- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Որքանո՞վ է ճիշտ բարձրագույն կրթություն ստանալը, երբ ուսանողը վճարում է, ավարտում բուհը, մատնվում անգործության: Ո՞րն է օգուտը՝ բարձրագույնի փաստաթու՞ղթը, որ ստացել է նա, թե՞ անցած ուսանողական ճանապարհը, իսկ որոշ աղջիկների համար՝ երբեմն այդ դիպլոմի օժիտ դառնալու միտումը:
Բայց կա նաև մյուս կողմը՝ առանց բարձրագույն կրթության հնարավոր չէ համապատասխան աշխատատեղում ընդունվել, պետք է դիպլոմ ունենալ՝ տվյալ մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվելու համար: Նաև հիշում եմ, որ Արցախյան պատերազմից ու բռնագաղթից հետո օտար ափերում անպիտանելիությունն զգացի իմ բարձրագույնի փաստաթղթի, երբ ապրուստ հոգալու համար, առևտրական գործերի մեջ ընդգրկվելով, մոռացա դրա գոյությունը, որ միջնակարգն ավարտելուց հետո բուհ ընդունվելու երեք տարվա մաքառումների և իմ ուսանողական չորս տարվա տքնաջան աշխատանքի արդյունքն էր:
Բարձրագույն կրթությունը մեր ժամանակներում «թանկ հաճույք» է եղել, իսկ հիմա` մեր օրերում, այսպես ասած, «մոդայիկ» է դարձել: Շատ ծնողներ իրենց պարտքն են համարում երեխաներին բարձրագույն ուսման տալ` անկախ նրանից, թե ինչպես են նրանք սովորել հանրակրթական դպրոցում, և բուհն ավարտելուց հետո շատերը մնում են անգործության մատնված:
Զարմանում եմ շատ: Պիտեր Թիլը, ով հանդիսանում է Pay Pal-ի հիմնադիրն ու Facebook-ի առաջին ինվեստորներից մեկը, համոզված է, որ այսօր բարձրագույն կրթության դերը գերագնահատվում է, և մեծ մասամբ այն հանդիսանում է ժամանակի անօգուտ ծախս: Նրա կարծիքով՝ բանական մարդու համար սկզբնական կապիտալն ավելի կարևոր է, քան բարձրագույն կրթությունը: Նրա խոսքով՝ Մարկ Ցուկենբերգը և այլ հաջողակ գործարարներ այդպես էլ չեն ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունները:
«Բարձրագույն կրթությունը ես համարում եմ օճառե պղպջակ, այն էլ` դասական պղպջակ: Մենք կարող ենք պղպջակ անվանել այն երևույթը, որի արժեքը գերագնահատվում է, և միաժամանակ բոլորը հավատում են դրան… Ինչպես անշարժ գույքի գործակալները, համալսարանները ձեզ առաջարկում են ներդրում կատարել ապագայի վրա: Բայց մեծամասամբ բարձրագույն կրթությունը անօգուտ ժամանակի և փողերի ծախս է. սովորական երևույթ, որը ձգել են մինչև 4 տարի: ....Ես չեմ ուզում խորհուրդներ տալ, բայց ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր ավարտել են դպրոցն ու պատրաստվում են համալսարան ընդունվել, օգտակար կլիներ մտածել այն հարցի շուրջ, թե ո՞րն է իմաստը նման կրթության, ո՞րն է դրա նպատակն ու ո՞ւր է այն տանում»:
Նրա կարծիքն իր համախոհներին գտավ ուսանողության շրջանակներում, երբ տարիներ առաջ նա առաջին անգամ հայտարարեց իր ոչ սովորական ծրագրի մասին, որ համապատասխան գումար կտրվի բիզնեսում ներդրումներ կատարելու համար... Եվ նա ստացավ ուսումը թողնելու ցանկություն ունեցողների ավելի քան 400 հայտ: Հայտերի զգալի մասը առաջատար և հեղինակավոր բուհերից էին...
Գուցե մեզ մո՞տ էլ ավելի հարմար կլիներ՝ այդպիսի ծրագիր լիներ, որի համաձայն` գումար տրամադրվեր, և այն ներդրվեր որևէ բիզնեսի մեջ: Կարծում եմ՝ դա ավելի օգտակար կլիներ, քան ծնողների գրպանի հաշվին՝ դպրոցի որոշ շրջանավարտների՝ բուհերում ձևական անցկացրած ուսանողական տարիները: Բայց արդյո՞ք մեր օրերում կգտնվի մեկն այն հայ փողատերերի մեջ, որ համարձակորեն նման ծրագիր կառաջարկի մեր երիտասարդներին...
Նատաշա Պողոսյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



