USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 19 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ամո՛թ է, վերջ տվեք, հանգիստ թողեք Քարահունջի քարերը
2017-09-12 12:23:00
Տպել Տպել

Որքան կարող ենք մեր մշակութայի արժեքները մերժել, թալանել, եղծել, նրա շուրջն այնքան ջուր ծեծել, մինչև մի խելապակաս, արտերկրի որևէ մամուլում որևէ կաշառված սուտ տպագրի ու դուք սկսեք կոկորդիլոսի արցունքներ թափել... մինչդեռ այդ սուտը կարող է դառնալ պատմական փաստաթուղթ, ինչպես որ այսօր մեր դեմ խոսելու համար և փաստելու, որ այն ճշմարտություն է՝ հայ գիտնականների ու պատմաբանների դուրս տված հիմարություններն են մեջ բերում ազերիները, թուրքերը և այլք:
Տարիներ առաջ ես գրեցի ,,Սֆինքսը նայում է Արարատին, , գիրքը, որտեղ մանրամասնորեն անդրադարձել եմ , այո, շատ հզոր գիտնական , գիտության անմերժելի ազգային հերոս Պարիս Հերունու հայկական ֆենոմենի՝ հայ մշակութային արժեքների հայտնագործությանը :

Այն դժվարին ժամանակներում, երբ լույսը, ջուրն ու հացը հովհարային սիստեմով էին տալիս, Հերունին, Բյուրականի իր ցուրտ սենյակում երեք լեզվով աշխարհին մարտահրավեր էր նետում՝7-8 հազարամյա Քարահունջը,որպես հնագույն ազգի խոշոր գիտական մշակույթ ներկայացնելու և այդ ժողովրդի դեմ նետված 90-ականների նոր ոճրագործությունը կանխելու միջոց: Հասկանալի է, թե՝ ոչ, այ ոսկե ձվեր հորինողներ...

Հայաստանում չորս Քարահունջ ունենք,երկուսը Արցախում, երկուսը՝ Սյունիքում: ՍԻՍԻԱՆԻՆԸ մայր աստղադիտարանն է, որի մասին Գրեմ Հենկոքը քաջաբար տարածեց աշխարհով մեկ / ապրի Վազգեն Գևորգյանը, որ ձեր ստերի դեմն առնելու համար, մի կերպ կարողացավ այդ հզոր գիտնականին բերել Հայաստան/:

Ես նրանց հետ օգոստոսի 11-ի գիշերը եղել եմ Տաթևում աստղերի եռաշարքին ունկնդիր,չեմ ուզում շարունակել: Հերունին ինչ ասել է, ճիշտ է ասել, դեռ երկար պետք է գնալ նրա հետքերով , նրան հասնելու համար...

Այս նյութը դիտել են - 18020 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook