- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«1in.am » -ը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ մի քանի համայնքների ղեկավարներ ապօրինաբար հողատարածքներ են վաճառել Հովիկ Աբրահամյանի մերձավոր անձանց: Օրերս էլ տեղեկություն եղավ, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ամսական ընդամենը 20 հազար դրամով վարձակալում է Հայաստանի ջրամբարներից մեկը:

Այս տեղեկությունները Հայաստանում որևէ մեկին այլևս չեն զարմացնում, որևէ մեկին չեն զարմացնում նախկին նախագահների եղբայրների և որդիների բանկային հաշիվներին մի քանի տասնյակ միլիոն դոլարների առկայությունը, ընդ որում մեկ հաշվին՝ դեռ պարզ չէ՝ ինչեր կան մնացած հաշիվներին, որևէ մեկին չեն զարմացնում Հայաստանում հանրային և պետական ռեսուրսի հետ գործված անօրինականությունները:
Զարմանալին այն է, որ այդ ամենի հեղինակները, կամ մարդիկ, որոնց աչքի առաջ է կատարվել այդ ամենը, որոնք այս կամ այն կերպ լեգիտիմացրել են այդ ամենը, ծառայել են այդ ամենի, այսպես ասած, ինտելեկտուալ քող, առ այսօր շարունակում են խոսել ինչ-որ հայրենասիրության, պետականության, Արցախի, անվտանգության և այդ կարգի այլ իրողությունների մասին, որոնք ոտնատակ են տվել իշխանության կարգավիճակում եղած ժամանակ, և որոնց հաշվին կառուցել են անձնական բարեկեցությունը՝ դղյակների, հողատարածքների, չնչին գներով ձեռք բերված ջրամբարների և այլ օբյեկտների տեսքով, քամելով Հայաստանի Հանրապետությունը և հասցնելով, օրինակ, Ապրիլյան պատերազմի:
Հիշարժան էր, թե ինչպես էր, օրինակ, նույն Հովիկ Աբրահամյանն ու նրա հետ ուղևորվող պատգամավորների խումբը ուրախ-զվարթ ուղևորվում սահման խրամատներում զինվորների հետ կամուֆլյաժով նկարվելու համար, որպեսզի հետագայում՝ լուսանկարվելուց հետո, զինվորները վերադառնան մտորումների, թե ինչպես հասցնեն պահել իրենց ընտանիքը, հոգալ ծախսերը, վարկերը և այլն, իսկ Հովիկ Աբրահամյանն ու մյուսները ընկնեն մտորումների գիրկը, թե խրամատներից կամուֆլյաժով լուսանկարների քողի տակ էլ ինչ օբյեկտ կամ տարածք վերցնեն ջրի գնով և վերածեն ձրի բերած հարստության:
Իսկ Ապրիլյան պատերազմում պարզվում է, որ իշխանությունը, այսպես կոչված քաղաքական իշխանությունն ունի անհրաժեշտ ամեն ինչ իրեն երջանիկ զգալու համար, իսկ բանակի առաջնագիծը պահող զինվորը չունի իրեն պաշտպանված զգալու համար նվազագույն անհրաժեշտը, բայց կյանքի գնով պաշտպանում է հայրենիքը: Եվ մարդիկ դեռ խոսում են, ընդ որում, «մուննաթ» գալիս այդ խոսքերից հետո իրենց հասցեին հանրության կոշտ արտահայտությունների վրա, այն դեպքում, երբ պետք է թերևս շնորհակալություն հայտնեին հանրությանը միայն կոշտ արտահայտություններով բավարարվելու համար:
Ամեն օր ի հայտ են գալիս Հայաստանի նյութական մսխման և բարոյական անկման այն մասշտաբները, որոնց մատնել է պետությունը Հայաստանում իշխած նախկին համակարգը, առանց աչք թարթելու: Եվ բավական է թարթել աչքը, այդ համակարգը անմիջապես հավաքվելու և անցնելու է իր նույն գործին, այդ հարցում կասկած ունենալ պետք չէ:
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան



