USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ժողովուրդ».Նիկոլ Փաշինյանը սուրհանդակ է ուղարկել Արա Այվազյանի մոտ, այնուհետև հրահանգել է «ֆեյքերով» վարկաբեկել ԱԳՆ կազմին
2021-05-23 21:52:00
Տպել Տպել

«Ժողովուրդ».Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, խոսելով Հայաստան ներթափանցած ադրբեջանական զորքի հետ կապված հարցի լուծման մասին, հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ի այս պնդումներին լրիվ հակառակ դիրքորոշում էր ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Դեռևս մայիսի 20-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանալ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել էր այն հարցը, որ Փաշինյանի կողմից սահմանների սահմանազատման մասին անվանումը կրող փաստաթուղթը ստորագրելու դեպքում չի՞ նշանակում, որ Հայաստանը վերջնական փակելու է վերջին «դուռը» Արցախի առջև, Փաշինյանը հայտարարել էր, թե այն փակվել էր դեռևս 1991 թվականին:

«1991 թվականի դեկտեմբերին, երբ, որ Ալմաթայում ընդունվեղ հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Եթե այս ամոնով խնդիր կա, ապա դա ստեղծվել է 1991 թվականին դեկտոմբերիմ»,-հայտարարել էր Փաշինյանը: Այս անգամ էլ նախկինների վրա բարդելով, Փաշինյանը խլացնում է բարձրացված կարևորագույն հարցը։

Իսկ ՀՀ ԱԳՆ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունները ակնհայտ են դառնում։ Մեր երկրի արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերում Կառավարության ղեկավարի և անդամ կառույցի ղեկավարի, ենթակաների տեսակետները սկզբունքորեն տարբերվում են։ Արա Այվազյանը և փոխնախարարները համակարծիք չեն այն թեզերի հետ, որն առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ԱԳՆ նախարարի հրաժարականի լուրերից հետո Փաշինյանը սուրհանդակ է ուղարկել Այվազյանի մոտ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձել է Փաշինյանի հրահանգով Այվազյանին համոզել հրաժարական չտալ, քանի որ այս պահին դա կխարխլի պետության կայունությունը: Ռուբինյանը վերադարձել ու Փաշինյանին զեկուցել է, որ խնդիրը հարթված է, Այվազյանը թիմով հրաժարական չի ներկայացնի: Բայց երեկ բոլորի համար անակնկալ ԱԳՆ մամուլի խոսնակի անունից արվեցին հայտարարություններ, որոնք հակասում են վարչապետի ժպ-ի թեզերին և մեր տեղեկություններով, դրա բովանդակությանը նախապես ծանոթ չի եղել Փաշինյանը:

Այս ամենից հետո ArmLur.am-ի կառավարական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն իր մոտ է կանչել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին ու հայտնել, որ պետք է «ֆեյքերի» ՊՈԱԿ-ը ԱԳՆ-ին վարկաբեկող հոդվածներ պատրաստի ու սկսի քննադատել նրանց աշխատանքը ԶԼՄ-ներով և սոցցանցերով:

Թորոսյանը ՊՈԱԿ-ին հանձնարարել է կենտրոնանալ ԱԳ նախարարի, տեղակալների, վարչության պետերի վրա, սուր քննադատել: Սակայն մեր տեղեկություններով ՊՈԱԿ-ում դիմադրություն է եղել, որ այս պահին դա շատ սխալ կլինի, քանի որ ժամանակին այդ կերպ վարվեցին և վարկաբեեցին ՀՀ Պաշտպանության նախարարությանը, նախարար Դավիթ Տոնոյանին և ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու արդյունքում բանակն ու Զինված ուժերը այսօր անասելի վարկաբեկված են, որևէ վստահություն չկա նրանց նկատմամբ քաղաքացիների շրջանում։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Armlur.am-ը գրել էր, որ ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակել էինք, ապա նախարար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։ Իսկ այսօր արդեն տեղեկացրել էինք, որ Արա Այվազյանն ու  «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները հանդիպել են:
Մի խոսքով, ՀՀ ԱԳ նախարարության և վարչապետի ժպ-ի միջև լարվածությունը շարունակում է թափ հավաքել։

Այս նյութը դիտել են - 2098 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook