USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը
2017-07-24 09:28:00
Տպել Տպել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը: 
Կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Ներկայացվել է նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Ընդգծելով ավելի արագ և կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը և հետևողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում:

 

Այս նյութը դիտել են - 14149 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook