- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Այս տարվա իմ հրատարակվելիք երկրորդ գրքի առանցքում արձակագիր Լևոն Ադյանի ստեղծագործությունների՝ կատարածս գեղարվեստական վերլուծություններն են և դպրոցական ծրագրից դուրս մեր հայրենակից գրողի գրական ժառանգության մատուցման հնարավորությունները դպրոցում: Գրողի և ուսուցչուհու, ընդհանրապես, այդ գրքի մասին իր արժանվույն խոսքն է ասել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժաննա Բեգլարյանը: Մեծագույն շնորհակալությունս Արցախի բանաստեղծուհուն: (Նատաշա Պողոսյան)
Անվանի գրող Լևոն Ադյանի գեղարվեստական արձակը տարողունակ է իր ասելիքով ու կատարմամբ: Այն իր նշանակալի և ուրույն տեղն ունի արդի հայ գրականության մեջ: Անցյալ դարի 60-ականներին գրականություն մտած արցախածին գրողի գրական միջավայրը հիմնականում Արցախն է, իսկ գրական կերպարների նախատիպերը՝ արցախցու տեսակը խտացնող մարդիկ: Շուրջ 60-ամյա գրական գործունեության ընթացքում (որի մեծ մասն անցել է Բաքու քաղաքում) գրողը մի քանի տասնյակ ժողովածուներ է հանձնել ընթերցողի դատին:
Գրողի ստեղծագործական ճակատագիրը, սակայն, բեկվել է ՝ կապված 20-րդ դարի վերջին Ադրբեջանի հայաբնակ վայրերում սկիզբ առած հայկական ջարդերի և կազմակերպված տեղահանությունների հետ: Որպես իր ժողովրդի անբաժանելի մասնիկ՝ Լևոն Ադյանն իր վրա կրել է այդ դաժան ժամանակների բոլոր անդրադարձումները՝ լինելով բնավեր ու տարագիր, կորցնելով ձեռագիր տասնյակ ստեղծագործություններ, իր վրա առնելով ճակատագրի ամենադաժան հարվածները: Արձակագրի մեջ, սակայն, չի լռել գրելու աստվածատուր ջիղը: Անմարդկային փորձությունների միջով անցած գրողը տարագրության մեջ շարունակել է գրականացնել ադրբեջանահայության ջարդուփշուր արված հավատը, արյունոտված երազանքների փշրանքները, ընդհանրության մեջ՝ այն գեհենը, որի մեջ հայտնվել են այդ երկիրն իրենց հայրենիքը համարած և իրենցով շենացրած մարդիկ:
Որպես ականատես գրող՝ Լ. Ադյանը ստեղծել է «Հեռացող եզերք» (1990) վեպը, որն այդ ժամանակներում ապրած մարդու կյանքի գիրքն է: Վեպն ուշացումով է հասել ընթերցողին: Շուրջ քսանհինգ տարի անց միայն տպագրվեց և ունեցավ լուրջ արձագանքներ ու արժևորումներ: «Իսկական իմաստով,- գրում է ակադեմիկոս Ս. Սարինյանը,- «Հեռացող եզերքը» ժամանակակից վեպ է՝ սինկրետիկ կառուցվածքով, ուր պատումի էպիկական ձևույթը համատեղվում է քնարական և իմաստասիրական ստորոգումներով» («Գրական թերթ», 2017թ., ապրիլ, թիվ 12):
ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի գիրքը «Հեռացող եզերքի» բազմաթիվ արձագանքներից մեկն է՝ իր խտության ու ինքնատիպության մեջ խրախուսելի: Մեր ժամանակներում ստեղծվող արժեքավոր շատ գրական գործեր դուրս են մնում գրականության դպրոցական ծրագրերից: Այս գիրքը գալիս է հուշելու, նաև սովորեցնելու, թե ինչպես ծրագրից դուրս գրողներին դարձնել աշակերտության սեփականությունը: Ճիշտ հասկանալով գեղարվեստական գրականության գործառույթները՝ գրականության վաստակաշատ ուսուցչուհին տարբեր եղանակներ ու մեթոդներ է հուշում գրողի գրական ժառանգությունն աճող սերնդին ճիշտ մատուցելու համար: Գրքում տեղ գտած բազմաթիվ աշակերտների գրավոր արձագանքներն ուսուցչուհու հաջողությունների վկայություններն են:
Ուշագրավ են նաև «Իրիկնային աղջամուղջ» և «Անձրևից հետո» ժողովածուներում ընդգրկված մի շարք ստեղծագործությունների վերլուծությունները, որոնցում գրողի ստեղծած իրականությունը, մարդկային զգացումներն ու իդեալները նորովի են սինթեզվում ուսուցչուհու գեղարվեստական խոսքում ու համոզմունքներում: Պատկերավորման արտահայտչական միջոցներով, բառապաշարի շերտավորման նուրբ զգացողությամբ նա կարողացել է հմտորեն ներկայացնել Լևոն Ադյանի աշխարհընկալումն ու կենսազգացողությունը, գրողի ասելիքի արժեքայնության նշաձողը և դա մանկավարժի բարձր վարպետությամբ փոխանցել աշակերտներին:
Մանկավարժի իր վերլուծություններում ուսուցչուհին կարողացել է հավուր պատշաճի ներկայացնել Ադյանի ստեղծագործությունների թեմատիկայի արժանիքները՝ բնությունից մինչև մարդկային կերպարներ, զգացմունքներ ու ապրումներ: Ուսուցիչն ու գրողը դառնում են անտեսանելի զրուցակիցներ` իրական ու անդին, և այդ չիրականացված զրույցը օրգանապես կապվում է տեքստին ու ենթատեքստին՝ այն դարձնելով նպատակային, դիպուկ և ներգործուն: Գրողի տառապանքը դառնում է ուսուցչուհու տառապանքը, հեռացող եզերքում ապրող մարդկանց հոգսը՝ նրա հոգսը:
Լևոն Ադյանի ստեղծագործությունները դարձնելով լայն քննարկման նյութ՝ Նատաշա Պողոսյանը կարողացել է ներկայացնել գրողի ասելիքի ճշմարտությունը, հայրենիքը սիրելու, ճշմարիտ ապրումին ու խոհին հարազատ լինելու մղումը: Ճշմարտացիություն ու թափանցիկություն, զերծ սենտիմենտալ ու մակերեսային դիտարկումներից. այսպիսին է ուսուցչուհու ասելիքը, ինչը՝ որպես արժեք, փոխանցել է աշակերտներին: Նման մեթոդական ձեռնարկները ցպահանջ են մեր դպրոցներում՝ գրականության դասերի արդիականությունը ապահովելու համար:
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



