USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը
2017-11-07 09:47:00
Տպել Տպել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը: Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում:

Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդորղների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից: Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։ 
Արևային կայանի բացման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր:

Իր հերթին, Ուրբան Ռուսնակը ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

Այս նյութը դիտել են - 10959 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook