USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՆԱ ԷԼ ՀԵՌԱՑԱՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ...
2017-08-21 15:21:00
Տպել Տպել

ՆԱ ԷԼ ՀԵՌԱՑԱՎ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ...

Գրողը պետք է անկախ մարդ լինի։ Այլապես գրիչը վրեժ կլուծի։

-Ամեն մարդ իր գործն է անում, բայց եթե այդ կուսակցականությունը գերակա է դառնալու գրականության մեջ, ապա դա տարօրինակ բան կլինի։ Աբսուրդ։ Գրողը պետք է անկախ մարդ լինի։ Նույնիսկ կուսակցական տոմսով պետք է անկախ լինի, երբ որ թղթի առաջ է նստած։ Այլապես գրիչը վրեժ կլուծի։ Եղել են այդպիսի դեպքեր, տաղանդավոր մարդիկ, որոնք, չեմ ուզում ասել, վաճառվել են, բայց գնացել են այդ հոսանքին, եւ գրիչը վրեժ է լուծել։ Այնպես որ այնքան էլ միամիտ չէ ասածս, ճշմարտություն կա...
Չպիտի ջայլամի պես գլուխներս խոթենք ավազի մեջ։ Էս մեկուկես միլիոն մարդու արտագաղթը մեծագույն աղետ է Հայաստանի համար։ Մեկ-մեկ խոսում ենք, ուղղակի փնթփնթում ենք մենք։ Սա պետք է դառնա ազգային հարց։ Ղարաբաղի հարցին հավասար ազգային հարց։ Ղարաբաղը որ ունենանք եւ մեկուկես միլիոն հայ չունենաք այսօր, ի՞նչ կստացվի։ Չի փոխհատուցվում, չէ՞։ Իսկ դրա համար պետք է մտածենք, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հայը ոչ թե ուզենա արտագաղթել, այլ ներգաղթել։ Մեկ խնդիր ունենք այսօր՝ ստեղծել բարեկեցիկ Հայաստան։ Ստեղծենք մի երկիր, ուր բարոյական արգելանքներ լինեն։ Այսօր չեմ տեսնում այդ բարոյական արգելքները։ 
Մեր երկրում մարդկանց ամենամեծ դժգոհությունը հենց բարոյական անկման պատճառով է։ Դրա վերականգնման համար ես ունեմ մի միամիտ դեղատոմս ընդամենը՝ պետք է լինի օրենքի գերակայություն։ Եթե դառնա օրենքի երկիր, երբ ոչ թե օրենքը կախված լինի մարդուց, այլ մարդը օրենքից, այդ դեպքում օրինականության հիմքերը կդրվեն։

/Պերճ Զեյթունցյանի հետ իմ վերջին զրույցից մի հատված/...

ԼՈՒՅՍ ՀՈԳՈՒԴ, ՄԱՐԴ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳՐՈՂ, ԱՆԿԱՇԱՌ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ...

Կիմա Եղիազարյան

 

Այս նյութը դիտել են - 17772 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook