USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը
2017-06-16 10:25:00
Տպել Տպել

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակությանը` գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ժակ Բիլոդոյին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մարտ ամսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան և գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Ներկայացնելով այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արդեն գումարվել են միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստեր, պետական տարբեր կառույցների կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Ֆրանկոֆոնիայի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր գնահատեցին Հայաստանի՝ որպես ՖՄԿ ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը Կազմակերպության գործունեությանը: Նրանց խոսքով՝ 2015թ. Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի անցկացման ընթացքում Հայաստանի և Կազմակերպության քարտուղարության միջև արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է հանդիսանում գալիք գագաթաժողովի հաջող կազմակերպման համար:

Զրուցակիցներն անդրադարձան նոյեմբերին Տոգոյում կայանալիք նախարարական համաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի՝ այդ համաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո իրականացվելիք աշխատանքներին:

Այս նյութը դիտել են - 15574 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook