- 2025-12-04 02:51:00Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
- 2025-11-26 02:09:00«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
- 2025-11-13 00:27:00Վարդան Ղուկասյանը պատասխանում է իր համակիրների հարցերին
- 2025-11-10 14:55:00Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
- 2025-10-22 21:51:00 Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը համախմբան վերաբերյալ
- 2025-10-17 18:13:00«Հենդերսոնի ICE-ի կալանավորը քաղաքական ապաստան է հայցում և դատական հայց է ներկայացրել ֆեդերալ կառավարության դեմ»
- 2025-10-01 06:28:00Վարդան Ղուկասյան, ում իսկապես սպասում է բոլորից հիասթափված ժողովուրդը
- 2025-09-08 11:05:00Վարդան Ղուկասյանը Հայաստանում ամենահեղինակավոր ընդդիմադիրն է
- 2025-08-15 23:22:00Նևադա նահանգի դեմոկրատ կոնգրեսական Սյուզի Լին տեղեկացված է Վարդան Ղուկասյանի գործի մասին․ Լաս Վեգասի «8 News Now» հեռուստակայանի անդրադարձը
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
«Ես շարունակում եմ կատարել իմ աշխատանքային պարտականությունները, աշխատանքից չեմ ազատվել»։ Այս մասին hayeli.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեջլումյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե ինքն ազատման դիմում է գրել։

« Նման բան չկա»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, թե նման լուրերն իր անձի դեմ ուղղված հատուկ նպատակով արված մանիպուլիացիաներ են։ «Այս խոսակցությունները ես որակում եմ հետապնդում, որն ուղղորդվում է մեկ անձի կողմից։ Այն անձի, որի դեմ մենք հաղորդում ենք ներկայացրել։ Ես փաստորեն հետապնդվում եմ իրավունքների իրացման համար։ Ես իմ գործունեության ընթացքում ծանրագույն քրեական գործեր եմ լուսաբանել և երբեք նման հետապնդումների ու ճնշումների չեմ հանդիպել։ Որևէ մեկը, մասնավորապես որևէ կին Հայաստանում երևի նման հետապնդումների և հալածանքների չի ենթարկվել։ Այստեղ իմ ու իմ ամուսնու իրավունքի իրացման խնդիրն է շահարկվում՝ ընտանեկան կյանքի, արդար դատաքննության, կրթության, անձնական իրավունքի, արժանապատվության հարգման, ներման, ստեղծագործելու ազատության և այլն։ Ստեղծվում է տպավորություն, թե դատապարտյալի կին լինելը հանցագործություն է, ու այդ դեպքում ստացվում է, որ ես էլ հանցակից եմ՝ 23 առաջ տեղի ունեցած հանցագործության համար»,– նշեց տիկին Մեջլումյանը։
Սա, ըստ Մեջլումյանի, այն դեպքն է, երբ իրավական պաշտպանության մեխանիզմներ չկան։ Այսինքն՝ մարդուն կարող են հրապարակավ անվանարկել, թշնամանք և ատելություն սերմանել, պահանջել, որ մարդը զրկվի աշխատանքից, այդ ամենին հակազդման մեխանիզմ չկա»։ Զարուհի Մեջլումյանի խոսոքվ՝ այս երևույթը սկսվել է դեռ 2015 թվականից, երբ «Հետքում» իր լրագրողական հետաքննության արդյունքում ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը ազատվեց՝ ծանր հիվանդության հիմքով․ «Սողոմոն Քոչարյանի ազատումը առաջին նման դեպքն էր մեր իրականության մեջ։ Դրանից հետո ամուսինս՝ Մհերը, թիրախավորվեց, և սկսվեց պարբերաբար նույն անձի կողմից նման գործելաոճը։ Ներման խնդրագիրը առիթ դարձավ, որ նոր ալիք բարձրացվի դարձյալ նույն անձի կողմից։ Սա մի անհասկանալի վիճակ է, որովհետև դատապարտված մարդուն մեղադրում են ընտանիք ունենալու, սիրելու, կրթություն ստանալու, ստեղծագործելու, արդար քննության և այլ իրավունքների իրացման համար։ Հայաստանում մինչև վերջերս մոտ 4000 դատապարյալ կար, նրանց հարազատները, ընտանիքի անդամները որևէ տեղ չե՞ն աշխատում։ Ինչո՞ւ է այս մոտեցումը ցուցաբերվում կոնկրետ դատապարտյալի՝ Մհերի հանդեպ։ Մնացած այլ դատապարտվածների դեպքերում նման հետևողական հալածանք չկա, գոնե հրապարակավ չկա։ Ի վերջո կան բազմաթիվ ներման դեպքեր, ինչո՞ւ հանրությունը նրանց մասին ոչինչ չի իմանում»,- նշեց Զարուհի Մեջլումյանը։
Հիշեցնենք, որ վերջերս հրապարակային քննարկման թեմա էր դարձել Զարուհի Մեջլումյանի ամուսնու՝ 23 տարի առաջ ցմահ բանտարկության դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, որը, ինչպես պարզվեց, վարչապետի և նախագահի կողմից մերժվել է։
Նշենք, որ Զարուհի Մեջլումյանը 20 տարվա փորձ ունեցող լրագրող է, այժմ նաև` իրավաբան ու փաստաբան։ Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր լրագրողական մրցանակների /Free media միջազգային մրցանակ-2017թ․, Media գերազանցություն 2015 թ․ և այլն/։ Զարուհի Մեջլումյանը պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի օգոստոսից։
Hayeli.am
Դատավորը ծառայում է ՔՊ պատգամավորին, ոչ թե արդարադատությանը. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR
ԱՄՆ-ն հնարավոր է ներգաղթի արգելք սահմանի մոտ 30 երկրի համար. ԶԼՄ
Նարեկ Սամսոնյանի կինը՝ ԵՄ դեսպանին. «Ձեր լռությամբ արդարացնում եք հետապնդումները». «Ժողովուրդ»
Դաժան սպանություն՝ Երևանում․ մեքենան այնքան են վարել քաղաքացու վրայով, մինչև նա մահացել է
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՍՊԱՐՏԱԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ «ՎՈԶԴՈՒԽ» ԱՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Ժողովուրդ». Ինչու է Միրզոյան Արարատը դատի տվել Հայկ Դեմոյանին
«Հրապարակ»․ Խուդաթյանի ախորժակը բացվել է
armlur. Ալեն Սիմոնյանի դիմումով «Իմնեմնիմի»-ի հաղորդավարներին ձերբակալեցին
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում. նրա վարքագիծը պետք է քննվի ՔՊ վարչությունում
Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է. «Ժողովուրդ»
ՆԳՆ-ում «կլյուչեվոյ» պաշտոններում Արփինե Սարգսյանի ամուսինն է նշանակում.hraparak
1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»
Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է. Iravunk
armlur. Հայաստանում 2018-2024 թվականների ընթացքում հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է շուրջ 63 տոկոս, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 50
armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՏՈՒՆ ՉԳՆԱԼ
«Հրապարակ». Իշխանական թիմն արդեն պաշտոններն է բաժանում
«Ժողովուրդ». Հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները եւ խլվեցին կյանքեր
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. Նա տնային կալանքի տակ է.armlur
ՔՊ պատգամավորի որդու եւ դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. իրավապահները սպասում են հրահանգի՞․ «Ժողովուրդ»
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնողներին.armlur



