- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Հոկտեմբերի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել մեր հրապարակումներից մեկին, որտեղ նշել էինք, որ նա և իր մի քանի ընկերներ Կառավարությունում մարիխուանա են օգտագործել:
Փոխվարչապետ Ավինյանը շտապել էր իր գրառմամբ տեղեկացնել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել մեր դեմ.«…Տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել ընդդեմ politik.am-ի՝ ինձ զրպարտելու համար։
Տեղեկացնում եմ նաև, որ նմանատիպ իրավիճակներում պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որը ուղղելու եմ լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»,-հայտարարել էր փոխվարչապետ Ավինյանը։
Հետաքրքիր է, որ Տիգրան Ավինյանը չի փորձել ՀՀ ԶԼՄ մասին օրենքի 8-րդ հոդվածի պահանջով հերքման տեքստով դիմել մեզ և չի ստացել մեր կողմից դրական կամ բացասական պատասխան իր հերքման տեքստի մասով: Ավինյանը ամենայն հավանականությամբ շտապել է, քանի որ իր համար գերխնդիր է այս թեման հնարավորինս շուտ իրենից հեռու վանել:
Չնայած այս հանգամանքին՝ մենք բավարարված են Ավինյանի հայտարարությամբ, քանի որ հենց մեր պահանջն էր, որպեսզի նա դատական հայց ներկայացնի: Ավինյանը շարժվում է այնպես, ինչպես պետք է ճշմարտությունը բացահայտելու համար:
Դատարանում մենք պահանջելու ենք, որպեսզի Ավինյանը անհրաժեշտ բժշկական փորձաքննություն անցնի, որպեսզի հաստատվի կամ հերքվի մարիխուանա օգտագործելու հանգամանքը: Մենք վստահ ենք, որ հաստատվելու է, և պահանջելու ենք նաև, որ փորձաքննությունը իրականացնի մասնավոր հեղինակավոր կազմակերպություն:
Իսկ այն, որ Ավինյանը պարտավորված կլինի բժշկական փորձաքննություն անցնել, ասում է օրենքը: Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին (աղբյուրը՝ իրավաբան.նեթ):
Հասկանալի է, որ արյան կամ այլ բժշկական փորձաքննություն մենք չենք կարող իրականացնել առանց փոխվարչապետ Ավինյանի մասնակցության, ուստի նա պարտավոր կլինի հենց ինքը ապացուցել, որ իր արյան մեջ չկան թմրախոտի հետքեր:
Հ.Գ. Դատարանում փոխվարչապետ Ավինյանին սպասվում են այլ անակնկալներ ևս, որոնք կարծում ենք ամբողջովին կմերկացնեն իրականությունը: Ենթադրում ենք՝ դատարանում կհայտնվեն նոր փաստեր, որոնք մեծ անհարմարություն կպատճառեն փոխվաչապետին, և նա ստիպված կլինի ընդունել, որ մենք ճիշտ էինք, իսկ ինքը՝ սխալ:
Politik.am
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
«Հրապարակ»․ Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին
Գլխավոր դատախազությունը չի կարողանում ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանքի տանել. «Ժողովուրդ»
Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»
Երբ Սամվել Բաբայանը խաղի մեջ կմտնի․ «Հրապարակ»
Իրավունք. ԴՕԿ կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր Էդգար Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ
armlur. Աղմկահարույց կրակոցներ և պաշտոնանկություններ ոստիկանությունում․ մեկ օրում երեք պաշտոնյա ազատվեց
«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված
Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ովքեր են Սամվել Կարապետյանի կուսակցության ղեկավար կազմում
«Հրապարակ». Իրավապահները նյութեր են նախապատրաստում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼ ԵՆ
Այս պահի դրությամբ Հայաստանում այլևս չկան անձինք, որոնք հետաքրքրություն ներկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի համար. Միքայել Համբարձումյան



