USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 26 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Համագործակցություն ՀՀ ԱԻՆ-ի և ԱՄՆ Կալիֆորնիա նահագնի Գլենդել քաղաքի միջև
2017-10-10 22:05:00
Տպել Տպել

Հոկտեմբերի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանին և Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշին:

Հանդիպման նպատակն էր զարկ տալ արտակարգ իրավիճակների ոլորտում ՀՀ ԱԻ նախարարության և Գլենդել քաղաքի հրշեջ-փրկարարական դեպարտամենտի միջև համագործակցությանը: Նախաձեռնության շրջանակներում Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանի հանձնառությամբ՝ Գլենդել քաղաքի կողմից որպես նվիրատվություն ՀՀ ԱԻ նախարարությանը հատկացվել է 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ:
 
Շնորհակալություն հայտնելով Գլենդելի քաղաքապետ Վ. Կարապետյանին նախաձեռնության համար՝ նախարար Տոնոյանը նշեց, որ ՀՀ ԱԻ նախարարությունը համագործակցության շատ լավ փորձ ունի ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ և պատրաստ է սերտ համագործակցություն սկսել նաև Գլենդել քաղաքի հետ:
 
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնելու համագործակցությունը արտակարգ իրավիճակների տարբեր ուղղություններով:
 
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության աշխատանքներին:
Այս նյութը դիտել են - 5883 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook