախագահի երդմնակալության շոուն կարելի է ստացված համարել: Շքեղության պակաս չկար: Նախագահության սեղանի հետեւում շշկռված նապաստակների նման նստած ԱԺ երկու փոխխոսնակը միայն ինչ ասես արժեին: Բա Արշակյանի մուննաթով խոսելը… Ներկաների վրա գուցե բարկանար, բարձրախոս անջատեր, եթե ԱԺ այդ նիստը չլիներ հատուկ:

- Լռություն, ներս բերեք ՀՀ նախագահի պրիբամբասները եւ տիրումոր… կներեք, Վեհամոր ավետարանը, որ Վահագն Խաչատուրյանը երդվի…
Թե դուք ո՜ւր, ՀՀ նախագահի ժողգործիքներն ո՜ւր, ավետարանն ուր… Մի պաշտոն էր մնացել քաղպոռնոգրաֆիայից զերծ, էն էլ հարամեցիք: Թե բա՝ Հայաստանը տեղափոխվել է ժողովրդավարական երկրների բարձրագույն խումբ… Վայ, չագուճս իջնի գլխիդ, նման բան ասող: Վարչապետը՝ ՔՊ-շնիկ, ԱԺ նախագահը՝ ՔՊ-շնիկ, ամբողջ կառավարությունը՝ ՔՊ-շնիկ, համայնքապետերը՝ ՔՊ-շնիկ, ոստիկանապետը՝ ՔՊ-շնիկ, ԱԱԾ պետը՝ ՔՊ-շնիկ, Պնախարարը՝ ՔՊ-շնիկ, դատախազը՝ «ի տո» բավականին ՔՊ-շնիկ: Ամբողջ դահլիճում մի Վեհափառ էր, որ ՔՊ-շնիկ չէր: Ու էս կազմով նախագահ էին երդվեցնում՝ ՀՀ ՔՊ-շնիկ նախագահ: Գոնե ելույթի տեքստը նորմալ գրեին, գոնե կարողանար կարդալ… Մի խոսքով՝ գեղեցիկ ու թանկարժեք շոու՝ ՔՊ-ի մատոռով, այսինքն՝ գեղցիություն: Ի՞նչ ասեմ, շնորհավորում եմ ՔՊ-շնիկ նախարարի աթոռից ՀՀ նախագահի աթոռին թռած ՔՊ-շնիկ Խաչատուրյանին եւ նախազգուշացնում, որ քանի ՔՊ-շնիկ Նիկոլը կլինի վարչապետ, նա չի կարողանալու իր ճառում տեղ գտած ճոռոմախոսություններից եւ ոչ մեկն իրականացնել: Ավելին ասեմ՝ ՔՊ-ն է նրան նշանակել ՀՀ նախագահ, ՔՊ-ն էլ իր հետ կտանի, քանզի իրեն հարգող եւ ոչ մի նոր իշխանություն այս խայտառակությունը չի կարող հանդուրժել:
Վերեւում ասացի, որ խնդրո առարկա շոուին մասնակցում էր մեկ մարդ, որ ՔՊ-ից չէր: Այդ մեկ մարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էր, որ նույնիսկ ելույթ ունեցավ: Ավելորդ է, կարծում եմ, եւս մեկ անգամ պատմել, թե նրա ելույթի ժամանակ ինչ պոզաներ էին ընդունել ՔՊ-շնիկներն իրենց կանանց հետ եւ ԱԺ փոխխոսնակները, որ մինչ այդ նապաստակների նման, թաթիկները սեղանին դրած, նստած էին բեմում: Կաթողիկոսի խոսքն ըստ էության այն մասին էր, թե ինչ օրն են գցել ՔՊ-շնիկները մեր երկիրը, եւ ինչպես կարելի է այս անդունդից դուրս գալ: Բայց նա, ավաղ, չասաց ամենակարեւորը, որ ժամանակին ասել էր արդեն՝ Նիկոլ, հեռացիր: Հավանաբար, պահը պատշաճ չհամարեց Վեհափառը, եւ կամ Վեհամոր ավետարանը նրան թույլ չտվեց անել դա:
Ինձ կարող եք, իհարկե, ուղղել եւ ասել, որ ՔՊ-շնիկների հատուկ ժողովում մի մարդ էլ կար, որ ՔՊ-շնիկ չէր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Կներեք, բայց Արայիկ Հարությունյանը ՔՊ-շնիկ է եւ այն էլ՝ սրսուռ ՔՊ-շնիկ: Ի դեպ, ՔՊ-շնիկ չեն դառնում, ՔՊ-շնիկ ծնվում են: Այսպիսի մի ուղիղ հարց տամ՝ բա եթե Արայիկ Հարությունյանը շարքային ՔՊ-շնիկ չէր, այլ Արցախի նախագահ, ինչո՞ւ էին նստեցրել դահլիճի մի պատահական աթոռի: Դուք հիշո՞ւմ եք մի կարեւոր տոնական արարողություն, որի ժամանակ Արցախի նախագահները նստած չլինեին առաջին շարքում՝ ՀՀ քաղաքական ղեկավարության կողքին: Եվ ուրեմն ինչո՞ւ էին Արայիկ Հարությունյանին Արցախից քարշ տվել Հայաստան… որ ստորացնեն ու խայտառակե՞ն: Ո՞ւր է այդ արարողակարգի ղեկավարը, Ալենի՞, թե՞ Նիկոլի արարողակարգն էր կազմակերպել շոուն: Թքեմ ձեր երեսին, որ հարկ չեք համարել Արցախի նախագահին նստեցնել Փաշինյանի եւ կաթողիկոսի կողքին:
Բա, Արայիկ ջան, որ դու ՔՊ-շնիկ չդառնայիր, էս օյինը քո ու Արցախի գլխին չէին բերի: Արցախն առանց գազի, առանց էլեկտրաէներգիայի, անհաց ու անջուր թողած՝ վազ էիր տվել ՔՊ-շնիկների ժողովին, որ ի՞նչ անեիր: Սրանք Բակո Սահակյանին էին արդեն մարզպետ ասում: Դու մի մարզպետի չափ էլ արդեն չկաս սրանց համար: Բա զարդարանքդ՝ կոստյում, մանուշակագույն փողկապ... Տիկինդ էր պակասում կողքիդ:
Ի դեպ՝ ինչո՞ւ էիր մենակ եկել: Տեսա՞ր, թե հայաստանյան ՔՊ-շնիկների կանայք ինչպես էին զուգվել-զարդարվել, ամուսինների թեւն ընկած՝ եկել նախագահահանդեսին: Ակամա Շուշիում տեղի ունեցած քո պաշտոնամուտի արարողությունը հիշեցի, պարոն Հարությունյան: Է՛լ Արցախ-Հայաստան միասնություն, է՛լ թուրքին մնացած հողերը հետ բերեմ… Նիկոլն էլ առաջին շարքում նստած՝ ծիծաղում էր վրադ: Ասա, որ չգիտեիր, թե ով էր Նիկոլն ու ինչպես քեզ դարձրեց Արցախի նախագահ: Պատմիր, ինչո՞ւ ես ամաչում, մեկ է, մենք Նիկոլին ենք ասում՝ դավաճան, արցախցին՝ քեզ, մենք Նիկոլին ենք ասում հողատու, արցախցին՝ քեզ: Նիկոլը որ չի ամաչում, դո՞ւ ինչու ես ամաչում: Դե որ տեղն եկավ՝ մի բան էլ հարցնեմ: Դու էիր, չէ՞, բացատրում, թե ինչու պատերազմից հետո Նիկոլը Արցախում չի երեւացել: Ասում էիր՝ Նիկոլի անվտանգությունը մենք չենք կարող ապահովել: Իսկ դու ո՞նց հասար Հայաստան, որ թուրքերը չնկատեցին: Արցախի նախագահը, ուրեմն, այդքան փոքր ֆիգո՞ւր էր, թե՞ թուրքերի հետ, ինչ իմանաս, պայմանավորվածություն կար, որ դու հասնես Երեւան, ու քեզ նստեցնեն արարողակարգից դուրս ինչ-որ մի տեղ, գյուղապետերի կողքին:
Նիկոլ, այս ամենը վատ է, շատ վատ: Սրանից վատ մեկ էլ քո վերջն է լինելու: Ուշադիր հետեւիր Ուկրաինայի նախագահի գործողություններին: Նա կհեռանա պաշտոնից, միայն թե Ուկրաինան մնա: Իսկ դու ոչնչացնում ես ամեն ինչ, միայն թե մնաս պաշտոնիդ: Նախագահի ինստիտուտի ոչնչացումը դրա վերջին արարն էր: Հետո չասես՝ չէի զգուշացրել:

Այս նյութը դիտել են - 1362 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook