USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Անվերջ վերադարձ... Վրեժ Սարուխանյան
2017-06-19 01:57:00
Տպել Տպել


Արագածոտնի մարզի Թալինի Կարմրաշեն գյուղից քսանամյա Ռաֆիկ Հակոբյանը այսօր պետք է զինվորական ծառայությունից վերադառնար... Քառօրյա հիշվող պատերազմին՝ ապրիլի 2-ի բացվող արևագալին նա գնաց հավերժության գիրկը, և այդ պահից էլ սկսվեց նրա անվերջ վերադարձը... Եվ ամեն արշալույսին իր հերոս ընկերներով արևի առաջին շողերի հետ Ռաֆիկը մտնում է ամեն հայի օջախ ու շշնջում՝ «Մեր գործը կիսատ չթողնեք»... Նրա վերադարձի օրը՝ հունիսի 18-ին

Թալինի մշակույթի տան դահլիճում էին Ռաֆիկի ծնողները, հարազատները, համագյուղացիները, երկրապահներ, ՀՀ պաշտպանության նախարարաության և մարզպետարանի պատասխանատուներ... Բոլորը եկել էին Ռաֆիկի անվերջ վերադարձին...
Երկրապահ Բոնդոն արցախյան ճակատում կռվող զինվորներից մեկի զինվորական համազգեստով չորսամյա փոքրիկին, որպես ապագա զինվորի, բերեց և դրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի գիրկը:

Փոքրիկը գրեթե երեք ժամ անխռով մնաց փոխնախարարի գրկում... Ես անմիջապես կողքին էի և աչքի պոչով նկատեցի, թե ինչպես փոխնախարարը թաքուն ինչ որ բան մտցրեց փոքրիկի գրպանը... Ներողամիտ եղեք «զինվորական գաղտնիքը» բացելու համար, բայց չեմ կարող չասել, որ այդ բարեհոգությունը ամենուր պիտի լինի Հայոց բանակի նկատմամբ...

Մենք դատապարտված ենք զինվորապաշտ ու բանակապաշտ լինելու...Երանի թե մեր բանակը այդ ջերմությամբ ամեն օր գրկեր բոլոր զինվորների զավակներին, նրա, ով այսօր սահմանին է և նաև նրա, ով տուն է դարձել... Չէ որ տուն դարձած զինվորը մշտապես զինվոր է մնում...

Բանակը ծնողի պես գրկեր իր զինվորին ու նրա զավակին, իսկ մենք բոլորով նույն ջերմությամբ գրկեինք մեր բանակին... Այ հենց դա էլ կլիներ մեր ազգային ծրագիրը...

Վրեժ Սարուխանյան

Այս նյութը դիտել են - 30598 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook