- 2022-07-05 03:21:00 ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում
- 2022-07-05 02:25:00Դատախազությունում բոլորին կազատեն՝ բացի տեղակալ Գևորգ Բաղդասարյանից.«Ժողովուրդ»
- 2022-06-27 23:34:00Մակունց-Բայդեն լուսանկարի բարձրացրած կեղծ ու ամոթալի աղմուկը․ Հարութ Սասունյան (video)
- 2022-02-18 23:53:00Դատախազության երկրորդ դասի խորհրդական կովկիթ աբգարիկը՝ սպանում է արդարադատությունը...
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
































(Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանի Ֆրանսա այցի կապակցութեամբ)
8-19 փետրուարին այսպէս կոչուած «աշխատանքային այցով » Ֆրանսա կը ժամանէ Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեան:
Այս այցելութեան ընթացքին ան նաեւ հանդիպումներ կը նախատեսէ տարբեր քաղաքներու համայնքներու հետ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Ֆրանսայի ամբողջ ընտանիքը, իր Հայ Դատի, երիտասարդական միաւորներով, ուղեկից միութիւններով՝ ՀՄԸՄ, Համազգային, ՀՕՄ, ինչպէս նաեւ իրեն ենթակայ կառոյցներով՝ Մշակոյթի Տուներ, դպրոցներ, քարոզչական միջոցներ, կը մերժէ որեւէ հանդիպում ունենալ անոր հետ:
Այս պոյքոթին պատճառը յստակ է ու մեկին: Յանձնակատարը ուղղակի դրածոն է վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձին եւ կամակատարը անոր: Պատերազմի խայտառակ պարտութիւն բեմադրած, 9 նոյեմբերի դաւադիր անձնատուութիւն ստորագրած, թշնամիին հայրենի հող զիջած, թուրքին հետ առանց նախապայմանի սիրաբանութեան անցած, ազգը պառակտած, Սփիւռքի քայքայման ուղղութեամբ գործող, Հայ Դատը ուրացող անձը եւ անոր կամակատարները, որոնց շարքին Սինանեան, տեղ չունին մեր յարկին տակ, ինչպէս նաեւ չունինք փոխանակման որեւէ թեմա անոնց հետ:
Աւելին: Սինանեան իր պաշտօնին նշանակման առաջին իսկ օրէն գործեց Սփիւռքի աւանդական կառոյցները քանդելու եւ բաժնելու ուղղութեամբ, որ կը կազմէ իր իշխանութեան դաւադիր ծրագիրներէն մէկը: Յատկապէս ֆրանսահայ գաղութի պարագային, ան զօրակցեցաւ, աշխատեցաւ ու տակաւին կը շարունակէ աշխատիլ նորաբոյս, ինքնակոչ միութիւններու հետ, որոնք ոչ մէկ ներդրում ունեցած են կամ ունին համայնքէն ներս եւ կը յաւակնին վերցնել գաղութին ղեկը եւ շրջանցել աւանդական կառոյցները, որոնց տասնամեակներու վաստակը անժխտելի է: Այս գործելաոճով Սինանեան եւ իր խմբակը կը փորձեն ուղղակի իրենց իշխանութեան տակ առնել գաղութ մը, որ իր կենսափորձով, քաղաքական ու Հայ Դատի գծով արձանագրած որոշակի յաջողութիւններով կը հանդիսանայ Սփիւռքի կարեւոր օղակներէն մէկը:
Պէտք է ընդգծել նաեւ այսպէս կոչուած հայ-թրքական յարաբերութիւններու գործօնը: Սինանեան կը փորձէ ներառել ֆրանսահայ գաղութը՝ Թուրքիոյ հետ յարաբերութիւններու «բնականոնացման» գործընթացին մէջ, որուն տենդագին լծուած են իր իշխանութիւնները, քաջ գիտնալով անշուշտ, որ այս գաղութը չ‘ընդունիր նման ազգադաւ գործընթաց, որուն ապացոյցը իր պինդ կեցուածքով տուած է 2009-ի նմանօրինակ փորձին եւ պատրաստ է նաեւ տալու այսօր աւելի քան երբեք:
Ազգին ու Հայրենիքին չարիք հանդիսացող իշխանութեան հեռացումը կը մնայ մեր միակ պահանջը:
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում

Արդարության անխոնջ մարտիկը

Մեր նահատակներն ընկել են, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան

Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը

ՀՅԴ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՄԲՈՂՋ ԸՆՏԱՆԻՔԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Մի՛ մեկնեք Հայաստան․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել

Հայտնի են «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում 179 անձի թունավորման փորձաքննության արդյունքները

Ոսկե մեդալ՝ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարին

Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի և ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ այցելել է Պարեկային ծառայություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒՆԻ ԵՐԵՔ ԶՈՀ. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը՝ ՊԵԿ նախագահ, Հայրապետյանն էլ՝ ԱԽ քարտուղար․վերադասավորումներ իշխանության ներսում

Հայտնաբերվել է եւս 7 աճյուն .ԱԻՊԾ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն

«Հայաստան» դաշինքը չի ընդունի ընտրության արդյունքները. հայտարարություն

Ապօրինի խաղատուն Քասախում.ոստիկանության բացահայտումը

«Զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ». Գոռ Աբրահամյան

Republica. «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը, ոչ միայն չէր սիրում իր հայրենիքը, այլև չուներ հավատ ու սրբություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Սպանություն՝ Զվարթնոցում (տեսանյութ, լուսանկարներ)

Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը

ՊՆ-ն հաստատում է․ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին




